Jump to content

Պղնձի-քարի դարը Հայկական լեռնաշխարհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական լեռնաշխարհ

Լեռնագրություն
Փոքր Կովկաս
Հայկական Տավրոս
Արևելապոնտական լեռներ
Արարատ
Սավալան
Սիփան
Ջիլո
Արագած
Արարատյան դաշտ
Ջրագրություն
Եփրատ
Տիգրիս
Արաքս
Ճորոխ
Կուր
Սևանա լիճ
Վանա լիճ
Կապուտան լիճ
Բնական պայմաններ
Կլիմա
Բուսական աշխարհ
Կենդանական աշխարհ
Օգտակար հանածոներ
Հայոց պատմություն
Նախնադար
Պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մեծ Հայք

Հայաստանի պորտալ

Պղնձի-քարի դարը Հայկական լեռնաշխարհում տևել է շուրջ 1500 տարի։ Վանա լճի ափամերձ գոտու և Խարբերդի հովտի հուշարձանները վկայում են, որ այդ շրջանները մ.թ.ա. 5500-4000 թվականներին ունեցել են պղնձի-քարեդարյան ինքնատիպ մշակույթ։ Նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիները (Վերին Խաթունարխ, Ծաղկունք, Մասիս բլուր, Ադաբլուր, Թեղուտ) տեղաբաշխված են հարթավայրում։ Առատաշեն բլուր-բնակատեղիի (Արարատյան դաշտ) ստորին շերտերը վերաբերում են նոր քարի դարին, իսկ վերին շերտին հատկանշական է պղնձի-քարի դարին բնորոշ խեցեղենը։ Նույն շրջանում ինքնատիպ հնագիտական համալիր է ձևավորվել Կուրի միջին հոսանքներում, որ հայտնի է «Շուլավերի մշակույթ» անունով։ Դարաշրջանի տարբեր ժամանակահատվածներին բնորոշ գտածոներ են հայտնաբերվել Արարատյան դաշտի Թեղուտ, Վայոց ձորի Արենի և Սյունիքի Ներքին Գոդեձոր հնավայրերում (վերջինս թվագրվում է մ.թ.ա. 5-րդ հազարամյակի վերջին քառորդով)։ Նույն հազարամյակի վերջերից ընդլայնվել է մետաղե իրերի տեսականին։

Էնեոլիթյան մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հայաստանի մշակույթի էնեոլիթյան փուլը տակավին անբավարար է ուսումնասիրված։ Մինչև վերջին տարիներս մեր գիտության մեջ այն նույնիսկ սահմանազատված չէր մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վաղ բրոնզեդարյան մշակույթից, որը ևս անվանում էին էնեոլիթյան։

Այժմ ինչպես Հայկական լեռնաշխարհում, այնպես էլ Կովկասի տերիտորիայում հայտնաբերվել է մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակներին պատկանող հնագիտական հուշարձանների մի ստվար խումբ, որին հատուկ են էնեոլիթյան մշակույթի ամենաբնորոշ ու էական գծերը։

Այս հուշարձանները մեզ ներկայացնում են Հայաստանի և Առաջավոր Ասիայի մշակույթի զարգացման շրջադարձային փուլերից մեկը, երբ Հին Արևելքի առավել զարգացած ցեղերն ու ժողովուրդները անցան ընդարձակ տարածությունների վրա վաղ երկրագործական-անասնապահական արտադրող տնտեսություն վարելուն, ձեռնամուխ եղան մետաղե գործիքների և կավե ամանեղենի մասսայական արտադրությանը, առաջ մղեցին քարե գործիքների պատրաստման ձևերն ու եղանակները և այդ ամենով համակողմանի նախադրյալներ ստեղծեցին բրոնզեդարյան քաղաքակրթության զարգացման համար[1]։

Մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներում տեղի ունեցող տնտեսական խաղաղ հեղաշրջման այդ դարակազմիկ պրոցեսն ընթանում էր Եփրատ-Տիգրիս-Արաքս-Կուր գետերի ավազանների և Աֆրասիայի լայնածավալ տարածությունների վրա, որոնք շրջափակում էին Հայկական լեռնաշխարհը և ներգրավում այն մշակութաէթնիկական վերընթաց զարգացման պրոցեսների մեջ։

