Բերձորի ճակատամարտ (հոկտեմբեր, 1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաչինի ճակատամարտ
Արցախյան հակամարտություն
Թվական 1992 թվականի հոկտեմբերի 1-19
Վայր Բերձոր և Քաշունիք
Արդյունք Հայկական ուժերի հաղթանակ
Հակառակորդներ
Արցախ Արցախ Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Հրաչյա Անդրեասյան Դադաշ Ռզաև
Կորուստներ
հայտնի չէ հայտնի չէ

Բերձորի ճակատամարտ, ռազմական գործողություն Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992 թվականի հոկտեմբերի 1-19։ Նախաձեռնվել էր Ադրբեջանի ազգային բանակի կողմից Լաչինի միջանցքի վերահսկումը վերադարձնելու նպատակով։ Մինչ այդ հայկական կողմը ազատագրել է Բերձորը և մարդասիրական միջանցք բացել 1992 թվականի մայիսի 18-ին։

Թոփաղաջ լեռան վրա տեղակայված հենակետերով ադրբեջանական զինուժը վերահսկում էր Բերձորի (Լաչին) և Քաշունիքի (Կուբաթլու) տարածքները և ուներ դիրքային առավելություն Արցախի հայկական զինված ուժերի նկատմամբ։ Հոկտեմբերի 12-ի առավոտյան ՊԲ ջոկատները սկսել են ադրբեջանական զինուժի ճնշման գործընթացը, որը ավարտվել է նույն օրը ուշ գիշեր։ Թեժ մարտերի ընթացքում ՊԲ ուժերին հաջողվում է ազատագրել կարևորագույն դիրքեր և ադրբեջանցիներին ստիպել նահանջել Կուբաթլուի շրջանի խորքը։ Ռազմական գործողության ժամանակ Ադրբեջանի Զինված ուժերը ունեցել են զինտեխնիկայի և մարդկային զգալի կորուստներ, իսկ հայկական կողմը Հադրութ-Գորիս ուղղությամբ բացել է ՀՀԼՂՀ-ին կապող ճանապարհ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.: