Կորդվաց լեռնաշղթա
Արտաքին տեսք
(Վերահղված է Կորդվաց լեռներից)
| Կորդվաց լեռնաշղթա | |
|---|---|
| Տեսակ | լեռնաշղթա |
| Երկիր | |
| Մեծագույն գագաթ | Ջիլո |
Կորդվաց լեռներ, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսից մինչև Մեծ Զավի վերնագավառը։ Ձգվում է արևմտա-արևելյան, հյուսիսարևելյան ընդհանուր ուղղությամբ, հիմնականում երեք՝
Բարձրությունը մինչև 4000 մ է։ Կազմված են թերթաքարերից, կվարցիտներից, մարմարներից, մերգելներից։
Կորդվաց լեռները խիստ մասնատված են Արևելյան Տիգրիսի վտակների խոր և նեղ ձորերով։ Կլիման մերձարևադարձային է, տարեկան տեղումները հարավ-արևմուտքում՝ 1000-3000 մմ, հարավ-արևելքում՝ 400-700 մմ։ Հարավային լանջերին տիրապետում են մակվիսը, կաղնու և արչայի նոսր անտառները, հյուսիսային լանջերին՝ տափաստաններն ու ֆրիգանան։ Լեռներից է Անիշկոլդաղը (3068 մ[1])։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 274 — 992 էջ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 645)։ |