Հայաստանի հիշյալ շրջանի նյութական մշակույթի ուսումնասիրության տեսակետից առանձնապես կարևոր նշանակություն ունեն Փոքր Ասիայի հարավային շրջանների[2], Կիլիկիայի[3], Ասորիք-Պաղեստինի[4], Իրանի[5], Իրաքի[6] և Կովկասի (Դաղստանի)[7], ծայրամասային շրջանների նեոլիթյան և էնեոլիթյան բնակավայրերը, որոնք բազմակողմանիորեն կապվում են Հայկական լեռնաշխարհի այժմ հայտնի հուշարձանների հետ։

Հայաստանի հուշարձաններն էլ, իրենց հերթին, գրավում են մի ընդարձակ տարածություն Եփրատի արևմտյան մարզերից մինչև Արաքսի ու Կուրի (նաև նրա վտակ Աղստև) հովիտները և նրանց միջև ընկած Դաշտային Ղարաբաղը Արևմտյան Հայաստանի՝ Հեքիմհան, Հինձոր, Քյուլուք, Բալու և այլ վայրերում, Տարոնի և Կարնո դաշտերում, Վանի երկրագործական օազիսում, Հասսունա-Հալաֆյան տիպի (5-4-րդ հազարամյակ) հուշարձանների հայտնաբերումը պարզորոշ ցույց է տալիս, որ այդ շրջանները մշակութային սերտ կապերի մեջ են եղել Հյուսիսային Ասորիքի և Միջագետքի հետ[8]։ Վերջին երկու տասնամյակում նույն կարգի հնագիտական հուշարձաններ հայտնի դարձան նաև Արարատյան դաշտի 3-րդ հազարամյակի բնակատեղիների ներքին հորիզոններում (Խաթունարխ, Մխլոլթափա, Էջմիածնի Քյուլ-թափա և այլն)[9] և կամ որպես առանձին բնակատեղիներ (Թեղուտ), որոնք ընդգրկում են 5-րդ հազարամյակի վերջերից մինչև 4-րդ հազարամյակի երկրորդ կեսն ընկնող ժամանակաշրջանը։ Արարատյան դաշտի հարավարևելյան անկյունում ուսումնասիրվեց Նախիջևանի Քյուլ-թափա բազմաշերտ նշանավոր բնակատեղին, իսկ Ղազախի սահմաններում Աղստև գետի Բաբա-դերվիշի և Թոյրե-թափայի հետաքրքրական հուշարձանները[10]։

Հայկական լեռնաշխարհի նշված հնավայրերից և ոչ մեկը լիովին չեն համապատասխանում իրար, նրանց նյութական մշակույթի մեջ արտացոլվում են տեղական, ցեղային, ազգագրական և ժամանակագրական երանգներ, սակայն նրանք բոլորն էլ Հայկական լեռնաշխարհի էնեոլիթյան, վաղ երկրագործական մշակույթի տարրերն են։

