Լեռնահայաստանի հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Լեռնահայաստանի հանրապետություն
 Հայաստանի Առաջին Հանրապետություն 1920 - 1921 Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 
Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 
Flag of Armenia.svg Coat of arms of the Republic of Mountainous Armenia.svg
Քարտեզ

Mountainous Armenia.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Գորիս (դե ֆակտո)
Լեզու Հայերեն
Իշխանություն
Պետության գլուխ Գարեգին Նժդեհ

Լեռնահայաստանի հանրապետություն (առավել հաճախ՝ Լեռնահայաստան), հայկական պետություն Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնահայաստանի Հանրապետության կառավարիչ՝ Գարեգին Տեր-Հարությունյան «Նժդեհ», 1921 թ.

1920 թ.- դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան առաջին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչև պարզ կդառնար Հայաստանի Հանրապետությանը միանալու հնարավորությունը։ Նորաստեղծ հանրապետության սպարապետ դարձավ Գարեգին Նժդեհը։ 1921 թ.-ի ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Սպարապետ Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով։ Համագումարի կազմը (95 մարդ) հայտարարվեց Լեռնահայաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։ Նման անվանումն ուղղակի հակադրվում էր Խորհրդային Հայաստանին և մարտահրավեր էր նետում նրան։

Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ՝ կռվին վերջ տալու պայմանների շուրջը։ Այդ պայմանների բավարարման նպատակ ուներ ՌԿ(բ) կ Կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ. հունիսի 3-ի որոշումը, որով Հայաստանին հանձնարարվում էր հայտարարություն անել այն մասին, որ Արցախը պատկանում էր Խորհրդային Հայաստանին։

Այդ ժամանակ Զանգեզուրի գոյամարտը Խորհրդային Անդրկովկասում «հակահեղափոխական» պայքարի վերջին օջախն էր, որի մարումը կարևոր նշանակություն ուներ Խորհրդային Ռուսաստանի համար՝ Անդրկովկասի վրա իր ազդեցությունը ամրապնդելու տեսակետից։

Հաշտության խաղաղ միջոցներ գտնելու հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Այդ ուժերը (Կովկասյան առանձին բանակը արևելքից՝ Ադրբեջանից, և կարմիր բանակի Երևանյան խմբավորումը արևմուտքից) 1921 թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։ Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ մասնակիցներով թողեց Սյունիքի և Հայաստանի սահմանները, հայտարարելով, որ եթե Սյունիքը չմնա Հայաստանին, ինքը կվերադառա պայքարը շարունակելու համար։

Հայերի համար, Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքարի դրսևորում էր, որը մղվում էր երկրամասը Ադրբեջանի մաս կազմելու վտանգից պաշտպանելու համար։

Պատմաբանների կարծիքով, Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն։ Ըստ նրանց, այս գոյամարտի շնորհիվ է, որ այսօր Զանգեզուրը մաս է կազմում այսօրվան Հայաստանի Հանրապետությանը։