Տաթևեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տաթևի թևերից)
Jump to navigation Jump to search
Տաթևեր ճոպանուղի
Ընդհանուր տեղեկություններ
Տիպճոպանուղի
Կարգավիճակգործող
ԿայարաններՀալիձոր
Տաթևի վանք
Կայարանների թիվ2
Ուղևորահոսքը մեկ տարումմոտ 100,000 (2017 տվյալներ)
Կայքhttps://www.tatever.am
Բացված2010
Տեխնիկական տվյալներ
Գծի երկարություն5.7 կմ
Աշխատանքային արագություն37 կմ/ժ (max V)
Առավելագույն բարձրություն320մ
Տաթևեր ճոպանուղի
Տաթևեր ճոպանուղու «Հալիձոր» կայան

Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի[1]։

«ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից՝ 250 կմ հարավ: Երևանից կարելի է հասնել տաքսիով, վարձակալված ավտոմեքենայով կամ օգտվել տուրօպերատորների կողմից առաջարկվող ծառայություններից: Ճանապարհը տևում է 3,5-4 ժամ: Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տևում է 40 րոպե։ Երբ առաջին օդախուցը հասնում է «Տաթև» կայան, երկրորդը ժամանում է «Հալիձոր» կայան, և այն բանից հետո, երբ «Թևերը» վերբեռնվում են, սկսվում է հետադարձ ճանապարհը։ Յուրաքանչյուր օդախցում տեղավորվում է 30 ուղևոր[2] և մեկ ուղեկցորդ, իսկ ճոպանուղու թողունակությունը ժամում 240 ուղևոր է։ Հզոր հենասյուները ճանապարհը բաժանում են 4 գրեթե հավասար մասերի։ Վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը 2,7 կմ է. այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանքը:

«Տաթևի դարպասներ»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի  համայնքի զարգացմանը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի նախաձեռնողներն են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:  Ճոպանուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին: Նույն թվականի հոկտեմբերի 23-ին «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի: Ի դեպ, ռեկորդային է ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ավստրոշվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը՝ ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատարը։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեսակ՝ անկանգառ, հետադարձելի օդային ճոպանուղի,
  • Արտադրող՝ Doppelmayr/Garaventa (Ավստրիա-Շվեյցարիա),
  • Երկարություն՝ 5752 մ,
  • Թռիչքի տևողություն՝ 11-15 րոպե (կախված եղանակային պայմաններից),
  • Խցիկի տարողունակություն՝ 30 ուղևոր և 1 ուղեկցող օպերատոր,
  • Խցիկների քանակ՝ 2,
  • Առավելագույն բարձրություն՝ 380 մ,
  • Առավելագույն արագություն՝ 10 մ/վ,
  • Անձնակազմ՝ 60 հոգի:

Ներդրումների ընդհանուր ծավալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի դրությամբ «Տաթևի դարպասներ» ծրագրում ներդրվել է ավելի քան $22 մլն, որից $16 մլն-ն ուղղվել է ճոպանուղու կառուցմանը։ Ավելի քան $1 մլն ուղղվել է «Տաթևատուն» ռեստորանի կառուցմանը, $1,5 մլն՝ ենթակառուցվածքների զարգացմանը և մոտ $670 000՝ տարածքի բարեկարգմանը:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերից մինչ 2017 թվականի դեկտեմբեր, «ՏաԹևեր» ճոպանուղուց օգտվել է ավելի քան 640,000 այցելու: 2017 թվականին այցելուների թիվն աճել է ավելի քան 40%-ով՝ 2016 թվականի համեմատ:

2017 թվականի հունվարի մինչ օգոստոս ամիս «Տաթևեր» ճոպանուղին սպասարկել է ավելի քան 100,000-մարդու[4]:

ՏաԹևեր ճոպանուղու այցելուների քանակը (2010 - 2017)
I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ Ընդհանուր քանակ
2010 - - -           9 108                    9 108
2011         1 964         18 894         33 890           6 201                  60 949
2012           994         18 605         42 317           8 448                  70 364
2013         1 092         17 154         47 941           7 598                  73 785
2014         1 834         26 524         59 377           9 651                  97 386
2015         1 495         29 706         57 423           9 030                  97 654
2016         3 087         24 853         57 119         11 262                  96 321
2017         3 855         39 252         74 712         17 332                135 151

Աշխատանքային ժամեր[5][խմբագրել | խմբագրել կոդը]

«ՏաԹևեր» ճոպանուղին աշխատում է տարվա բոլոր եղանակներին, իսկ աշխատանքային ժամերը սահմանվում են ըստ սեզոնի : Ամռանը (հունիս – օգոստոս ամիսներին) աշխատանքային ժամերն են 09:00 – 20:00-ն,  առավել ցուրտ եղանակին (հոկտեմբեր - ապրիլ)՝ 10:00 – 18:00-ն, մայիս և սեպտեմբեր ամիսներին ճոպանուղին աշխատում է ժամը 10:00 – 19:00-ն:Ճոպանուղին հիմնականում աշխատում է ամբողջ շաբաթվա ընթացքում՝ բացի երկուշաբթի օրերից::  Ամռան ակտիվ շրջանում ճոպանուղին աշխատում է ամեն օր՝ առանց բացառության:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]