Հայաստանի էնեոլիթյան բնակավայրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային այս ծավալուն տարածքի մեջ մտնող ամենաերևելի հուշարձաններից մեկը Շամիրամ-Ալթի արհեստական բլուրն է, որը գտնվում է Վանա լճից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա, ուրարտական Մենուա թագավորի ջրանցքի ափին, ունի 6-7 մ բարձրություն և գագաթի մասում 70-80 քմ տարածություն։ Պետք է ենթադրել, որ սա բնակատեղիի միայն կենտրոնական մասն է, որ պահպանվել է ուրարտական ջրանցքաշինությունից հետո։ Շամիրամ-Ալթիի պեղումները տվեցին 5-4-րդ հազարամյակների նյութական մշակույթի գերազանց նմուշներ, մետաղե, ոսկրե ու քարե հարյուրավոր գործիքներ, անասնապահության, երկրագործության, արհեստների՝ առավելապես խեցեգործության բազմապիսի առարկաներ[11]։ Բնակատեղիի կրկնակի ուսումնասիրությամբ հաստատվեց, որ այն ունեցել է ժամանակագրական երեք շերտ, որոնցից ստորինը (3-րդ) պարունակում էր 5-րդ հազարամյակին պատկանող հալաֆյան տիպի հիանալի գունազարդ խեցեղեն, միջինը՝ (II) փայլեցված, բայց անզարդ խեցեղեն և վերինը՝ (I) հարգախառն կոպիտ խեցեղեն՝ խամրած կարմիրով կատարված ուղղահայաց ալիքավոր գծերով[12], որը, անկասկած, հասնում է մինչև 4-րդ հազարամյակի կեսերը[13]։ Բնակատեղիի կրկնակի ուսումնասիրությամբ հաստատվեց, որ այն ունեցել է ժամանակագրական երեք շերտ, որոնցից ստորինը (3-րդ) պարունակում էր 5-րդ հազարամյակին պատկանող հալատյան տիպի հիանալի գունազարդ խեցեղեն, միջինը 2 փայթեցված, բայց անզարդ խեցեղեն և վերինը՝ 1 հարդախառն կոպիտ խեցեղեն խամրած կարմիրով կատարված ուղղահայաց ալիքավոր գծերով, որը, անկասկած, հասնում է մինչև 6 հազարամյակի կեսերը։

Խեցեղենի նման տիպերով հարուստ է և Թեղուտի բնակատեղին, որն ընկնում է Արարատյան դաշտի կենտրոնում, գետի չորացած հունի մոտ, Էջմիածնից հարավ, Թեղուտ կոչվող հանդամասում։ Ի տարբերություն Շամիրամ-Ալթիի։ Թեղուտի բնակատեղին միաշերտ է, հիմնված է գետալճային ավազախճի վրա, կառուցապատված հում աղյուսե կիսագետնափոր, փոքրիկ կլոր հյուղակներով ու կից հացահատիկի ամբարներով[14]։

Կացարաններն աղքատիկ ու անպաճույճ են, ունեն հարդախառն, հում աղյուսից շարված կավածեփ պատեր, երբեմն ներկված հատակ, տնտեսական ու պաշտամունքային օջախներ։ Թեև Թեղուտի մշակութային շերտը պահպանվել է ոչ լրիվ, այստեղ հայտնաբերված իրերն ու առարկաները կարևոր սկզբնաղբյուրներ են ոչ միայն տնտեսության հիմնական ճյուղերը, այլև կենցաղային ու մշակութային աղերսների բազմաթիվ մանրամասներն ուսումնասիրելու համար։ Թեղուտի բնակատեղին աշխատանքային գործիքների, խեցեղենի և արտադրության այլ ճյուղերի նորահայտ նմուշներով կապող օղակ է Հայկական լեռնաշխարհի շրջանների և Կովկասի միջև։

