Ողիմպիա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլիմպիա
Օլիմպիա, գրաբ.՝ Ողիմպիա հուն․՝ Ὀλυμπιάς | ||
| ||
---|---|---|
360 - 361 | ||
Հաջորդող | Փառանձեմ Սյունի | |
Մասնագիտություն՝ | ազնվական և Կոնսորտ թագուհի | |
Ծննդյան օր | 4-րդ դար | |
Վախճանի օր | 361 | |
Քաղաքացիություն | Հին Հռոմ և Մեծ Հայք | |
Հայր | Ֆլավիուս Աբլաբիուս | |
Ամուսին | Կոստանս և Արշակ Բ |
Օլիմպիա (նաև՝ գրաբ.՝ Ողիմպիա, Ողոմպի, հուն․՝ Ὀλυμπιάς, 4-րդ դար - 361), հունական ծագումով հռոմեացի ազնվականուհի, Հռոմի կայսր Կոստասի (323-350) նշանածը, Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության թագուհի (360-361), Արշակ Բ-ի երկրորդ կինը, հռոմեացի պետական գործիչ Ֆլավիուս Աբլաբիուսի դուստրը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիան հռոմեական բարձրաստիճան պաշտոնյա, պրետորիաների նախկին պրեֆեկտ Ֆլավիուս Աբլաբիուսի դուստրն էր, նշանված էր Հռոմի կայսր Կոստասի (323-350) հետ՝ նախքան վերջինիս մահը։ 360 թվականին Հռոմի կայսր Կոստանդիոս Բ-ն, Մեծ Հայքի արքա Արշակ Բ-ի հետ դաշինքն ամրապնդելու նպատակով նրան հրավիրում է գալ իր մոտ Կեսարիա։ Սպարապետ Վասակ Մամիկոնյանի և մյուս նախարարների ճնշման տակ Արշակ Բ-ն մեկնում է Կեսարիա։ Այնտեղ ևս մեկ անգամ վերականգնվում է հայ-հռոմեական հարաբերությունները և բացի տարբեր նվերներից և շնորհումներից, կայսրը Արշակ Բ-ին կնության է տալիս իր մահացած եղբոր՝ Կոստասի նախկին նշանածին՝ Օլիմպիային[1][2][3]։
Հռոմեացիների հետ Արշակ Բ-ի նոր մտերմությունը, նրա երկրորդ ամուսնությունը և Օլիմպիային Մեծ Հայքի թագուհի հռչակելը բարդություններ են ստեղծում արքունիքում[2]։ Ըստ հայոց պատմիչ Փավստոս Բյուզանդի, Օլիմպիան թունավորվել է Արշակ Բ-ի երկրորդ կնոջ՝ Փառանձեմ թագուհու կողմից.