Աղբակի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղբակի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Բարձրություն (ԲԾՄ)3631 մետր
Երկարություն135 կիլոմետր

Աղբակի լեռնաշղթա, Թուրքիայում։

Ձգվում էր մերձմիջօրեականի ուղղությամբ, Կոտուր և Մեծ Զավ գետերի միջև[1], այդ գետերի և Վանա լճի ավազանի ջրբաժանն էր։ Երկարությունը 135 կմ է, բարձրությունը մինչև 3631 մետր (Կարսադաղ)։ Աղբակի լեռնաշղթայի հյուսիսային հատվածը հաճախ անվանում էին Մենգենեի լեռնաշղթա, իսկ հարավային վերջավորությունը համարվում է Հաքքարիի կամ Ջուղիդաղի լեռների մի մասը։ Աղբակի լեռնաշղթայի հարավարևելյան լանջերը զառիթափ իջնում են Մեծ Զավի գոգհովիտը, իսկ հյուսիսարևմտյան լանջերը՝ Մարդաստանի սարահարթը։ Կազմված է կավճի նստվածքային ապարներից, տեղ-տեղ հանդիպում էին օֆիոլիտային ներժայթուկներ։ Բարձրալեռնային գոտում կան անթրոպոգենի սառցապատման հետքեր։ Ունի տափաստանային և լեռնամարգագետնային բուսածածկույթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 161 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png