Նախիջևանի Քյուլ-թափա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասի և Առաջավոր Ասիայի հնագիտության համար առանձնահատուկ նշանակություն ունեցան այժմ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող Քյուլթափա (Արաքսի ափին) նշանավոր բնակատեղիի պեղումները։ Ի տարբերություն վերը նկարագրած հնավայրերի, այս բնակատեղին ունի մ. թ. ա, 4-3-րդ հազարամյակների հզոր նստվածքներ իրենց բազմաթիվ շերտերով ու խավերով։ Մշակութային շերտերի ընդհանուր հաստությունն այստեղ հասնում է 21,1 մ, որից 8,3 մ պատկանում է ստորին (4-րդ հազարամյակի) շերտին։ 12,4-12,8 մետրերի միջև դտնվում է մաքուր խավը, որն, ըստ էության, բաժանում է 4-րդ և 3-րդ հազարամյակների նստվածքները։ Հնագիտական ստույգ զուգահեոները ցույց տվեցին, որ Քյուլ-թափայի ստորին շերտը համապատասխանում է Կապուտան (Ուրմիա) լճի արևմտյան ափին գտնվող Գեոյ-թափա բնակավայրի «Մ» շերտի ուշ-օբեյդյան ժամանակաշրջանի վերջին (մ.թ.ա. 3250-3150 թվականներ), ինչպես նաև Պիջիլի-թափա բնակավայրի և Թեփե-Գավրայի 19-17-րդ շերտերում ի հայտ բերած նյութերին, որոնք հյուսիս-օբեյդյան հուշարձանների զուգահեռ նյութերի օգնությամբ թվագրվում են համապատասխանաբար մ.թ.ա. 3500±160 և 3446±325 թվականներով։ Ի նկատի ունենալով Քյոզ-թափայի ստորին շերտի զգալի ստվարությունը, ուսումնասիրողները հիմնավորապես պնդում են, որ նրա ներքին խավերը պետք է թվագրել 4-րդ հազարամյակի առաջին կեսով, Թյուլ-թափայի ստորին շերտի ժամանակագրական տվյալներն այժմ հավաստվում են Թեղուտի նյութերով, որոնց մի զգալի մասը անմիջականորեն կապվում է ոլշ-հալաֆյան և օրեյդյան հուշարձանների հետ (5-րդ հազարամյակի երկրորդ կես և 4-րդ հազարամյակի առաջին կես), միջանկյալ օղակ կազմելով Շամիրամ-Ալթիի և Քյոլլ-թափայի միջև։ Ավելի հին են Շամիրամ-Ալթիի երկու ստորին շերտերը (3-2-րդ), որոնք պարզապես վերաբերում են մ.թ.ա. 5-րդ հազարամյակի հալաֆյան մշակույթին։ Արարատյան դաշտի վերը նշված հուշարձանների հետ ժամանակագրական ավելի սերտ աղերսների մեջ է Շամիրամ-Ալթիի վերին (1-ին) շերտը։ Այսպիսով, նշված երեք հուշարձանները ընդգրկում են ժամանակագրական մի մեծ հատված, սկսած մ.թ.ա. 5-րդ հազարամյակի սկզբից և վերջացրած 4-րդ հազարամյակով։ Ժամանակագրական այս սահմանների տարբեր հատվածների մեջ են ընդգրկվում Հայկական լեռնաշխարհի և սահմանակից վայրերի բազմաթիվ հուշարձաններ։ Չնայած ժամանակագրական ու շերտագրական տարբերություններին, նշված բոլոր հուշարձաններն աչքի են ընկնում Հայկական լեռնաշխարհին բնորոշ ինքնատիպ նյութական մշակույթի ընդհանրությամբ, որն ի հայտ է գալիս խեցեգործության ու մետաղամշակության, քարե և ոսկրե գործիքների պատրաստման, երկրագործության, անասնապահության, բնակարանաշինության, նյութական և հոգևոր կյանքի բազմաթիվ ասպարեզներում, Այդ բնակատեղիների ուսումնասիրությունը հնարավորության է ընձեռում առանձնացնելու և ուրվագրելու բնիկ ցեղերի սոցիալ-տնտեսական զարգացման որոշակի փուլերից մեկը՝ էնեոլիթը (պղնձաքարեդարյան) ժամանակաշրջանը, որի հիմնական էությունը տնտեսության արտագրող ճյուղերի բուռն զարգացումն է։

Երկրագործություն և անասնապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիչային երկրագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրիչ
Քարի դարի բրիչներ

Պատահական չէ, Հայկական լեռնաշխարհի էնոելիթյան շրջանի բնակատեղիները գտնվում են ալյուվիալ հարթավայրերում, գետերի ու գետակների հուների մոտ։ Հայաստանի հին երկրագործը լայնորեն յուրացրել է ցանքատարածությունների համար պիտանի բազմաթիվ շրջաններ, նեոլիթյան ժամանակներից սկսած ծանոթ էր ոռոգման պարզունակ եղանակներին։

Նա ուներ հողամշական, բերքահավաքի և երկրագործական մթերքները վերամշակելու աշխատանքային բազմաթիվ գործիքներ, որոնցով և բնորոշվում է ժամանակի երկրագործական տնտեսության բնույթն ու մակարդակը։ Բրիչային երկրագործությունը էնեոլիթյունը էնեոլիթյան բնիկ ցեղերի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն էր։

