Սիսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիսակ

Սիսակ, Մեծ Հայքի Սյունիք նահանգի ավանդական անվանադիր նախնին, Հայկի ծռլանգ Գեղամի որդին։ Ըստ ավանդության՝ Սևանա լճի ավազանում հաստատված Գեղամը իր Սիսակին ժառանգություն է թողել Գեղամա ծովակից մինչև Երասխ ընկած երկրամասը, որն այնուհետև կոչվել է նրա անունով՝ Սիսական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Հայքի հյուսիսարևելյան տարածքների իշխանավոր (ցեղապետ)՝ Աիսսիասը /կամ Աի-Սսիակսը, Ասակը/, հավանաբար խոսքը  Մ. Խորենացու մոտ հիշատակված Սիսակ նահապետի մասին է, խեթերի թագավոր Թուդխալիա Դ-ի օրոք՝ ողջ Հայասայի ցեղապետության իշխանությունը (1320-1280) մ.թ.ա. կենտրոնացրեց իր ձեռքում:

Աիսսիասի օրոք հոգեվարք ապրող Միտանի թագավորության թագավոր Վասաշատտան (հավանաբար Վաշտակ անվան տարբերակն է) Հայասայի ցեղապետությանը զիջելով իր հյուսիսային տարածքները՝ Պասքամի երկիրը (Պաթթեյարիկայի աշխարհը), ձեռք  է բերում հզորացած Հայասայի հովանավորությունը: Աիսսիասը նաև պարտության է մատնում երկրի հարավում իշխանությունը իրենց ձեռքում պահող Տարբանի ցեղերին՝ Հայասայի ցեղապետությանը միացնելով այդ երկրները, որից հետո դաշինք է կնքում Մեծ Հայքի արևելյան տարածքները բնակեցնող մարդերի (մարդպետերի) հետ և Հայասայի ցեղապետության կազմի մեջ մտցնում Մարդերի ցեղամիությունը, որը հին արձանագրություններում հիշատակվում է «Մանա» անվամբ։

Աիսսիասի իշխանության վերջին տարիներին Խեթերի թագավոր Արնովանդան (կամ Առնուվանտասը) վերսկսել է հայ-խեթական պատերազմները: Հայասայի ցեղապետության իրավիճակը հատկապես սկսել է ծանրանալ, երբ նրա հարավային և հարավարևմտյան տարածքների վրա արշավանքներ է սկսել կատարել Ասորեստանի թագավոր Ադադներար I-ը: Աիսսիասը ստիպված է եղել կրկին խեթերին զիջել Հայասայի  ցեղապետության արևմտյան տարածքները և Խեթական թագավորի պահանջով՝ նրանց հանձնել Հայասայի ցեղապետության արևմտյան տարածքների արքայիկներից (ցեղապետերից) Միտասին և Կալիմունասին (որոնք հայ-խեթական պատերազմների ժամանակ մեծ վնասներ էին հասցրել նրանց): Այս զիջումների գնով Ասսիասին հաջողվեց, Միտանի պետության հետ միասին՝ ռազմական փոխօգնության դաշինք կնքել խեթերի թագավորության հետ՝ ընդդեմ հզորացող Ասորեստանի:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացի - Պատմություն հայոց
  • Ասորեստանյան և պարսիկ սեպագիր արձանագրությունք, թրգմ. Հ.Սանտալճյան, Վեն.,1901թ.
  • ՀՍՍՀ ԳԱ Հրատարակություն «Հայ ժողովրդի պատմություն» Երևան-1971 թ, հատոր 1-ին (202 էջ) - /Խեթերի թագավորը «Պախխուվայի (Հայասայի ժողովրդական ժողով) մարդկանց» ստիպում է հաշտություն կնքել՝ պարտավորեցնում իրենց հանձնել Միտասին ու Կալումինասին, պայմանագիրը չկատարելու դեպքում, Խեթական թագավորը պահանջում է Տուկկամայի (Սյունիքի՝ պատմական Կովսական գավառ) կառավարիչ Աիսսիասին այդ ամենը նրանց անել տալ ուժի միջոցով։ Այս (Հայասայի) բոլոր երկրների համերաշխ կերպով խեթերին հպատակվելը բացատրվում է, հավանաբար, Ասորեստանի կողմից սպառնացող վտանգով:/
  • ՀՍՍՀ ԳԱ «Հայկական Սովետական Հանրագիտարան» -1987 թ., հոդ. «Ասորեստան» - /Մ.թ.ա. XIII դ. Ադադներարի I-ը, այնուհետև Սալմանասար I-ը նվաճեցին Ասորիքը, թափանցեցին Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ՝ Նաիրի «լայնածավալ երկրները»։/, հոդ. «Միտաննի» - /Միտաննիում հաջորդաբար գահակալել են Շատտուարա I (մ.թ.ա. XIV դ. վերջ), Վասաշատտան (մ.թ.ա. XIII դ. սկիզբ) և Շատտուարա I I, որոնք պայքարել են Ասորեստանի դեմ:/
  • Ա. Ե. Մխիթարյան «Հաբեթի սերունդները» -2002 թ.