Սան Մարինոյի բազիլիկ
Սան Մարինոյի բազիլիկ իտալ.՝ Basilica di San Marino | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ և co-cathedral? |
Երկիր | Սան Մարինո |
Տեղագրություն | Սան Մարինո |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of San Marino-Montefeltro? |
Հիմնական ամսաթվերը | 1855 |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Նվիրված | Սուրբ Մարինո |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն և նեոդասականություն |
Հիմնադրված | 1855 |
Co-cathedral (San Marino) Վիքիպահեստում |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1245 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Սան Մարինոյի բազիլիկ, Սան Մարինո քաղաքի գլխավոր տաճար։ Նվիրված է քաղաքի և նահանգի հովանավոր սուրբ Մարինոյին։ Բազիլիկը կառուցված է նեոկլասիկական ոճով՝ ութ կորնթոսյան սյուներով։ Հիմքում` սյուների վերևում, գրված է. «DIVO MARINO PATRONO ET LIBERTATIS AUCTORI SEN. P.Q.» (լատ.` «Սուրբ Մարինոյին` ազատության հովանավորին։ Սենատ և ժողովուրդ»)։
2008 թվականին Սան Մարինոյի պատմական կենտրոնի հետ միասին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Բազիլիկը պատկերված է Սան Մարինոյում թողարկված տասը ցենտանոց մետաղադրամի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն վայրում, որտեղ այժմ գտնվում է բազիլիկը, 4-րդ դարից եղել է բապտիստական եկեղեցի` նվիրված Սուրբ Մարինոյին։ Նրա առաջին հիշատակումը թվագրվել է 530 թվականին։ 1113 թվականից այն կոչվել է Սուրբ Մարինոյի եկեղեցի։
1800-ական թվականներին եկեղեցին այնքան էր խարխլվել, որ 1807 թվականին պետք է քանդվեր և սկսվեր բազիլիկի շինարարությունը, որի համար Սան Մարինո էր հրավիրվել բոլոնիացի ճարտարապետ Աքիլլե Սերան։ 1825 թվականի հուլիսի 24-ին Սան Մարինոյի գլխավոր խորհուրդը որոշել է նոր եկեղեցին հիմնել հնի տեղում։ Շինարարությունը սկսվել է 1826 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1838 թվականը։ 1838 թվականի փետրվարի 5-ին եկեղեցին օծվել է եպիսկոպոս Մոնտեֆելտրոյի, Կրիսպինո Ագոստինուչիի և Սան Մարինոյի երկու կապիտան-ռեգենտների ներկայությամբ։ 1926 թվականի հուլիսի 21-ին Հռոմի Պապ Պիոս XI-ը նրան շնորհել է փոքր բազիլիկի կարգավիճակ։ 1982 թվականի օգոստոսի 29-ին բազիլիկ այցելեց Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, որը խոնարհվեց Սուրբ Մարինոյի մասունքներին[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազիլիկը բաղկացած է տասնվեց կորնթոսյան սյուներից կազմված երեք նավերից, որոնք կիսաշրջանաձև գտնվում են աբսիդի մեջ։ Գլխավոր խորանի վրա գտնվում է Սուրբ Մարինոյի արձանը` Կանովայի աշակերտ Ադամո Տադոլինիի աշխատանքը։ 1586 թվականին հայտնաբերված սրբի մասունքների մի մասը պահվում է զոհասեղանի տակ։ 1595 թվականին մյուս մասը տեղափոխվել է Դալմաթիա՝ Ռաբ կղզի՝ նրա ծննդավայրը։ Մայր տաճարում տեղակայված է նաև ռեգենտի գահը, որը պատրաստվել է 1600-ական թվականներին։
Սան Պիետրո եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Պիետրո եկեղեցին գտնվում է Սան Մարինոյի բազիլիկի մուտքի մոտ։ Այն կառուցվել է 600 թվականին։ Այստեղ է 1689 թվականին երաժիշտ Անտոնիո Տեդեսկու նվիրած արժեքավոր զոհասեղանը մարմարե դրվագազարդմամբ, որի վերևում գտնվում է Սուրբ Պետրոսի արձանը (հեղինակ՝ Էնրիկո Սարոլդի)։ Այս եկեղեցու գաղտնարանում ժայռի մեջ փորված են երկու որմնախորշեր, որոնք, ենթադրվում է՝ Սան Մարինոյի և Սան Լեոյի մահճակալներն են[2]։ Ներսում գտնվում է Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի հուշարձանը, որը հիմնադրվել է հանրապետության կառավարության կողմից։
Տոնակատարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազիլիկի համար նախատեսված են մի շարք պատարագներ։ Դրանց մեջ ներառված են կապիտան-ռեգենտի ընտրությունը և հաստատումը, հանրապետության աշխարհազորի տարեդարձի տոնակատարությունը (մարտի 25), ազգային և կրոնական տոներ նվիրված հանրապետության հիմնադիր և հովանավոր Սան Մարինոյին (սեպտեմբերի 3) և հանրապետության հովանավոր Սուրբ Ագաթային (փետրվարի 5), կրոնական փառատոն՝ ի պատիվ Սուրբ Քրիստոսի մարմնի և արյան[3]։
Բազիլիկը կարող է նաև ծառայել որպես հանրաճանաչ միջոցառումների անցկացման վայր, ինչպիսին է XII աշնանային երաժշտական փառատոնը 2010 թվականին՝ նվիրված Մոցարտի «Ռեքվիեմ»-ին[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բազիլիկի ներքին հարդարանքը
-
Կապիտան-ռեգենտի գահը
-
Սան Պիետրո եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Religious». Visit San Marino. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Rachel Mills, ed. (2010). Michelin Green Guide Italy. Michelin Apa Publications. էջ 281. ISBN 1-906261-83-0.(չաշխատող հղում)
- ↑ «CONCORDATO FRA LA SANTA SEDE E LA REPUBBLICA DI SAN MARINO». The Vatican. 1992 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Nella Basilica di San Marino la Messa di Requiem di Mozart». Dettaglio News. 2010 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Մարինոյի բազիլիկ» հոդվածին։ |