Արամազդ (լեռ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Արամազդ (լեռնագագաթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամազդ (այլ կիրառումներ)
| Արամազդ | |
|---|---|
| Տեսակ | լեռ |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ |
| Լեռնաշղթա | Բարգուշատի լեռներ |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 3392 մետր[1] |
| Նյութ | Սիենիտ[1] |
| Անվանված է | Արամազդ |
Արամազդ, Արամազ, Արմազդ, Գազբել, Գազբույլ, Գազբույլք, Գյազբել, Կազբել, Կազպել, Կասբել, Կասպել, Կարակայա, Մուրաշին, Մուրուշ, Մուրուշին, Բարգուշատի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3392 մ)՝ Հայաստանի Սյունիքի մարզում։ Կազմված է հրաբխային ապարներից։ Լանջերը զառիթափ են՝ ծածկված լեռնամարգագետնային բուսականությամբ։ Գագաթնամերձ մասերում կան մերկացումներ, քարացրոններ[2]։
Ղևոնդ Ալիշանը Արամազդին ենթադրաբար նմանեցնում է Կամբիլ լեռան հետ[3]։
Անվանումը ծագել է հեթանոս հայերի Արամազդ (պահլավերեն թարգ.՝ գերագույն իմաստություն) աստծո անունից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 387 — 992 էջ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 685)։ |
