Լյուդվիգ Լորենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ Լորենց
Ludvig Valentin Lorenz.jpg
Ծնվել էհունվարի 18, 1829(1829-01-18)[1]
Էլսիներ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա
Մահացել էհունիսի 9, 1891(1891-06-09)[1] (62 տարեկանում)
Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և ֆիզիկոս
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԹագավորական Դանիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԴանիական տեխնիկական համալսարան

Լյուդվիգ Վալենտին Լորենց (դան․՝ Ludvig Valentin Lorenz, ծնվել է 1829 թվականի հունվարի 18 Էլսինոր Դանիա, մահացել է 1891 թվականին հունիսի 9 Ֆրեդերիկսբերգ), դանիացի ֆիզիկոս-տեսաբան։ Մեծ ներդրում է ունեցել օպտիկայի, էլեկտրադինամիկայի և մետաղների տեսության բնագավառում։ Ընտրվել է Դանիայի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1846 թվականին ընդունվել է Կոպենհագենի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոց, որն ավարտել է 1952 թվականին։ 1854 թվականին ստացել է Կոպենհագենի համալսարանի Ոսկե մեդալ՝Ֆրենելի ալիքային ճակատների երկրաչափական հատկություններին նվիրված աշխատանքի համար։

1858-1859 թվականներին համալսարանից և պետությունից ստանալով անհրաժեշտ ֆինանսավորում՝ մոտ մեկ տարի անց է կացնում Փարիզում, որտեղ Լամեի և ուրիշների հետ համագործակցելով զարգացմում է իր հմտությունները տեսական ֆիզիկայի բնագավառում։ Այդ ժամանակ առանձգականության տեսության վերաբերյալ կատարված աշխատանքի արդյունքները անցկացվել է հոդված, որտեղ գրականության մեջ առաջին անգամ ալիքային հավասարումը լուծելիս օգտագործվել են ուշացող պոտենցիալների մասին գաղափարը։

1866 թվականին դարձել է Դանիական գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ։ 1866 թվականից աշխատել է Դանիայի ռազմական ակադեմիայում որպես պրոֆեսոր, ավելի ուշ դարձել է Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր։ 1887 թվականին Ուպսալական համալսարանում ստացել է պատվավոր դոկտորի կոչում։ Նույն տարում Կարլսբերգի ֆոնդը, որպես Լորենցի՝ ֆիզիկայի ասպարեզում ձեռքբերումների ճանաչոււմ, տրամադրում է ցմահ ֆինանսական օգնություն, որպեսզի նա կարողանա զբաղվել անկախ հետազոտություններով։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ստացել է բանաձև, որը նյութի բեկման ցուցիչը կապում է նյութը կազմող մասնիկների բևեռացման հետ։ Զարմանալի պատահականությամբ, բայց, գրեթե միաժամանակ, Լորենցից անկախ համանման բանաձևը ստացել է համանման ազգանունով Հենդրիկ Անտոն Լորենցը: Այդ բանաձևը հայտնի է Լորենց-Լորենցի բանաձև անունով։

Ուսումնասիրել է մետաղների ջերմահաղորդականությունը և էլեկտրահաղորդականությունը։ Զգալիորեն լրացրել է Վիդեման-Ֆրանցի էմպիրիկ օրենքը՝ ցույց տալով, որ մետաղների ջերմահաղորդականության հարաբերությունը տեսակարար էլեկտրահաղորդականությանը ուղիղ համեմատական է ջերմաստիճանին։ Օրենքի ձևակերպման մեջ հանդիպող հաստատունը կրում է նրա անունը, իսկ օրենքը հաճախ անվանում են Վիդեման-Ֆրանց-Լորենցի օրենք:

Օգտագործելով իր աշխատանքներում առաջ քաշված էլեկտրամագնիսական դաշտի տեսությունը, նա առաջարկել է իր ժամանակների համար նոր՝վեկտորային պոտենցիալի տատանման տարբերակը, որն այժմ հայտնի է որպես Լորենցի տատանակ:

