Ֆլավիուս Աբլաբիուս (լատին․՝ Flavius Ablabius, ծննդյան թվականն անհայտ - 337, ամառ, Բյութանիա), Հռոմեական կայսրության պետական գործիչ, անձնապահապետ[1], 331 թվականի Հռոմեական կայսրության 2-րդ կոնսուլ: Ֆլավիուս Աբլաբիուսը ծնունդով Կրետեից էր[4]: Նրա հայրն ու մայրը հասարակ ծագում ունեին: Ծնվելու ժամանակ, ինչպես որ Եվնապիոս Սարդինացին պատմում է, որ նրա մայրը ստացել է մարգարեություն եգիպտական աստղագուշակներից, որը Ֆլավիուսը «ծնվել էր մի փոքր պակաս, քան թագավորը»[5]:
Ժամանակի ընթացքում Աբլաբիուսը դառնում է Կրետեի նահանգապետի պաշտոնական ներկայացուցիչը[2]: Ժամանում է Կոստանդնուպոլիս (նոր հիմնադրված) և պատահականության շնորհիվ, ձեռք է բերում մեծ ազդեցություն Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր նկատմամբ և դառնում Կոստանդնուպոլսի ամենակարևոր սենատորնեից մեկը[4]: 324 թվականից 326 թվականը եղել է Ասիա դիոցեզիվիկարիոս (կառավարիչ)[3]: Հայտնի է, որ այդ ժամանակ Աբլաբիոսը աջակցել է Օրցիստ գյուղի բնակիչների խնդրանքին՝ նրանց բնակավայրին քաղաքի կարգավիճակ տալու համար (լատին․՝ civitas)[6]: Այս առիթով հայտնի են Կոստանդիանոս Ա Մեծի նամակները Արևելքպրետորիայի պրեֆեկտ Աբլաբիոսին: Ակնհայտ է, որ այդ ժամանակ նա արդեն սենատոր էր, ինչի մասին է վկայում Կոստանդիանոսի տիպիկ ուղերձը գրված նրան նամակով[3]:
↑ 3,03,13,2Jones, A. H. M. Fl. Ablabius 4 // Prosopography of the Later Roman Empire / A. H. M. Jones, J. R. Martindale, J. Morris. — Cambridge University Press, 1971. — Vol. I : A.D. 260–395. — P. 3-4. — ISBN 0-521-07233-6 [2001 reprint]..