Աղօղլան (գետ, Արցախ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ահմեդլի (այլ կիրառումներ)
| Աղօղլան | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 25 կմ |
| Գետաբերանի տեղակայում | Հագարի |
| Տեղակայում | |
| Երկիր | Արցախի Հանրապետություն |
| Երկրամաս | Քաշաթաղի շրջան |
Ահմեդլի, Աղսու, Աղսուչայ, Աղուե, Աղուծ, Աղօղլան, Աղօղլի, Ծիծեռնավանքի ջուր, Քարաշեն, գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի ավազանում, նրա ձախակողմյան վտակ Հագարի գետի աջակողմյան օժանդակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածի արևելյան մասից։ Երկարություն 25 կմ։ Գետի աջ ափին գտնվում է Ծիծեռնավանքը։ Գետահովիտը անտառածածկ է։ Ստորին հոսանքում կոչվում է Ղոչազ։ Ղ. Ալիշանի ենթադրությամբ Ահմեդլի, Ղոչաղ և Ենդեբեմ գերերը միասին հնում կոչվել են Քաշաթաղի գետ։ Ահմեդլիի ստորին հոսանքը կոչվում է Զաբուխետ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 150 — 992 էջ։