Զբաղվել է լույսի ցրման տեսությամբ։ Նրա կողմից կատարված լույսի ցրման դիտումը սֆերիկ մասնիկների վրա ներառված է եղել նրա վերջին հոդվածում, որը խմբագրվել է 1890 թվականին դանիական պարբերականում, և այդ պատճառով հանրությանը անհայտ է մնացել։ Իր բովանդակությամբ այդ աշխատանքը առաջ է անցել ավելի ուշ հայտնի դարձած Գուստավ Միի աշխատանքից, ում անվան հետ էլ կապվում է ինչպես նշված տեսակի լույսի ցրումը, այնպես էլ այն նկարագրող տեսությունը։ Երբեմն այդ տեսության համար նաև օգտագործվում է «Լորենց -Միի ցրում» անվանումը։

Գիտության պատմությանը նվիրված աշխատանքներում տարածված է, որ Լորենցի ներդրումը ֆիզիկայում գնահատված չէ և մոռացվել է, միաժամանակ, իր կողմից առաջին անգամ ստացված արդյունքները շատ անգամ անհիմն ձևով կապում են այլ մարդկանց անունների հետ։ Վերջինը հատկապես վերաբերում է տատանողական առնչությանը և լույսի ցրման տեսությանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lorenz L. Die Theorie des Lichtes I. Ann. Phys. Chem. 18 (1863), 111—145.
  • Lorenz L. Über die Identität der Schwingungen des Lichtes mit den elektrischen Strömen // Poggendorffs Annalen der Physik, 131 (1867), p. 243—263
  • Lorenz L.. Experimentale og theoretiske undersøgelser over legemernes brydningsforhold. K. Dan. Vidensk. Selsk. Forh. 1869. V.8, p. 209.
  • Lorenz L. Über die Refractionsconstante // Ann. Phys. 11, 70—103 (1880)
  • Lorenz L. Lysbevaegelsen i og uden for en af plane Lysbolger belyst Kugle. Det Kongelige Danske Videnskabernes Selskabs Skrifter. 1890. V. 6. Raekke, 6. Bind, 1, p 1-62.
  • Lorenz L. Sur la lumière réfléchie et réfractée par une sphère transparente. In: Œuvres scientifiques de L. Lorenz, revues et annotées par H. Valentiner. Tome Premier. — Copenhague: Lehmann & Stage, 1898. — С. 403—529.

Լ.Վ. Լորենցի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jackson J. D. Examples of the zeroth theorem of the history of science // American Journal of Physics. — 2008, Vol.76. — С. 704—719.
  • Jackson J. D.; Okun L. B. Historical roots of gauge invariance. — E-print. — մարտի 12, 2001. — С. 1—34.
  • Jackson J. D. and Okun L. B. Historical roots of gauge invariance // Reviews of Modern Physics. — 2001. — Vol. 73. — P. 663—680.
  • Keller, Ole. Optical works of L. V. Lorenz // Progress in Optics / Ed. Emil Wolf. — 2002. — Vol. 43. — P. 195—294. — ISBN 0 444 51022 2
  • Kragh, Helge. Ludvig Lorenz and nineteenth century optical theory: the work of a great Danish scientist // Applied Optics. — 1991, Vol.30, Issue 33. — С. 4688—4695.
  • Nevels, Robert; Chang-Seok Shin. Lorenz, Lorents, and Gauge // IEEE Antennas and Propagation Magazine. — 2001. — Vol. 43. — № 3. — P. 70—72.
  • Лорентц Г. А. Теория электронов и её применение к явлениям света и теплового излучения. — М.: Государственное издательство технико-теоретической литературы, 1956. — 472 с. — (Классики естествознания). — 5 000 экз.
  1. 1,0 1,1 SNAC — 2010.