Մալուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
150 1 CFBRAID (Small).JPG
Օպտիկական մալուխ

Մալուխ, էլեկտրական, պաշտպանական ծածկույթով պատված, հերմետիկ պատյանով մեկ կամ մի քանի մեկուսացված հոսանքատար ջղեր։ Կիրառվում են էլեկտրաէներգիայի կամ էլեկտրական ազդանշանների հաղորդման համար։ Մալուխների հիմնական կոնստրուկցիոն տարրերն են հոսանքատար ջղերը, մեկուսացումը և պատյանը։ Մալուխները լինում են՝ ուժային (ցածրավոլտ, բարձրավոլտ, գերբարձրավոլտ), էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման հոսանքատար ջղերը հիմնականում պատրաստվում են էլեկտրատեխնիկական պղնձից և ալյումինից։ Կախված նշանակումից և շահագործման պայմաններից հոսանքատար շղերը կարող են ունենալ ճկունության տարբեր աստիճաններ, նորմալ (անշարժ միջադիրի համար), ճկուն (մոնտաժի ժամանակ մեծ ճկունություն պահանջող անշարժ միջադիրի համար), առանձնապես ճկուն (1946ԽՍՀՄ-ում ուժային Մալուխների համար առավել տարածված հատվածքներն են՝ 10, 16, 25, 35, 50, 70, 95, 120, 150, 240 մմ²։ Հաճախ կիրառում են նաև 300, 400, 500, 625, 800 և 1000 մմ2 հատվածքով մալուխներ։ Կապի մալուխներում հոսանքատար ջղերը նորմավորվում են ըստ տրամագծի (0,5-1,4 մմ)։ Մալուխների մեկուսացումը նախատեսված է հոսանքատար ջղերը միմյանցից և պատյանից մեկուսացնելու համար։ Ուժային մալուխներում ջղերը մեկուսացվում են նավթային և սինթետիկ յուղերով տոգորված տարբեր հաստության (0,045, 0,03, 0,12 և 0,17 մմ) մալուխային թղթով կամ իներտ գազով լցված թղթով, պոլիվինիլքլորիդով, վուլկանացված ռետինով, կապի մալուխներում՝ պոլիէթիլենով, օդապլաստմասսայով և կիսաօդային մեկուսացումով։ Մեկուսացման հիմնական պարամետրերն են՝ մեկուսիչի ծավալային դիմադրությունը (Մ), դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը (tg6), դիէլեկտրիկ թափանցելիությունը (g), էլեկտրական ամրությունը (E)։ Նշանակումից և շահագործման պայմաններից կախված մալուխային մեկուսացմանը ներկայացվում են հատուկ պահանջներ՝ ջերմակայունություն, խոնավակայունություն, ճառագայթակայունություն և այլն։ Պատյանը նախատեսված է ջղերի մեկուսացումը խոնավության, լույսի, քիմիական նյութերի ազդեցությունից և մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար։ Պատյանը հիմնականում պատրաստվում է մետաղից պոլիէթիլենից և պոլիամիդային խեժերից։ Պաշտպանական ծածկույթները (պողպատե ժապավեններ և տարբեր պրոֆիլի մետաղալարեր) ծառայում են պատյանը մեխանիկական վնասվածքներից և կոռոզիայից պաշտպանելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 164 CC-BY-SA-icon-80x15.png