Շամիրամ-Ալթիի, Թեղուտի, Մխլու-Թափայի, Քյուլ-Թափայի, Աղստևի հովտի բնակավայրերում հայտնաբերվել են ոսկրե հիանալի սրածայրեր, խոշոր անասունների սնամեջ ոսկորներից և քարից պատրաստված բրիչներ, կտրող գործիքների վանակատե աղորիքների, սանրերի ու վարսանդների բազմաթիվ նմուշներ, որոնք բոլորն էլ օգտագործվել են հողի փխրեցման, բերքահավաքի և երկրագործական մթերքների վերամշակման աշխատանքներում։

Այս գործիքների մեջ եզակի տեղ են գրավում Թեղուտի սրծայր և մասսիվ բրիչները, վանակատի շեղբից ու եզան կողոսկրից պատրաստված պահանգավոր դանակը, ինչպես նաև մանգաղի ներդիրները, որոնց բանող սայրերը հատուկ մշակման ենթարկված չեն, բայց բանեցվելով խիստ մաշվել են։ Մխլու-Թափայի պահանգավոր դանակների մանգաղների ներդիրների մեջ հանդիպում են առաջին ատամնավոր կայծքարե շեղբերը, որոնք հետագա զարգացում են գտնում վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանում։

Անասնապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղաբնակ ցեղերի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն էր անասնապահությունը։ Վերը հիշատակված բնակավայրերի բոլոր շերտերում կացարանների մեջ ու նրանցից դուրս հանդիպում են ցուլերի կամ կովերի, այծերի, ոչխարների, խոզերի ոսկորների մնացորդներ։ Խոշոր ու մանր եղջերավոր անասուններն օգտագործվել են երկրագործության մեջ որպես քաշող ուժ և ապահովել մսի, կաթնամթերքի, կաշեգործության, մանածագործության աճող պահանջները։ Հնավայրերի պեղումներով հայտնաբերված ոսկորները առայժմ լրիվ պատկերացում չեն տալիս գոյություն ունեցող կենդանիների բազմազան տեսակների, անասնապահության որոշակի մակարդակի ու տնտեսության մեջ նրա տեսակարար կշռի մասին։ Կասկածից դուրս է միայն, որ տնտեսության ոչ մի ճյուղ չէր կարող համեմատվել անասնապահության հետ։ Պատահական չէ, որ Հայաստանին սահմանակից Չաթալ-Հույուքի բնակատեղիի(մ.թ.ա 6-5-րդ հազարամյակներ) որմնանկարներում ներկայացված են որսի տեսարաններ և արածող անասունների հոտեր, պատերի վերին մասերն էլ զարդարված են խոշոր ցուլերի գլուխներով։ Հայաստանի լեռներում նման բովանդակությամբ ժայռաքանդակ պատկերների թիվը հազարների է հասնում։

Ամենուրեք անասնապահությանը ուղեկցում էր նաև որսորդությունը, որի մասին վկայում են նախ և առաջ կայծքարե, վանակատե ու ոսկրե նետածայրերի, ինչպես նաև վայրի կենդանիների՝ ցուլերի, ձիերի, վարազների, եղջերուների ոսկորների մնացորդները՝ Առաջավոր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի 5-րդ և 4-րդ հազարամյակների մի շարք բնակատեղիներում։

Հայաստանի տարբեր շրջաններում, առանձնապես մեծ գետերի հովիտներում տնտեսության մեջ որոշ դեր էր կատարում նաև ձկնորսությունը։ Թեղուտի, Նախիջևանի, Քյուլ-Թափայի, Աղստևի հովտի բնակատեղիների պեղումների ժամանակ հայտնաբերվել են ձկան ոսկորներ։

Երկրագործության և անասնապահության զարգացմանը զուգընթաց առաջադիմում էին նաև նրանցով պայմանավորված ու անմիջապես նրանցից բխող արհեստները։ Անասունների ոսկորներից պատրաստում էին բրիչներ, սրածայրեր, քերիչներ, բազմազան պահանգներ, ասեղներ, հերուններ, զարդասեղներ, թիականման մանր գործիքներ և այլն։ Թեղուտի, Մխլութափայի, Նախիջևանի, Քյուլ-Թափայի այս տիպի գործիքներն ու զարդերն իրենց համապատասխան զուգահեռներն ունեին Հաջիլարի, Չաթալ-հույուքի, Զեյթունի,Պեջիլի-Թեփեի հնավայրերում։

