Ելենյա Գուռա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
լեհ.՝ Jelenia Góra
բելառուս․՝ Гіршберг
գերմ.՝ Hirschberg
անգլ.՝ Hirschberg
ֆր.՝ Hirschberg
իսպ.՝ Hirschberg
չեխ․՝ Jelení Hora
Դրոշ Զինանշան
POL Jelenia Góra flag.svg POL Jelenia Góra COA 1.svg

Jelenia Góra (ośrodek historyczny).jpg
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես109,2 կմ²
ԲԾՄ352,74 մետր
Բնակչություն77 305 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ58-500, 58-501, 58-504, 58-505, 58-506, 58-507, 58-508, 58-560, 58-570 և 58-588
Ավտոմոբիլային կոդDJ
Պաշտոնական կայքjeleniagora.pl(լեհ.)
##Ելենյա Գուռա (Լեհաստան)
Red pog.png

Ելենյա Գուռա (լեհ.՝ Jelenia Góra, pron. Yeh-lenia-Goorah, գերմ.՝ Hirschberg im Riesengebirge, Exonym: Deer Mountain)[2], քաղաք Լեհաստանի հարավարևմտյան մասում՝ Ստորին Սիլեզիա վոևոդությունում, Լեհաստանի և Չեխիայի սահմանի երկայնքով ձգվող Կարկոնաշյան լեռնաշղթայի մերձակայքում, լեռնադահուկային հայտնի առողջարաններ Կարպաչից ու Շկլյարսկա Պորեմբայից մոտավորապես 10-15 կիլոմետր հեռավորության վրա։ Մինչև 1945 թվականը մտել է Գերմանիայի Սիլեզիա մարզի կազմի մեջ, կոչվել Հիրշբերգ (գերմ.՝ Hirschberg), որը, ինչպես և լեհերեն Ելենյա Գուռան, նշանակում է «Եղնկասար», «Եղնասար»։ Լեհաստանին է տրվել Պոտսդամի 1945 թվականի պայմանագրի համաձայն։

Ունի քաղաքային պովյատի (շրջանի) և առանձին համայնքի (գմինայի) կարգավիճակ[3]։ Կարկոնաշեի շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 108,4 կմ² տարածք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 87 017, 2021 թվականի տվյալներով՝ 77.366[4][4]: Տարածքը, որը ներառում է Ցեպլիցե Շլյանսկե-Զդրոյ առողջարանային հնագույն շրջանը, կազդուրման ու հանգստի սիրված վայրերից մեկն է Լեհաստանում[5]։

Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 10-րդ դարի սկզբներին, քաղաքի կարգավիճակ ստացել լեհերի իշխանության օրոք՝ 1288 թվականին[6]։ Ընկած լինելով Հռոմեական սրբազան կայսրությունն ու Բոհեմիան Արևելյան Եվրոպային կապող առևտրային կարևոր ճանապարհների խաչմերուկում[7]՝, ծաղկում է ապրել իրեն շնորհված արտոնությունների շնորհիվ, արտոնություններ, որոնք հիմք են հանդիսացել ուշ միջնադարում ու վաղ Վերածննդի դարաշրջանում ջուլհակության ու հանքագործության բուռն զարգացման համար[7]։ Ելենյա Գուռան վկա է դարձել պատմական մի շարք արյունալի բախումների, այդ թվում՝ Երեսնամյա պատերազմի և Սիլեզյան պատերազմի վճռորոշ ճակատամարտերի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը հրաշքով փրկվել է ավերումից։

Ելենյա Գուռայի կենտրոնական հատվածում տեղ են գտել պատմա-ճարտարապետական բազում մեծարժեք հուշարձաններ, այդ թվում՝ 17-րդ դարում կառուցված քաղաքապետարանը, բարոկկո ոճով կառուցված եկեղեցիները, վերակառուցված շուկայական հրապարակը, զբոսայգիները, պարտեզները։ Ելենյա Գուռայում է գտնվում քաղաքի հարևանությամբ տարածվող Կարկոնոշյան ազգային պարկի գրասենյակը (տարեկան շուրջ 1,5 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այդ պարկը)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենյա Գուռային բնորոշ է օվկիանոսային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb)՝ −3 °C (27 °F) իզոթերմը կիրառելու դեպքում, կամ խոնավ մայրցամաքային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfb)՝ 0 °C (32 °F) իզոթերմը կիրառելու դեպքում[8][9]։

