Ազուլեժու թանգարան
Ազուլեժու թանգարան | |
|---|---|
| Տեսակ | թանգարան և շենք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Լիսաբոն |
| Վայր | Լիսաբոն |
| Հիմնադրված է | 1960 |
| Կոորդինատներ: 38°43′23″ հս․ լ. 9°7′10″ ամ. ե. / 38.72306° հս․. լ. 9.11944° ավ. ե. | |
| Կայք | mnazulejo.imc-ip.pt |
Ազուլեժու թանգարան (պորտ.՝ Museu Nacional do Azulejo), Լիսաբոնի ամենահայտնի ազգային թանգարաններից։ Հիմնադրվել է 1965 թվականին, ազգային թանգարանի կարգավիճակ է ստացել 1980 թվականին։ Տեղակայված է Աստվածածին եկեղեցու (պորտ.՝ Madre Deus) ներսում (1509)։
Թագարանում ներկայացված է ազուլեժուի և խեցեգործության պատրաստման ու զարգացման պատմությունը Պորտուգալիայում` սկսած 15-րդ դարից մինչև մինչ օրերը։ Ազուլեժու անվանումն ունի արաբական ծագում (արաբ․՝ al zulaycha, փոքր հղկված քար): Ազուլեժուները քառակուսի, տարբեր չափսի սալիկներն են, որոնք գունավորված են կամ նկարազարդված։ Պորտուգալական ավանդական ազուլեժուն ունի 14X14 սմ չափսեր։ Նախկինում Լիսաբոնում շատ հարգի է եղել տների կամ հասարակական վայրերի պատերի ծածկումը այդ սալիկներով, օրինակ` թագավորական պալատները, եկեղեցիները և այլն։ Ներկայումս էլ Պորտուգալիայում շարունակում են ազուլեժուով պատել տարբեր շենքերի ներսի պատերը։
Թանգարան կարելի է հասնել հետևյալ համարի ավտոբուսներով. 210, 718, 742, 759 և 794. Հարկավոր է իջնել Igreja Madre Deus կանգառում. Թանգարանը բաց է ամեն օր` բացի երկուշաբթիից, ժամը 10.00-18.00։ Թանգարանում ներկայացված են տարբեր տարիների խեցեգործության նմուշներ և ազուլեժուներ։