Աղանձուգետ
Արտաքին տեսք
(Վերահղված է Տաթև (գետ)ից)
Աղանձուգետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 13 կմ |
Ավազանի մակերես | 85 կմ² |
Ջրի ծախս | 1,1 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արամազդ |
Գետաբերանի տեղակայում | Որոտան |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ջրաղացիձոր և Քարահանուց |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Սյունիքի մարզ |
Աղանձուգետ, Աղանձ, Տաթև, գետ Սյունիքի մարզում, Որոտանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի Արամազդ լեռնագագաթի հյուսիսային լանջից՝ 3000 մ բարձրությունից։ Երկարությունը 13 կմ է, ջրհավաք ավազանը՝ 85 կմ²։ Գետահովիտը V-աձև է, Տաթևի վանքի մոտ առաջացնում է նեղ և խորը կիրճ։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 1,1 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։
Ըստ Ղևոնդ Ալիշանի մեկնաբանության հնում գետը կոչվել է Գինական, իսկ Տաթևի վանքի կառուցումից հետո կոչվել է վերջինիս անունով[2]։
Վերին հոսանքը կոչվում է Գազբոյլի ձոր[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 8 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 896 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 800 — 992 էջ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |