Գեղամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեղամ
Գեղամ
Տեսակ անձնանուն
Գիր հայերենի այբուբեն
Կապված հոդվածներ «Գեղամ» սկսվող էջեր

Գեղամ, հայկական տղամարդու տարածված անուն է։ Իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից։ Մովսես Խորենացին հիշատակում է մի շարք տեղանուններ՝ կապված Գեղամի հետ՝ Գեղամա ծով, Գեղամա լեռներ (Գեղամայ լեռն)։ Հայկազյան բառարանը համարում է եբրայերեն բառ, gelamp «գեղամպ» (լ > ղ հնչյունափոխությամբ) և ստուգաբանում իբրև «հավիտենական. կամ «վաղժամանակյա», թեև հրեաները երբեք նման անձնանուն չեն ունեցել։

Գեղամ անձնանունը հնդեվրոպական է, հայկական և առաջացել է գեղեցիկ և հայկական (արիական) անունների համար սովորական ամ վերջածանցից։

Գեղամ անունը և Գեղամյան ազգանունը այժմ էլ շատ տարածված են[1]:

Հայտնի անվանակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գեղամ Բարսեղյան
  2. Գեղամ Գավաֆյան
  3. Գեղամ Գևորգյան
  4. Գեղամ Հարությունյան
  5. Գեղամ Սարյան

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան