Լորենց-Լորենցի բանաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լորենց-Լորենցի բանաձև, կապ է հաստատում նյութի բեկման ցուցչի () և նյութը կազմող մասնիկների էլեկտրոնային բևեռացվելիության () միջև : Բանաձևը, միմյանցից անկախ, 1880 թվականին ստացել են Հենդրիկ Անտոն Լորենցը և դանիացի ֆիզիկոս Լյուդվիգ Լորենցը։ Միատեսակ մասնիկներով նյութի համար Լորենց-Լորենցի բանաձևն ունի

տեսքը (N-ը բևեռացվող մասնիկների թիվն է միավոր ծավալում)։

Լորենց-Լորենցի բանաձևն արտածվել է այնպիսի ենթադրությունների հիման վրա, որոնք ճիշտ են միայն իզոտրոպ միջավայրերի համար։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այն որոշ մոտավորությամբ ճիշտ է նաև այլ նյութերի համար։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենց-Լորենցի բանաձևը կիրառելի չէ կլանման սեփական (ռեզոնանսային) շերտերի տիրույթում, ուր տեղի ունի լույսի անոմալ դիսպերսիայի երևույթը։ Լորենց-Լորենցի բանաձևը կիրառվում է խառնուրդների ռեֆրակտոմետրական վերլուծության, օրգանական և անօրգանական միացությունների կառուցվածքի հետազոտման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Լույսի դիսպերսիա 
1rightarrow.png  Տե՛ս նաև Ռեֆրակտոմետրիա 
1rightarrow.png  Տե՛ս նաև Բևեռացում 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png