Ջիլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջիլո (լեռնագագաթ)ից)
Ջիլո
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա[1]
Վարչատարածքային միավորՀաքյարիի մարզ[1]
ԼեռնաշղթաՀայկական Տավրոս և Կորդվաց լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից4116 մետր

Ջիլո, Ջողա, լեռ Հայկական լեռնաշխարհի հարավային մասում, Կորդվաց լեռների ամենաբարձր լեռնագագաթը (4168 մ)։ Հայկական լեռնաշխարհի՝ բարձրությամբ երրորդ լեռնագագաթն է (Մեծ Մասիսից, Սիփանից հետո)։

Ծալքաբեկորավոր է՝ կազմված մեզոզոյի թերթաքարերից, քվարցիտներից, մերգելներից։ Լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ գոտի։ Գագաթին կան հնագույն սառցապատման հետքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։