Մեծ Զավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեծ Զավ
Greater Zab River near Erbil Iraqi Kurdistan.jpg
Բնութագիր
Երկարություն473 կիլոմետր
Ավազանի մակերես40 300 կմ²
Ջրի ծախս808 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԿորդվաց լեռներ
 · Գետաբերանի տեղակայումՏիգրիս
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱբիջյունուն, Khazir River և Բերդարավասու
ԵրկիրԹուրքիա և Իրաք

Մեծ Զավ, գետ Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների Աղբակ (Մենգենե) լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը 473 կմ է, ջրհավաք ավազանը՝ 26, 2 հզ. կմ2։ Վերին հոսանքում (հայտնի է նաև Աղբակ անունով) անցնում է Աղբակի գոգհովտով, կտրում Կորդվաց լեռնաշղթան, առաջացնում խորը, անտեցեդենո հովիտ, ապա ճեղքում ավելի ցածր լեռնաշղթաներ և դուրս գալով Միջագետքի հարթավայր՝ միանում Տիգրիսին։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը (գետաբերանի մոտ) 403 մ3/վ է։ Միջին հոսանքում կառուցված է ջրամբար։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png