Բաուտցեն
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Բաուտցեն | |||
| գերմ.՝ Bautzen | |||
| |||
| 51°10′53″N 14°25′26″E / 51.18139°N 14.42389°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Բաուտցեն Շրջան | ||
| Ներքին բաժանում | Bloaschütz/Błohašecy?, Bautzen-Nordostring?, Bolbritz/Bolborcy?, Burk/Bórk?, Temritz/Ćemjercy?, Teichnitz/Ćichońca?, Döberkitz/Debrikecy?, Niederkaina?, Oberuhna?, Oberkaina/Hornja Kina?, Löschau/Lešawa?, Lubachau/Lubochow?, Kleinwelka/Mały Wjelkow?, Nadelwitz/Nadźanecy?, Bautzen-Innenstadt?, Stiebitz/Sćijecy?, Salzenforst/Słona Boršć?, Schmochtitz/Smochćicy?, Bautzen-Gesundbrunnen?, Ostvorstadt?, Auritz?, Südvorstadt?, Westvorstadt?, Neumalsitz?, Niederuhna/Delni Wunjow?, Boblitz/Bobolcy?, Oehna/Wownjow?, Großwelka/Wulki Wjelkow?, Kleinseidau/Zajdow? և Basankwitz/Bozankecy? | ||
| Մակերես | 66,67 կմ² | ||
| ԲԾՄ | 204 մետր | ||
| Բնակչություն | ▼37 566 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[1] | ||
| Հեռախոսային կոդ | 03591 և 035935 | ||
| Փոստային դասիչ | 02625 | ||
| Ավտոմոբիլային կոդ | BZ | ||
| Պաշտոնական կայք | bautzen.de(գերմ.) | ||
|
| |||
Բաուտցեն[2] (Бауцен, գերմ.՝ Bautzen), Бу́дышин или Бу́дишин[3] (Upper Sorbian: Budyšin ), քաղաք Գերմանիայում՝ Սաքսոնիա երկրամասում, Շփրե գետի վերին հոսանքում։ Լուժիկյան սերբերի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է։ Մտնում է «Լուժիկյան բնակմարզ» անվանումով հայտնի մշակութա-տարածքային ինքնավարության մեջ, որտեղ գործում են լուժիկյան լեզվի ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստող օրենսդրական ակտեր՝ ընդունված Սաքսոնիա և Բրանդենբուրգ երկրամասերի օրենսդիր մարմինների կողմից[4][5]։ Քաղաքում, գերմաներենի հետ մեկտեղ, պաշտոնական լեզու է համարվում լուժիկերենը[6]։ Ըստ Առնոշտ Մուկայի «Dodawki k statisticy a etnografiji łužickich Serbow» վիճակագրական աշխատության՝ 1884 թվականին քաղաքում ապրողների թիվը եղել է 17 509, որից մոտավորապես 4 հազարը կամ 23 տոկոսը լուժիկյան սերբեր էին[7]։ 2013 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 39 607[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1002 թվականին։ 1018 թվականի Բուդիշինյան պայմանագրով հանձնվել է Լեհաստանի թագավոր Բոլեսլավ Առաջին Խիզախին։
1319-ից մինչև 1635 թվականը գտնվել է Չեխիայի թագավորության (Չեխական թագի հողերի) կազմում, միաժամանակ ընդգրկվել «Վեց քաղաքների միության» մեջ։ Երեսնամյա պատերազմի շրջանում հանձնվել է Ալբերտինյան ճյուղի Վետտիններին։
Բաուտցենի մոտ 1813 թվականի մայիսին տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտին հաջողվել է նեղը գցել ռուս-պրուսական զորքերին։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաուտցենը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[9].
Գերմանիա, Վորմս (1990)
Գերմանիա, Հայդելբերգ (1991)
Ֆրանսիա, Դրյո (1992)
Չեխիա, Յաբլոնեց նադ Նիսոու (1993)
Լեհաստան, Ելենյա Գուռա (1993)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաուտցենի համայնապատկերը
- Քաղաքապետարանը
- Թեքված աշտարակը՝ Reichenturm-ը
- Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1871-2017 թթ.
- Սբ. Միքայել եկեղեցին
- «Սերբական տունը»
- Սերբական թանգարանը
- Սերբական գիմնազիան
- Սերբական ինստիտուտը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2024 (գերմ.) — Destatis, 2025.
- ↑ Германия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 64. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ «Будишин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Gesetz zur Ausgestaltung der Rechte der Sorben (Wenden) im Land Brandenburg (Sorben (Wenden)-Gesetz — SWG) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine от 7 июля 1994 года
- ↑ Gesetz über die Rechte der Sorben im Freistaat Sachsen (Sächsisches Sorbengesetz — SächsSorbG) Արխիվացված 2019-03-13 Wayback Machine от 31 марта 1999 года
- ↑ «Закон о правах лужичан в Саксонии». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Ernst Tschernik: Die Entwicklung der sorbischen Bevölkerung. Akademie-Verlag, Berlin 1954, str. 52
- ↑ Aktuelle Einwohnerzahlen nach Gemeinden 2013 Արխիվացված 2013-10-05 Wayback Machine Численность населения по состоянию на 31 декабря 2013 (с учётом данных переписи населения 9 мая 2011 года)
- ↑ «Partnerstädte». bautzen.de (գերմաներեն). Bautzen. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաուտցենի պաշտոնական կայքջը (գերմաներեն)
- Բաուտցենի պաշտոնական կայքջը
- Interactive sightseeing tour through Bautzen (German)
- Bautzen/ Budyšin, Historischen Ortsverzeichnis von Sachsen
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաուտցեն» հոդվածին։ |
| ||||||||||||||

