Հայդելբերգյան մարդ
Հայդելբերգյան մարդ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Homo heidelbergensis
|
Հայդելբերգյան մարդ (լատ.՝ Homo heidelbergensis), պեղածո մարդու տեսակ։
Ներկայացված է ստորին ծնոտով, որը 1907-ին գերմանացի հնէագետ Օտո Շյոտենզակը էտրուսկյան ռնգեղջյուրի, հնագույն փղի, ձիու, առյուծի և պեղածո այլ կենդանիների ոսկորների հետ հայտնաբերել է Հայդելբերգ քաղաքի մոտ, Էլսենց գետի հովտում, 24 մետր խորության վրա։
Վերագրվում է վաղ պլեյստոցենին (մեր թվարկությունից մոտ 400 հազար տարի առաջ)։ Ծնոտն աչքի է ընկնում պարզունակ գծերով (զանգվածայնություն, կզակի լրիվ բացակայություն և այլն) և ատամների համարյա ժամանակակից կազմությամբ։ Գտնվել են նաև մեծ քանակությամբ կայծքարի կտորներ, որոնք հավանաբար մշակված են և դիտվում են իբրև հայդելբերգյան մարդու գործիքներ։
Ուսումնասիրողների մեծ մասի կարծիքով հայդելբերգյան մարդը կառուցվածքով մոտ է պիթեկանթրոպոսին և սինանթրոպոսին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Карлов H. H., Открытие орудий труда гейделбергского человека «Природа», 1958, № 8.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 156)։ ![]() |
- ↑ Ayala F. J. Genera of the human lineage // Proc. Natl. Acad. Sci. U.S.A. / M. R. Berenbaum — [Washington, etc.], USA: National Academy of Sciences [etc.], 2003. — Vol. 100, Iss. 13. — P. 7688. — ISSN 0027-8424; 1091-6490 — doi:10.1073/PNAS.0832372100 — PMID:12794185