Պիթեկանթրոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pithecanthropus erectus-PeterMaas Naturalis.jpg

Պիթեկանթրոպոս (հունարեն՝ πίνηχος - կապիկ և άνθρωπος - մարդ), հնագույն մարդկանց (արխանթրոպոսների) ներկայացուցիչ, որի ոսկորները գտնվել են Ճավա կղզում։

Պիթեկանթրոպոսի կմախքի մնացորդներ (գանգի կափարիչ, կոնքոսկր, ատամներ) առաջին անգամ հայտնաբերել է հոլանդացի գիտնական Է․ Դյուբուան՝ 1890-1892 թվականներին։ Մինչև 1973 թվականը գտնվել են ավելի քան 20 նմուշի գանգամասեր, ստորին ծնոտներ, կոնքոսկրերի հատվածներ, առանձին ատամներ։ Առանձնապես հետաքրքիր է 1969 թվականին գտնված գանգը (պահպանված դիմահատվածով)։

Պիթեկանթրոպոսը քայլել է ուղղահայաց դիրքով, ունեցել խոշոր (միջինը՝ 900 սմ3) և բարդ կառուցվածքով ուղեղ։ Գանգը եդել է կարճ, անկյունավոր ծոծրակով, ակնավերևի զարգացած թմբիկով, ստորին ծնոտը՝ առանց կզակի ելուստի։ Պիթեկանթրոպոս սինանթրոպոսի, ատլանթրոպոսի և հայդելբերգյան մարդու հետ մտնում է Homo erectus (լատ.՝ ուղղակեցվածք մարդ) տեսակի մեջ։ Նոր տվյալներով (1972) պիթեկանթրոպոսն ունի 1,2 մլն տարվա վաղեմություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 292 CC BY-SA icon 80x15.png