Մեղրու կիրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեղրու կիրճ (Քարավազի կիրճ), կիրճ ՀՀ Սյունիքի մարզի ծայր հարավում՝ Արաքսի հովտում։ Հյուսիսից եզրավորված է Զանգեզուրի ու Մեղրու, հարավից՝ Ղարադաղի (Իրան) լեռնաշղթաներով։ Ձգվում է արևմուտքից արևելք։ Երկարությունը մոտ 43 կմ է, խորությունը՝ 800 մ, ամենացածր կետի բարձրությունը՝ 380 մ (ՀՀ սահմաններում)։ Առաջացել է Արաքսի խորքային էրոզիայի և երկրակեղևի նորագույն վերընթաց շարժումների հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։