Կապուտջուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կապուտջուղ (այլ կիրառումներ)
Կապուտջուղ
Kaputdzukh 1991.jpg
Տեսակ լեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավոր Օրդուբադի շրջան
Վայր Հայաստան և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Աշխարհագրական
տեղադրություն
Հայաստան Հայաստան
Ադրբեջան Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհ
Լեռնային համակարգ Զանգեզուրի լեռնաշղթա
Մասն է Զանգեզուրի լեռնաշղթա
Բարձրություն (ԲԾՄ) 3905
Հարաբերական
բարձրություն
1820 մետր
##Կապուտջուղ (Հայաստան)
RedMountain.svg
##Կապուտջուղ (Կովկաս)
RedMountain.svg
Կոորդինատներ: 39°9′ հս․ լ. 46°0′ ավ. ե. / 39.150° հս․. լ. 46.000° ավ. ե. / 39.150; 46.000

Կապուտջուղ, լեռնագագաթ Հայաստանում, Զանգեզուրի լեռնաշղթայում։ Բարձրությունը 3905 մետր է[1]։ Հայաստանի Հանրապետության երկրորդ բարձր գագաթն է Արագածից հետո։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 3905 մ բարձրություն։ Նախիջևանի կողմից Կապուտջուղը մասնատված է մի քանի փոքրիկ ձորակներով։ Ունի լեռնոտ ու քարափային, զառիթափ, ալպյան բուսականությամբ ու թփուտներով լանջեր։ Կազմված է գրանիտներից և մոնցոնիտներից, լանջերն ի վար ունի մի շարք քարակարկառներ։ Նախիջևանի հատվածում Կապուտջուղը ունի Տապանասար կամ Նավասար, Կռնակոչ, Սարի սուրբ Նշան, Ղազարի սար և այլ գագաթնամասերը։ Այստեղ է գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցին վերագրվող քարայրը։ Խաչի աղբյուրի մոտակայքում և նրանից վերևի հատվածում կան մ.թ.ա. 3-1 հազարամյակներին վերագրվող հազարավոր ժայռապատկերներ, իսկ գագաթնամասում՝ մի քանի փոքրիկ լճակներ։

Կազմություն և դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիդներից, պորֆիրիտներից։ Հարևան լեռնագագաթներից առանձնանում է բարձրադիր (3300-3500 մ) լեռնանցքներով։ Լանջերը զառիթափ են, առանձին մասերում քարափային, մասնատված Գիլան և Ողջի գետերի վտակներով։ Տիրապետում են ռելիեֆի ալպյան ձևերն ու չորրորդական սառցապատման հետքերը՝ կարեր, տրոգներ և մորեններ։ Որոշ տրոգների հատակային մասերում կան լճեր։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումը և ծանրահակ պրոցեսները։ Շատ են քարակարկառները։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման լեռնատունդրային է, դաժան։ Կան ֆիռնային դաշտեր, ձնաբծեր։ Մթնոլորտային տեղումները հիմնականում ձյան տեսքով են, խոնավության հաշվեկշիռը դրական է։ Ձնածածկույթի տևողությունը 9-10 ամիս է, անսառնամանիք շրջանը՝ 30-35 օր, տարեկան տեղումները 800-850 մմ։ Հունվարի միջին ջերմաստիճանը -15 °C է, հուլիսինը կամ օգոստոսինը՝ մինչև 10 °C։

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրապետում են տրագանտները և ձյունամերձ գոտու բուսականությունը։ Գագաթնամերձ գոտին հիմնականում մերկ է, ալպյան մարգագետիններ չկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «European Russia and Caucasus Ultras»։ peaklist.org։ Վերցված է 2017-01-30 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան, Նախիջևան. Պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png