Բրազիլիայի մայր տաճար
| Բրազիլիայի մայր տաճար պորտ.՝ Catedral Metropolitana Nossa Senhora Aparecida | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | կաթոլիկ տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բրազիլիա[1] |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Roman Catholic Archdiocese of Brasília? |
| Հիմնական ամսաթվերը | մայիսի 31, 1970 |
| Ժառանգության կարգավիճակ | heritage asset listed by IPHAN? |
| Նվիրված | Մարիամ Աստվածածին |
| Անվանված | Our Lady of Aparecida? |
| Ճարտարապետ | Օսկար Նիմեյեր |
| Ճարտարապետական ոճ | մոդեռն |
| Կառուցման սկիզբ | 1958 |
| Կառուցման ավարտ | 1970 |
| Հիմնադրված | մայիսի 31, 1970 |
| Շինանյութ | բետոն |
![]() | |
![]() | |
| catedral.org.br | |
Բրազիլիայի մայր տաճար (պորտ.՝ Catedral Metropolitana Nossa Senhora Aparecida), կաթոլիկ տաճար Բրազիլիայում։ Կառուցված է մոդեռնիստական ոճով հայտնի ճարտարապետ Օսկար Նիմեյերի նախագծով։
Տաճարը նախագծելիս Նիմեյերը ոգեշնչվել է Լիվերպուլի տաճարով։ Տաճարը կազմված է հիպերբոլոիդի տեսք ունեցող 16 սյուներից, որոնք երկինք ուղղված ձեռքեր են խորհրդանշում։ Սյուների մեջ եղած տարածությունը ծածկված է վիտրաժներով։ Ճարտարապետական յուրօրինակ լուծման շնորհիվ՝ տաճարի ներքին տարածությունը ողողված է լույսով։ Տեսողական ավելի լավ ազդեցության համար գլխավոր սրահ տանող գավիթը բավական երկար է և մութ։ Ըստ Նիմեյերի նախագծի այցելուները պետք է գետնի տակով անցնեն և մտնեն լույսով ողողված տաճարը։
Քանի որ Նիմեյերը աթեիստ է եղել, կաթոլիկ եկեղեցին երկար ժամանակ չի համաձայնել օծել տաճարը։ Սրահն ունի թույլ ակուստիկա, չկա օդափոխության համակարգ։ Քանի որ կառույցը գտնվում է արևոտ տեղանքում և գրեթե անպաշտպան է արևի ճառագայթներից, եկեղեցու ներսը շատ արագ է տաքանում։ Մայրաքաղաքի բոլոր գլխավոր կառույցներում նախատեսված վերանորոգման աշխատանքների շրջանակներում նախատեսված է վերացնել եկեղեցու այս թերությունները։
2013 թվականի հուլիսի 25–ին Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է տաճար և պատարագ է մատուցել[2]։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://katolik.ru/mir/115873-propoved-papy-frantsiska-v-svyatilishche-borogoditsy-aparesidskoj-foto.html Проповедь Папы Франциска в Святилище Борогодицы Апаресидской (ФОТО)