Բուրդն օգտագործում էին թաղիքի, մանվածքի ու գործվածքի համար, որոնց նրբին դրոշմները պահպանվել են կավի ամանների ներքին և արտաքին մակերեսների վրա բուսական թելերից (եղինջից, կանեփից,վուշից) պատրաստված գորշվածքների դրոշմների հետ միասին։ Դրոշմների բազմազանությունից երևում է, որ, օրինակ Թեղուտի բնակավայրում բրդից ու բուսական թելից պատրաստում էին տարբեր տեսակի ու որակի գործվածքներ։ Այս շրջանում մանածագործության գոյությունն անհերքելիորեն ապացուցվում է նաև իլիկների գլուխների առկայությամբ, որոնք պատրաստվում էին կավից, ոսկրերից և խեցեղենի կլորացած բեկորներից։

Հատկապես բարձր զարգացման էր հասել կողովագործությունը։ Տարբեր տիպի կողովների, զամբյուղների, խսիրների դրոշմները ևս պահպանվել են կավե ամաննեի պատերին։

Էնեոլիթյան ժամանակաշրջանի գործիքների ու զենքերի գերակշռող մասը պատրաստվում էր քարի տարբեր տեսակների (կայծքարից, վանակատից, դիորիտից, բազալտից և այլն)՝ նեոլիթյան արտադրական ավանդույթների հիման վրա։ Սակայն բուն նեոլիթյան գործիքների համեմատությամբ պղնձե-քարեդարյան ժամանակաշրջանի շինվածքները՝ պատրաստման տեխնիկայի ու ձևերի բազմազանության տեսակետից, բավականաչափ աղքատիկ էին։

Մ.թ.ա. 5-րդ և 4-րդ հազարամյակների հնավայրերում հայտնաբերված մի քանի հարյուր քարե գործիքների մեծ մասը զանազան մեծության կարիչների, դանակների, մանգաղների, գայլիկոնների ներդիրներ են՝ պատրաստված երկարուկ քառանկյունաձև, մասամբ եռնակյունաձև շեղբերից, որոնց բանող եզրերը սուր, անմշակ են կամ ունեն միակողմանի ու երկկողմանի նուրբ հարդարում։ Համեմատաբար քիչ են նետերի կամ տեգերի եռակող ծայրերը։ Քարե այս գործիքները պատրաստվում էին ամենուրեք մեծ քանակությամբ, այդ պատճառով էլ բնակատեղիներում պատրաստի գործիքները ուղեկցվում են վանակատի ու կածքարի պրիզմատիկ միջուկներով և արտադրական բազմահազար մնացորդներով, Հայկական լեռնաշխարհի տարբեր ծայրամասերում՝ Շամիրամ-Ալթիում, Մխլու-Թափայի, Էջմիածնի, Քյուլ-Թափայի ստորին շերտերի և այլ հնավայրերի վերը նկարագրված գործիքները էնեոլիթյան միասնական մշակույթի արգասիքներ են։

Բնորոշ է, որ այս տիպի գործիքները հանդիպում են Չաթալ-Հույուքի և Հանջիլարի վերին և Հասունայի ու Հալաֆի ստորի շերտերում. որոնք շերտագրական ու ժամանակագրական հստակ պատկեր են ներկայացնում։

