Աղավնո (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնո (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Աղավնո | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնքապետ | Անդրանիկ Չավուշյան[1] | |
Մակերես | 4889,0 կմ² | |
Խոսվող լեզուներ | Հայերեն | |
Բնակչություն | 175 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աղավնո, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։ Հանդիսանում է ռազմավարական կարևորագույն հանգույց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար[3]։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։
2022 թվականի օգոստոսի 25-ին Աղավնո գյուղը, Ներքին Սուս գյուղի և Բերձոր քաղաք հետ միասին հանձնվել է Ադրբեջանին, իսկ օգոստոսի 26-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են գյուղ[4]։
Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի հայկական անունը Աղավնո է[2]։ Ավելի ուշ այն սկսել են նաև անվանել Արիավան[5][6]։ Գյուղը հաճախ նույնացվում է 13-րդ դարում Ստ․ Օրբելյանի հիշատակած Շաբակի գյուղի հետ[7][8][9][10][11][3]։ Ադրբեջանցիները բնակավայրն անվանում են Զաբուխ (երբեմն՝ Զաբուկ), ինչը նաև Հագարի գետի աջակողմյան վտակ Աղօղլան կամ Ահմեդլի գետի ստորին հոսանքի անվանումներից մեկն է[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղավնո գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան մասում։ Ունի լեռնային տարածք, որով հոսում է Աղավնո գետը։ Ունի 4889,0 հա տարածք, որից 1099,2 հա-ը անտառային նշանակության են[2][12]։
Վարչական կենտրոն Բերձոր քաղաքից հեռու է 14 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 61 կմ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղավնոն Արցախի Հանրապետության հինավուրց բնակավայրերից է[12]։ Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են պատմական Աղահեճ գավառի Շաբակի (երբեմն՝ Շապոկի) գյուղի հետ, որն, ըստ Ստ․ Օրբելյանի, 7 դրամ հարկաչափ էր վճարում Տաթևի վանքին։ Սակայն Տեղ և Աղավնո գյուղերի միջև գտնվող Շպկի կոչվող գյուղատեղի առկայությունը կարող է բացասել Շաբակիի և Աղավնոյի նույնացումը[3]։ Գյուղի նախնական հայաթափման տարեթիվը հայնի չէ։
Հայ-թուրքական ընդհարումներ, 1905-1906 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]
1905-1906 թվականներին հայ-թուրքական (թաթարական) ընդհարումների ժամանակ բնակավայրի թրքացած քրդերը շրջանի ամենաակտիվ հակահայ կազմավորումներից մեկն էին։ Պարբերաբար հարձակումներ են գործել մոտակա հայաբնակ բնակավայրերի նկատմամբ։ Այդպիսի դեպքերից մեկը տեղի է ունեցել 1905 թվականի դեկտեմբերի 29-30, երբ զաբուխցի թուրքացած քրդերը հսկայական ուժերով հարձակում են գործել Ղարաղշլաղ կոչվող գյուղի վրա։ Դիմադրության հանդպելով՝ նահանջել են[13][3]։
Արցախյան ազատամարտ (1991-1994)[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերձորի մարդասիրական միջանցքի բացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերձորի ճակատամարտ (հոկտեմբեր, 1992)[խմբագրել | խմբագրել կոդը]
44-օրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եռակողմ համաձայնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Աղավնո գյուղը, այն Գորիսին ու Ստեփանակերտին կապող ավտոճանապարհն անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողությանը[15][16]։
Աղավնոյի հանձնում[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո գյուղը, Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[17][18]։
2022 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո գյուղում հանդիպել է տեղի բնակչության հետ և հայտարարել, որ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի ու Բերձոր քաղաքի բնակիչները պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը լքեն իրենց բնակավայրերը, քանի որ այդ օրը տվյալ տարածքները հանձնվելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[19]։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղավնոյի և հարակից տարածքների հին պատմամշակութային շերտը սկսած 1800-ական թվականներից, երբ այդտեղ են սկսել հաստատվել թյուրքական և քրդական ցեղերի ներկայացուցիչները, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է վերջինների կողմից։ Այնուամենայնիվ, առկա տեղեկությունները վկայում են, որ բնակավայրի տարածքում գտնված որոշ պատմամշակութային հուշարձանների մասին։ 1898 թվականին գերմանացի հնագետ Էմիլ Ռյոսլերը գյուղի մերձակայքում գտնվող հնավայրն ուսումնասիրելու ժամանակ հայտնաբերել է հայկական գերեզմանոցի հետքեր, մասնավորապես, տապանաքարերի բեկորների[20][3]։
Սրբոց Նահատակաց եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղավնո գյուղում՝ Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի մոտ է գտնվում 2002 թվականին կառուցված հայկական առաքելական Սրբոց Նահատակաց եկեղեցին[21][22][23][24][25][26]։
Կրոնական կառույցը բաղկացած է եկեղեցուց և Արցախյան ազատամարտի հուշահամալիրից[23]։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Աղավնո գյուղը, այն Գորիսին ու Ստեփանակերտին կապող ավտոճանապարհը, այդ թվում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցին, անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողությանը[27][16]։
