Կայսերական տաճարներ

Կայսերական տաճարներ (գերմ.՝ Kaiserdom), Հռոմեական Սրբազան կայսրության տիրակալների անմիջական հովանավորությամբ կառուցված ռոմանական տաճարներին տրվող ավանդական անուն։ Տաճարին կից սովորաբար կառուցել են արքայական պալատ։ Այդպիսի տաճարը մեխանիկորեն դարձել է եպիսկոպոսական նստավայր։
Կայսերական տաճարներին բնորոշ առանձնահատկությունն այն է, որ ունեցել են երգչախմբի համար նախատեսված երկու վերնասրահ նավի սկզբում և վերջում։ Լրացուցիչ վերնասրահը նախատեսված է եղել կայսրի և նրա ընտանիքի համար։ Այդպիսով` կայսեր իշխանությունը հավասարվել է Աստծո իշխանությանը, իսկ վերնատները խորհրդանշել են Աստծո և կայսեր իշխանության որոշակի տարբերությունը։
Հռենոսյան տաճարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայսերական առաջին տաճարը եղել է Շպայերի տաճարը, որի շինարարությունն սկսվել է 1030 թվականին Կոնրադ II կայսեր պատվերով։ Այն պետք է դառնար Սալյան արքայատոհմի տոհմական հանգստարանը։ Տաճարը վերակառուցվել է Հենրի IV-ի օրոք, իսկ 1082-1104 թվականին ավելացվել են կամարներ։
Հենրի IV-ի օրոք, բացի Շպայերի տաճարից, կայսերական տաճարի տիտղոս են ստացել ևս երկուսը` Մայնցի և Վորմսի տաճարները։ Մայնցի տաճարը կառուցվել է արքայի անմիջական հսկողությամբ, իսկ Վորմսի տաճարը կայսերական տաճարների շարքին է դասվել իր շքեղության և հանդիսավորության շնորհիվ։ Բոլոր երեք տաճարները գտնվել են Հռենոսի շրջակա քաղաքներում, ինչի համար դրանք երբեն կոչվում են «Հռենոսյան կայսերական տաճարներ»։
Այլ տաճարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայսերական տաճարների կառուցումը չի սահմանափակվել արդեն եղածներով։ Հենց «Կայսերական տաճար» անվանված հերթական տաճարը կառուցվել է Քյոնիգսլուտերում Լոտար II կայսեր հովանավորությամբ։ Հենրի II Սրբակյաց կայսեր օրոք կառուցվել է Բամբերգի տաճարը, որտեղ իր մահից հետո արքան դասվել է սրբերի կարգը։ Կայսերական են համարվել նաև Աախենի և Ֆրանկֆուրտի տաճարները, քանի որ այնտեղ կատարվել են արքաների օծման արարողություններ։
XII դարից հետո կառուցված տաճարները չունեն այն հանդիսավորությունը, ինչ դրանց նախորդները։ Այսպես` Պրահայի Սուրբ Վիտուսի մայր տաճարը, կառուցված լինելով Կառլոս IV կայսրի կողմից, հռչակվել է կայսրության գլխավոր տաճար, սակայն այն երբեք չի համարվել «կայսերական»։
Տաճարների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Անվանում | Նշանակություն |
---|---|---|
![]() |
Աախենի տաճար | Տաճարը հիմնվել է Կառլոս Մեծի պալատի հարևանությամբ գտնվող Պալատինյան մատուռի մոտ։ 936-1531 թվականներին Աախենի տաճարում կատարվել են գերմանացի արքաների թագադրման արարողություններ։ |
![]() |
Շպայերի տաճար | Սալյան արքայատոհմի հովանավորությամբ կառուցված տաճար, նրանց հանգստարանը։ |
![]() |
Մայնցի տաճար | Կառուցվել է Հենրի IV արքայի հովանավորությամբ։ Տաճարի տեղում գտնվող նախկին եկեղեցում թագադրվել են Հենրի II (1002) և Կոնրադ II (1024) արքաները։ |
![]() |
Վորմսի տաճար | Այստեղ են կայսր Հենրի V-ը և Հռոմի Կալիքստոս պապը կնքել Վորմսի համաձայնագիրը։ |
![]() |
Բամբերգի տաճար | Կառուցվել է Հենրի II Սրբագործի և նրա կնոջ` Կունիգունդա Լյուքսեմբերգցու նախաձեռնությամբ, որտեղ էլ թաղվել են հետագայում։ |
![]() |
Ֆրանկֆուրտի տաճար | Ներկայիս տաճարի տեղում նախկինում եկեղեցի էր հիմնել Լյուդովիկոս I-ը։ Ոսկե բուլլայի համաձայն` 1376 թվականին տաճարում տեղի է ունեցել Գերմանիայի արքայի ընտրություն։ 1531 թվականից այստեղ կատարվել են արքայի, իսկ 1562 թվականից` հռոմեա-գերմանական կայսրերի թագադրման արարողություններ։ |
![]() |
Քյոնիգսլութերի տաճար | Հիմնել է Լոտար II կայսրը։ Այստեղ է գտնվում այդ միապետի դամբարանը։ |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dethard von Winterfeld Die Kaiserdome Speyer, Mainz, Worms und ihr romanisches Umland. Romanik in Deutschland. — 1-е. — Schnell & Steiner. — ISBN 3-7954-1293-5
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսերական տաճարներ» հոդվածին։ |