Մեծ Մասիս (Ազատ, Ազատ Մասիս, Ազատն Մասիս, Ալ Խարիս, Ալ Հարիթ, Ալ Հարիս, Ախըռդաղ, Ահըրդաղ, Ահոռդաղ, Ահըռդաղ, Աղըրտաղ, Աղռդաղ, Աղրդաղ, Աղրըդաղ, Աղրի, Աղրիդաղ, Այրարատյան լեռ, Արարատ, Արարատ Մեծ, Արմենիս լեռ, Դաղըրդաղ, Դաղիրդաղ, Էղրի, Էղրիդաղ, էզրիտազ, էրզի, «Լեռն տասյանին Նոյի», Կոհ ի Նուհ, Կոնինուհ, Կուխնի Նուխ, Կուհ ի Նուհ, Հարիս, Հարարաղ, Ղուբար, Մաչիս, Մասիս, Մասիք, Մեծ լեռ, Մեռսինա, Մեսեսուար, «Մոնտրե տելլ արզադի Նոյե», «Մութն աշխարհ», Նոյան տապանի լեո, Նոյի տապանի լեռ, Ջաքալալ Հարիթ, Սանաթ Թոփուզ, Սարարադ, Սարարադյան լեռ, «Սեավ լեռն», Տաղըրտաղ, Տանիգ, Քամոն, Քունի Նուն ), Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը, ունի 5165 մ բարձրություն։ Գագաթը մշտապես պատված է ձյան հաստ շերտով։ Ըստ Աստվածաշնչի՝ Մեծ ջրհեղեղից հետո այստեղ է կանգ առել Նոյի տապանը[1]։ Լեռն այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, պատմական Մեծ ՀայքիԱյրարատ նահանգում։