Ռաֆայել Մոնեո
Ռաֆայել Մոնեո իսպ.՝ José Rafael Moneo Vallés | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 9, 1937[1][2][3][…] (86 տարեկան) |
Ծննդավայր | Տուդելա, Նավառա, Իսպանիա[4] |
Կրթություն | Մադրիդի պոլիտեխնիկական համալսարան, Real Academia de España en Roma? և Մադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Polytechnic University of Catalonia? և Մադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Bankinter building?[5], Kursaal convention centre? և L'Auditori? |
Պարգևներ | , , ![]() , ![]() Soane medal? (2017) , ,honorary doctorate from the Pontifical Catholic University of Peru? և |
![]() |
Խոսե Ռաֆայել Մոնեո Վալյես (անգլ.՝ José Rafael Moneo Vallés, մայիսի 9, 1937[1][2][3][…], Տուդելա, Նավառա, Իսպանիա[4]), իսպանացի ճարտարապետ։ Արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի։
Կյանքն ու գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Իսպանիայի Տուդելա քաղաքում։ Սովորել է Մադրիդի տեխնիկական համալսարանում, որտեղ 1961 թվականին ստացել է ճարտարապետի կոչում։ Նախագծել է Մասաչուսեթսի Վելեսլի քոլեջի թանգարանի և Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի շենքերը։ Նրա նախագծով է կառուցվել նաև Ռոդ Այլենդի Դիզայնի դպրոցի շենքը[6]։ 2010 թվականին բացվել է Կոլումբիայի համալսարանի` Մոնեոյի նախագծով կառուցված մասնաշենքը։ Ճարտարապետի վերջին աշխատանքը Փրինսթոնի համալսարանի` Նյարդաբանության ինստիտուտի շենքն է, որ բացվել է 2013 թվականի դեկտեմբերին։ 2012 թվականին Մոնեոն ստացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակ։ Ժյուրիի կարծիքով Մոնեոն ունիվերսալ բնույթի ճարտարապետ է, որի աշխատանքները հարստացնում են քաղաքային տարածությունները այնպիսի գործերով, որոնք բծախնդիր են ու հանդարտ։ Լինելով արհեստավարժ` նա ամեն մի նախագծի վրա իր հետքն է թողնում` համադրելով գեղագիտական ու ֆունկցիոնալ գործառույթները հատկապես ընդարձակ տարածություններում[7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ռոմանական արվեստի ազգային թանգարան, Մերիդա, Իսպանիա
-
Քաղաքային աշտարակ, Մուրսիա, Իսպանիա
-
Կոնգրեսի պալատ, Սան Սեբաստիան, Իսպանիա
-
Գիտությունների թանգարան, Վալյադոլիդ, Իսպանիա, Spain
-
Աստվածամոր տաճար, Լոս Անջելես, ԱՄՆ
-
Գեղարվեստի թանգարան, Հյուսթոն, Տեխաս, ԱՄՆ
-
Վելեսլի քոլեջի մշակութային կենտրոն, Բոստոն, ԱՄՆ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Arkitekter verksamma i Sverige — 2014.
- ↑ 2,0 2,1 Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
- ↑ http://www.dearquitectura.uchile.cl/index.php/RA/article/view/28266/29962
- ↑ Campus Initiatives: The Chace Center
- ↑ Minutes of the Jury for the 2012 Prince of Asturias Award for the Arts.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռաֆայել Մոնեոյի աշխատանքները Archived 2005-06-05 at the Wayback Machine.
- Ռաֆայել Մոնեոն Պրիցկերի ճարտարապետական մրցանակի կայքում Archived 2005-08-20 at the Wayback Machine.
- Համառոտ կենսագրություն
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռաֆայել Մոնեո կատեգորիայում։ |
|
- Մայիսի 9 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Իսպանացի ճարտարապետներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