Արախիշի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արախիշի եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակավերված
Հիմնադրված12-րդ դար

Արախիշի եկեղեցի[1] հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Բերձորից 50 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, համանուն գյուղից 1,5 կիլոմետր հարավ։ Կառուցվել է 12-րդ դարում։

Այստեղ կարելի է նկատել միջնադարյան գյուղատեղիի, եկեղեցու և գերեզմանոցի հետքեր։ Մատենագրական տեղեկություններ Հուշարձանի մասին առկա չեն։ Դատելով եկեղեցու ճարտարապետակաան առանձնահատկությունները և վաղ ժամանակաշրջանի խաչքարերը, նաև 12-16-րդ դարերի տապանաքարերը, որոնց որա առկա են մի քանի արձանագրություններ կարելի է ասել որ բնակավայրը գոյատևել է ողջ միջնադարի ընթացքում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է անմշակ քարով, կրաշաղախով և ներսից սվաղապատ է։ Այն ունի միանավ թաղածածակ սրահ ` ընգծված է պայտաձև աբսիդով։ Եկեղեցու արտաքին չափերն են 12,30x5,20 մետր, իսկ պատերի հաստությունը՝ 90 սմ․։

Հարավային պատին կարելի է նկատել կոշտացնող գոտին որը գտնվում է միջնամասում, ինչը նույնպես առաձնահատուկ է։ Պահպանված թաղի և գմբեթարդի պայտաձև կամարները սրբատաշ են։

Նկատի ունենալով պայտաձև ծավալները եկեղեցին կարելի է թվագրել 9-րդ կամ 10-րդ դարերի։

Եկեղեցու արևմտյան հատվածից ոչինչ չի պահպանվել, և կարելի է խոսել միայն երկում մուտքերի (հյուսիսային և հարավային կողմերից) առկայության մասին։ Գերեզմանատունը չնայած բավականին վնասված է,սակայն պահպանվել են 20-ից ավել խաչքարեր և տապանաքարեր, որոնց մի մասը արձանագիր են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արախիշի եկեղեցի». Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.