Ռիչարդ Ջորջ Ռոջերս
| Ռիչարդ Ջորջ Ռոջերս անգլ.՝ Richard Rogers | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 23, 1933[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] |
| Մահացել է | դեկտեմբերի 18, 2021[5][6] (88 տարեկան) |
| Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][6] |
| Ոճ(եր) | մոդեռնիզմ |
| Կրթություն | Ճարտարապետական ասոցիացիայի ճարտարապետական դպրոց (1959)[4], Yale School of Architecture? (1962)[4], St John's School, Leatherhead? և Kingswood House School? |
| Ուշագրավ աշխատանքներ | Kleanthis Vikelidis Stadium?, Հազարամյակի գմբեթ, Nittele Tower?, Պոմպիդու կենտրոն, Լլոյդի շենք, European Court of Human Rights building? և Senedd building? |
| Պարգևներ | |
| Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Académie d'architecture?[11] և Գեղարվեստի ակադեմիա |
Ռիչարդ Ռոջերս, Բարոն Ռոջերս Ռիվերսայդ (անգլ.՝ Richard George Rogers, հուլիսի 23, 1933[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 18, 2021[5][6], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][6]), բրիտանացի ճարտարապետ, ով Ռենցո Պիանոյի և Նորման Ֆոսթերի հետ համատեղ հիմնադրել է հայ-թեք ոճը։ Կայսերական ու Պրիցկերի ճարտարապետական մրցանակների դափնեկիր է։ Մեծ Բրիտանիայի թագուհին նրան բարոնի կոչում է շնորհել (Baron Rogers of Riverside): Ռիչարդ Ռոջերսը 1986 թվականին արժանացել է Պատվավոր լեգեոնի շքանշանի, 1991 թվականին ստացել է ասպետի կոչում, իսկ 1996 թվականին՝ ցմահ պերի կոչում։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Լոնդոնի ճարտարապետական դպրոցում, այնուհետև Նորման Ֆոսթերի հետ` Եյլի համալսարանում։ Հետագայում նրանք իրենց կանանց` Շու Ռոջերսի և Վենդի Չիսմանի հետ հիմնադրել են «Team 4» գրասենյակը։ 1967 թվականին նրանք առանձնացել են։ Ռոջերսը միացել է Ռենցո Պիանոյի հետ, ով հաղթել էր 1971 թվականին Փարիզում Ժորժ Պոմպիդուի կենտրոնի շինարարության համար հայտարարված մրցույթում։ Այս շենքը դարձել է նոր ուղղության հռչակագիրը` տարորոշելով նաև Ռոջերսի ոճը, որին բնորոշ են ինժեներական շատ համակարգերի (ջրամատակարարում, ջեռուցում, օդափոխություն, աստիճաններ, վերելակներ և այլն) ներմուծումը էքստերիեր` ազատ թողնելով ինտերիերը և շինությունների ներքին հատվածները։ Ներկայումս Ժորժ Պոմպիդուի կենտրոնը տեսարժան վայր է համարվում, չնայած այն ժամանակ քննադատները շինության դիզայնին վերապահումով էին մոտենում։
Ռիչարդ Ռոջերսը գլխավորում է «Rogers Stirk Harbour Partners» (նախկինում՝ «Richard Rogers Partnership») ընկերությունը, որը հիմնադրել էր 1977 թվականին։ Ընկերությունը գրասենյակներ ունի Լոնդոնում, Բարսելոնայում, Մադրիդում, Նյու Յորքում, Տոկիոյում։ Այս ընկերությունն իրագործել է մի շարք հատնի նախագծեր` «Լլոյդ» ապահովագրական ընկերության շտաբ-գրասենյակը Լոնդոնում (1979-1984), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում (1984), «Միլենիում դոումի» ցուցասրահը Լոնդոնում «1999», Համաշխարհային առևտրի կենտրոնի վերականգնման նախագիծը Նյու Յորքում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լլոյդ» ապահովագրական ընկերության շտաբ-գրասենյակ, Լոնդոն (1979-1984)
- «Լլոյդ» ապահովագրական ընկերության շտաբ-գրասենյակ, Լոնդոն (1991)
- О2-կենտրոն, Լոնդոն
- О2-կենտրոն, Լոնդոն
- О2-կենտրոն, Լոնդոն
- О2-կենտրոն, Լոնդոն
- Մադրիդ, օդանավակայան
- Մադրիդ, օդանավակայան
- Մադրիդ, օդնավակայան
- Մադրիդ, օդնավակայան
- Ուելսի ազգային ասամբլեա
- Reuters ինֆորմացիոն կենտրոն, Լոնդոն
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենք, Ստրասբուրգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Zukowsky J. Encyclopædia Britannica
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- 1 2 3 4 https://www.lemonde.fr/culture/article/2021/12/19/l-architecte-richard-rogers-l-un-des-coauteurs-du-centre-pompidou-est-mort_6106668_3246.html
- ↑ https://riba-prd-assets.azureedge.net/-/media/Files/Awards/2024/Royal-Gold-Medal-winners-1980-to-2024.pdf?rev=1f3606d7f48c4000917cd54d46036f68
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://web.archive.org/web/20210109231326/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-royal-designers-for-industry
- ↑ https://www5.open.ac.uk/students/ceremonies/sites/www.open.ac.uk.students.ceremonies/files/files/Honorary%20graduate%20cumulative%20list(7).xlsx
- ↑ http://academie-architecture.fr/academiciens/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիչարդ Ռոջերսի ղեկավարած Rogers Stirk Harbour + Partners ընկերության պաշտոնական կայք
- Ռիչարդ Ռոջերսը Architection.ru կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ջորջ Ռոջերս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 23 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ֆլորենցիա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 2021 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Ֆուլբրայթի կրթաթոշակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Բրիտանացի ճարտարագետներ
- Բրիտանացի ճարտարապետներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներ
- Մոդեռնիստ ճարտարապետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