Վակունիս
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Վակունիս | ||
Կոորդինատներ: 39°48′11″ հս․ լ. 46°26′48″ ավ. ե. / 39.80306° հս․. լ. 46.44667° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 15727,3 կմ² | |
Բնակչություն | 68 մարդ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Վակունիս, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 15727,3 հա տարածք, որից 2466,3հա գյուղատնտեսական նշանակություն, 12878,8 հա անտառային հողեր։ Վակունիս համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։ Համայնքում ընդգրկված են նաև Խաչինտափ, Չորմանք և Շամէ գյուղերը։ Խաչինտափ գյուղում բնակվում է 3 մարդ, կա 1 տնտեսություն։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վակունիս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 68 մարդ, կա 16 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ եկեղեցի (17-րդ դար), գյուղատեղի (միջնադար), գյուղատեղի «Աղջայազ» (միջնադար). խաչքար (15-16-րդ դարեր), 2 խաչքարեր (13-րդ դար), դամբարան (19-րդ դար), գերեզմանոց ձիատապաններով (19-րդ դարի կեսեր)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.