Արցախյան ազատամարտի հուշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրբոց Նահատակաց եկեղեցու կողքին է գտնվում Բերձորի և հարակից տարածքների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը, այն կազմված է 4 քարե սալիկներից, որոնց վրա վերին մասում փորագրված է «Նրանք հավերժ մեզ հետ են», իսկ ներքևի մասում նահատակված մի շարք ազատամարտիկների անուններ[23]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն մյուս գյուղերի՝ վերաբնակեցման գործը Աղավնոյում սկսվել է դեռևս պատերազմական թեժ օրերին։ 1992 թվականի հունիսից այստեղ հաստատվեց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ցեղասպանության զոհ դարձած Լավրենտ Առաքելյանի և Լյուդմիլա Խոջաևայի ընտանիքը։ 1994 թվականի պատերազմի ավարտից հետո այդ գործընթացը նոր թափ ստացավ[12]։
2014 թվականին Աղավնոյում սկսել են իրականացնել բնակարանաշինության ծրագիր։ Մինչև 2019 թվականին կառուցվել է 50 առանձնատներից բաղկացած առանձին թաղամաս։ Նախատեսվում էր կառուցել ևս 10 նոր բնակարաններ։ Այդ քաղաքականության շնորհիվ Աղավնոյում վերաբնակեցման գործը նոր ընթացք ստացավ։ Արդյունքում ավելացավ դպրոցահասակ երեխաների թվաքանակը[12]։
2015 թվականին Աղավնո համայնքի բնակչության թվաքանակը կազմել է 175 մարդ[2]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[28].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 143 | 135 | 128 |
Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղավնոյի համայնքային ենթակառուցվածքները զարգացած էին։ Գյուղում կար գյուղապետարան, միջնակարգ դպրոց և այլ հաստատություններ[2]։
Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրումը Աղավնո գյուղի մոտ գործում էր Հայաստանի և Արցախի Հանրապետության հիմնական անցագրային-հսկիչ կետը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականի սեպտեմբերից գյուղում գործում է Գարեգին Նժդեհի անունը կրող միջնակարգ դպրոց։ Սկզբում դպրոցն ուներ 43 աշակերտ[12]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցում համայնքի մի խումբ բնակիչներ մկրտություն են ստացել» հոդված artsakhpress.am կայքում,] (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Սամվել Կարապետյան, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1999 թվական, ISBN 5-8080-0144-8։
- ↑ «Ալիևին զեկուցել են, որ Բերձորն անցել է ադրբեջանական հսկողության ներքո» հոդված hraparak.am, (արխիվացված 26․08․2022թ․):
- ↑ «Արցախի Արիավան նոր գյուղում 50 ընտանիք կապրի» հոդված panarmenian.net կայքում, (արխիվացված 28․06․2022թ․)։
- ↑ «Արիավան բնակավայրի առանձնատները պատրաստ են շահագործման» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 28․06․2022թ․)։
- ↑ Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմության», Երեւան, 1986, էջ 399։
- ↑ Ստեփանոս Օրբէլեան, «Պատմութիւն նահանգին Սիսական», Թիֆլիս, 1911, էջ 516։
- ↑ Ղեւոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 268։
- ↑ Մորուս Հասրաթյան, «Պատմահնագիտական ուսումնասիրություններ», Երեւան, 1985, էջ 156։
- ↑ Армен Карагезян, К локализации гавара Кашатаг, «ԼՂՀ», 1987, N 1, էջ 43։(ռուս.)
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Բալայան Վահրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: Զանգակ։ էջեր 613–616
- ↑ «Մշակ», 1906, N 11, 18 յունվարի էջ 2։
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել
- ↑ 16,0 16,1 "Заявление Президента Российской Федерации", (արխիվացված 10․05․2022թ․).(ռուս.)
- ↑ «Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Փաշինյանը անդրադարձավ Բերձորի և Աղավնոյի հարցին» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 27․06․2022 թ․)։
- ↑ ««Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին»․ Փաշինյանը՝ Լաչինի, Աղավնոյի բնակիչների ապագայի մասին» հոդված artsakh.news կայքում, (արխիվացված 27․06․2022 թ․)։
- ↑ «Հայկ Խանումյանը Աղավնոյի, Բերձորի եւ Սուսի բնակիչների հետ քննարկել է մինչեւ օգոստոսի 25-ը տարհանման հարցերը», (արխիվացված 07․08․2022թ․)։
- ↑ Эмиль Реслер, Археологическое изыскание в Закавказье, "Кавказ", 1903, N 134, էջ 2։(ռուս.)
- ↑ «Սրբոց Նահատակաց եկեղեցու մասին Արցախի թեմի կայքում» հոդված Արցախի թեմի artsakhdiocese.am կայքում Archived 2022-07-01 at the Wayback Machine.։
- ↑ «Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցում համայնքի մի խումբ բնակիչներ մկրտություն են ստացել» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ 23,0 23,1 23,2 «Անկախությունից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, 4-ի շինարարությունն էլ ընթացքում է», (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ «Մկրտություն Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցում» հոդված Արցախի թեմի artsakhdiocese.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ «Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցում երեկ 60 մարդ է մկրտվել» հոդված a1plus.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ «Բերձորի սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել» հոդված 168.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |