Սիփան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիփան (այլ կիրառումներ)
Սիփան
Suphan 01.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Վարչատարածքային միավորԲիթլիսի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրությունը ծովի մակարդակից4058 մետր
Հարաբերական
բարձրություն
2189 մետր
Վերջին ժայթքում100 հազար տարի առաջ[1]
Սմիթսոնիան կոդ213021
##Սիփան (Թուրքիա)
RedMountain.svg

Սիփան, Նեխ Մասիք, Ծիփան, Սուփխան, այլ լեզուներով՝ թուրքերեն՝ Süphan Dağı, քրդ.՝ Sîpana Xelatê), հանգած հրաբուխ Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի հյուսիսում։ Բարձրությունը ծովի մակարդակից 4434 մ է։ Հայկական լեռնաշխարհի հինգերորդ գագաթն ըստ բարձրության՝ Արարատից (5165 մ), Սաբալանից (4811 մ), Ջիլոյից (4168 մ) և Արագածից (4090 մ, Հյուսիսային գագաթ) հետո։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմածին է, շառավղաձև մասնատված է կատարից իջնող գետահովիտներով ու ձորակներով։ Սիփանի լանջերը ծածկված են մարգագետիններով։

Սիփանի բարձունքներին ձնհալից գոյացել են երկու լճակներ, որոնց ջրերը Ծաղկանց լեռներից հոսող գետակների հետ սնում են Վանա լիճը։ Սիփանը անտառներ չունի, սակայն լանջերը ծածկված են ալպիական կանաչությամբ և գույնզգույն ծաղիկներով։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ նշանավոր նկարիչ Փանոս Թերլեմեզյանը Մեծ եղեռնից առաջ այցելել է իր ծննդավայրը՝ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը։ Նա հիացել է Սիփան սարի գեղեցկությամբ և նկարել է այն Վանա լճում գտնվող Կտուց կղզուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Notsu K., Fujitani T., Ui T., Matsuda J., Ercan T. Geochemichal features of collision-related volcanic rocks in central and Eastern Anatolia, Turkey // Journal of Volcanolology and Geothermal Research, Vol. 64, 1995