Այսպիսի ընդհանրություններ նկատվում են նաև ոսկրե գործիքների, խեցեղենի ու նյութական կուլտուրայի այլ առարկաների համադրության ընթացքում։ Հղկված գործիքներն ու զենքերը համեմատաբար քիչ են։ Շամիրամ-Ալթիի, Թեղուտի, Քյուլ-Թափայի և այլ հուշարձանների պեղումներից հայտնի են փոքր չափի բազալտե աղորիքներ և տրորիչներ, մուրճեր, սեպաձև կացիններ կամ բրիչներ, մարմարանման ավազաքարից ու բազալտից պատրաստված տանձաձև, կլոր, կիսագնդաձև գուրզեր՝ կենտրոնական անցքով, ուղղանկյուն փոքրիկ տախտակներ, իլիկի կրկնակոնաձև կամ կլոր գլուխներ և այլն։ Շամիրամ-Ալթիի պեղումների ընթացքում ձեռք են բերվել նաև հղկված կայքարից պատրաստված եզակի փոքրիկ դանակներ և դիորտի զանգվածից շինված մի փոքրիկ քարե կացին՝ եղջյուրե կոթի վրա ամրացված։ Գործիքների ու զենքերի այս տեսակները հայտնի են ողջ Արևելքում։ Դրանք առանձնապես զարգացել և լայնորեն տարածվել են Հայկական լեռնաշխարհի մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակավայրերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Г. Чайлд, Древнейший Восток в свете новых раскопок, М., 1956, Чх IB7 և հաջ., В. М. Массон, Средняя Азия и Древний Восток, М,-Л., 1964, ti BS-77
  2. J. Meltaart, Excavations at Catal Hllytlk, AS, XII, 1962, էջ 41-110, XIII, 1Ввз, էջ 41-юз, XIV woe, էջ as-/го, R, Bittel, Prehlstorlsche Porschungen In K!elnaslen, Istanbul, 1936, էջ 10-13,
  3. I. Garstang, Prehistoric Mersln. Oxford, 1953.
  4. R. I. Braldwood and I. S. Braldwood, Excavations In the plain of Antioch, XXI, Chicago, 1960, ինչպես նաև՛ П. П. Ефименко, Неолитический Мерсии
  5. Т. Burton-Brown, Excavations In Azerbaijan, London, 1948, ինչպես նաև՛ R. H. Dyson and T. C. Joung, The Solduz Valley, Iran, Plsdlll Tepe .Antiquity", 1960, № 133, Ц 10-38,
  6. A. Perkins, The comparative Archaeology of Early Mesopotamia. Chicago, 1960,
  7. А. А. Иессен, Кавказ и Древний В'осток в IV-III тысячелетиях до н. э., КСИА, 1963, вып. 93, ti 8-14, О. А. Абибуллаев, Раскопки холма Кюль-Тепе, МИА, 1959, № 67, էջ 481-483
  8. С. A. Burney, Eastern Anatolia In the Cbalcolltlc and Early Bronze Age, AS. VIII, 1958, էջ 157-187
  9. նկատի են առնված Ռ. Մ. Իորոսյանի դաշտային նոր հետազոտություններով հայտնաբերված նյութերը
  10. А. А. Иессен, Из исторического прошлого Мильско-Карабахской степи, МИА, 125, М.-Л., 1965, 4/ 10-88; О. А. Абибуллаев, Некоторые итоги изучения холма Кюль-Тепе, СА, 1963, № 3, է/ 187-107-, И. Г. Нариманов, Г. С. Исмаилов, Акстафачайское поселение близ города Казах, СА, № 4, 1962, 4: 148, 156
  11. A. Ienny, Schamiramaltl, Prehlstorlsche Zeitschrlft, 1928, XIX, № 3/4, էջ 280-304
  12. Е. В. Reilly, Tilkltepedekl Ilk kazllar, 1937 (First excavations at Tllkltepe, 1937), .TBrk Tarlh Arkeologya ve Etnografya derglsl", IV, 1940
  13. А. Иессен, Кавказ и Древний Восток в IV-III тысячелетиях до н э
  14. Ա. Մարտիրոսյան, Ռ. Մ. Թորոոյան, Հայաստանի էնեոլիթյան մշակույթի հարցի շուրջը, ԼՀԳ, 1967, М 3, էշ Si-62, ինչպես նաև՛ Ռ. Մ. Թորոոյան, Թեղուտի բնակատեղիի պեղումները, ՊԲՀ, 1968,291-302
  • Հայ Ժողովրդի Պատմություն գրքից. հեղինակներ՝ Աղայան Ժ. Առաքելյան Լ.Ս. :

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։