Ելենյա Գուռա (1991–2020 normals, extremes 1951–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.0
(62.6)
21.2
(70.2)
24.4
(75.9)
28.8
(83.8)
31.1
(88)
36.0
(96.8)
35.4
(95.7)
35.8
(96.4)
34.0
(93.2)
27.7
(81.9)
19.9
(67.8)
16.3
(61.3)
36.0
(96.8)
Միջին բարձր °C (°F) 2.8
(37)
4.2
(39.6)
8.1
(46.6)
14.0
(57.2)
18.4
(65.1)
21.7
(71.1)
23.8
(74.8)
23.7
(74.7)
18.6
(65.5)
13.6
(56.5)
7.9
(46.2)
3.7
(38.7)
13.4
(56.1)
Միջին օրական °C (°F) −1.3
(29.7)
−0.2
(31.6)
2.9
(37.2)
7.9
(46.2)
12.4
(54.3)
15.7
(60.3)
17.6
(63.7)
17.1
(62.8)
12.6
(54.7)
8.3
(46.9)
3.6
(38.5)
−0.2
(31.6)
8.0
(46.4)
Միջին ցածր °C (°F) −5.5
(22.1)
−4.5
(23.9)
−1.9
(28.6)
1.6
(34.9)
6.1
(43)
9.6
(49.3)
11.4
(52.5)
10.8
(51.4)
7.2
(45)
3.4
(38.1)
−0.6
(30.9)
−4.2
(24.4)
2.8
(37)
Ռեկորդային ցածր °C (°F) −31.8
(−25.2)
−36.9
(−34.4)
−29.6
(−21.3)
−14.5
(5.9)
−5.5
(22.1)
−2.1
(28.2)
1.8
(35.2)
0.3
(32.5)
−5.6
(21.9)
−8.7
(16.3)
−22.1
(−7.8)
−29.5
(−21.1)
−36.9
(−34.4)
Տեղումներ մմ (դյույմ) 39.8
(1.567)
34.6
(1.362)
48.1
(1.894)
41.5
(1.634)
72.2
(2.843)
84.0
(3.307)
110.2
(4.339)
88.4
(3.48)
64.6
(2.543)
47.6
(1.874)
38.8
(1.528)
36.8
(1.449)
706.5
(27.815)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 17.10 15.43 16.73 12.63 15.00 16.07 15.43 14.43 14.90 15.30 15.67 16.47 185.16
Միջ. ձնառատ օրեր (≥ 0 cm) 17.3 14.0 8.3 1.7 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.4 5.0 12.8 59.5
% խոնավություն 82.6 79.5 76.8 71.9 73.6 75.0 75.1 76.9 81.1 82.2 84.8 84.2 78.6
Միջին ամսական արևային ժամ 68.9 87.4 128.4 185.9 221.0 218.9 234.4 229.7 155.3 124.8 76.9 65.7 1797,1
Աղբյուր #1: Institute of Meteorology and Water Management[10][11][12][13][14][15][16][17]
Աղբյուր #2: Meteomodel.pl (records, relative humidity 1991–2020)[18][19][20]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենյա Գուռան բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[21].

Նախկին քույր քաղաք՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210161011-0935802?var-id=1639616&format=jsonapi
  2. E. Christian (1 June 2017)։ «Jelenia Góra: Day Trip to Poland's "Deer Mountain" • Dauntless Jaunter»։ Վերցված է 25 September 2017 
  3. Alina Gierak (2014-10-27)։ «Stypendia Jelenia Góra. Uczniowie na gali zdolny zDolnyŚlązak» (լեհերեն)։ Jelenia Góra Nasze Miasto։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-02-ին։ Վերցված է 2020-03-02 
  4. 4,0 4,1 «Local Data Bank»։ Statistics Poland։ Վերցված է 11 August 2022  Data for territorial unit 0261000.
  5. o.o. StayPoland Sp. z։ «Jelenia Gora - Tourism - Tourist Information - Jelenia Gora, Poland -»։ www.staypoland.com։ Վերցված է 25 September 2017 
  6. «Jelenia Góra - Ratusz»։ ratusze.karr.pl։ Վերցված է 25 September 2017 
  7. 7,0 7,1 «Historia Jeleniej Góry - Turystyka»։ turystyka.jeleniagora.pl։ Վերցված է 25 September 2017 
  8. Kottek Markus, Grieser Jürgen, Beck Christoph, Rudolf Bruno, Rubel Franz (2006)։ «World Map of the Köppen-Geiger climate classification updated»։ Meteorologische Zeitschrift 15 (3): 259–263։ Bibcode:2006MetZe..15..259K։ doi:10.1127/0941-2948/2006/0130 
  9. Peel, M. C., Finlayson B. L., McMahon, T. A. (2007)։ «Updated world map of the Köppen–Geiger climate classification»։ Hydrol. Earth Syst. Sci. 11 (5): 1633–1644։ ISSN 1027-5606։ doi:10.5194/hess-11-1633-2007 
  10. «Średnia dobowa temperatura powietrza»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 3 December 2021-ին։ Վերցված է 5 February 2022 
  11. «Średnia minimalna temperatura powietrza»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 5 February 2022 
  12. «Średnia maksymalna temperatura powietrza»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 5 February 2022 
  13. «Miesięczna suma opadu»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 9 January 2022-ին։ Վերցված է 5 February 2022 
  14. «Liczba dni z opadem >= 0,1 mm»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 5 February 2022 
  15. «Średnia grubość pokrywy śnieżnej»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 5 February 2022 
  16. «Liczba dni z pokrywą śnieżna > 0 cm»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 5 February 2022 
  17. «Średnia suma usłonecznienia (h)»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 5 February 2022 
  18. «Jelenia Góra Absolutna temperatura maksymalna» (լեհերեն)։ Meteomodel.pl։ Վերցված է 5 February 2022 
  19. «Jelenia Góra Absolutna temperatura minimalna» (լեհերեն)։ Meteomodel.pl։ Վերցված է 5 February 2022 
  20. «Jelenia Góra Średnia wilgotność» (լեհերեն)։ Meteomodel.pl։ Վերցված է 5 February 2022 
  21. «Współpraca Zagraniczna»։ jeleniagora.pl (լեհերեն)։ Jelenia Góra։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-20-ին։ Վերցված է 2020-02-28 
  22. «Zrywamy współpracę z rosyjskim Vladimirem» (լեհերեն)։ Վերցված է 27 March 2022 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]