Վորմսը Բուրգունդյան թագավորության մայրաքաղաքն է եղել դեռ 5-րդ դարի սկզբին, հետևաբար միջնադարյան լեգենդների տեսարանները վերագրվում են այս ժամանակահատվածին, ինչպես օրինակ «Նիբելունգների երգը» էպոսի առաջին մասում։ 614 թվականից սկսած Վորմսը նաև եղել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսական կենտրոն և ամենակարևորը՝ Կառլոս Մեծի նստավայրը։ Վորմսի տաճարըկայսերական տաճարներից մեկն է ու Գերմանիայի Ռոմանական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Քաղաքը, որպես կայսերական քաղաք, բարգավաճեց միջնադարում։ Ավելի քան հարյուր կայսերական «Դիետ» ժողովներն անցկացվում էին այստեղ։ 1521 թվականի նմանօրինակ մի ժողովում Մարտին Լյութերը հռչակվեց որպես հերետիկոսություն։
Այսօր քաղաքը արդյունաբերական կենտրոն է և հայտնի է Liebfraumilch տեսակի գինով։ Արդյունաբերական մյուս ճյուղերից են քիմիական նյութերն ու մետաղական ապրանքները։
Վորմս քաղաքը գտնվում է Հռենոս գետի արևմտյան ափին՝ Լյուդվիգսհաֆեն ամ Ռայն և Մայնց քաղաքների միջև։ Քաղաքի հյուսիսային եզրով հոսում է Պֆրիմ, իսկ հարավային եզրով՝ Այսբախ գետերը։ Դրանք երկուսն էլ միանում են Հռենոսին։
Հռենոսի հովտում ձմռանը կլիման չափազանց մեղմ է, իսկ ամռանը՝ բավականին հաճելի։ Տեղումների քանակը միջինից ցածր է շրջակա տարածքներում։ Ձյան շերտը ցածր է և հաճախ արագ հալչում է։