Վորմսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վորմսի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և Կայսերական տաճարներ
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունՎորմս[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Mainz?
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան
ՆվիրվածՊետրոս առաքյալ
ԱնվանվածՊետրոս առաքյալ
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված12-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 St. Peter's Cathedral (Worms) Վիքիպահեստում
pg-dom-st-peter-worms.bistummainz.de/index.html

Վորմսի տաճար (գերմ.՝ Wormser Dom, լրիվ անվանումը` Սուրբ Պետրոսի տաճար գերմ.՝ Der Dom St. Peter), տաճար գերմանական Վորմս քաղաքում։ Կառուցված է ռոմանական ոճով։ Հռենոսի կայսերական երեք տաճարներից ամենափոքրն է։

Եկեղեցում տեղի ունեցած պատմական իրադարձություններից են Հռոմի Լև IX պապի ընտրությունը (1048) և Վորմսի ռեյխստագը (1521), որի ժամանակ Մարտին Լյութերը հանդես է եկել Կառլոս V կայսրի առաջ։

Վորմսի տաճարը կառուցվել է 1130-1181 թվականներին, որի պատճառով քանդվել է 11-րդ դարի սկզբին կառուցված ռոմանական բազիլիկը։ Կանգնած է բլրի վրա, որը քաղաքի ամենաբարձր կետն է, ուր նախապես բնակություն էին հաստատել կելտերը և հռոմեացիները, քանի որ տեղանքը պաշտպանված էր հեղեղումներից։ Մոտ 600 թվականին կառուցվել է եկեղեցի, որ նախորդել է տաճարին։ Ներկայումս Վորմսի տաճարը կաթոլիկ տաճար է։ Խորանին կից սենյակում ամփոփված են Կոնրադ II կայսեր հարազատների մնացորդները, որոնք մահացել են 10-11-րդ դարերում։

Վորմսի տաճար և նիբելունգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը 1904 թվականին

«Նիբելունգների երգը» գերմանական էպոսի հիմնական դրվագներից մեկը տեղի է ունենում Վորմսի տաճարի մոտ[2]։ Այդ դրվագում Կրիմհիլդան և Բրյունհիլդան վիճում են այն բանի առթիվ, թե ում ամուսինն է ավելի բարձր դիրք գրավում, և հետևաբար ով պետք է առաջինը տաճար մտնի։ Այս վեճի պատմական փաստարկներ չկան։ Հնարավոր է, որ «Նիբելունգների երգը» էպոսը պատմողները տաճարն ուղղակի օգտագործել են որպես գործողությունների կատարման վայր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Das Nibelungenlied

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վորմսի տաճար» հոդվածին։