Սիգերու Բան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիգերու Բան
ճապ.՝ 坂 茂
Shigeru Ban.jpg
Ծնվել էօգոստոսի 5, 1957(1957-08-05)[1][2][3][…] (63 տարեկան)
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա[4]
ԿրթությունՔուփեր Յունիոն և Tokyo University of the Arts?
ԱշխատավայրKyoto University of Art and Design?
Ուշագրավ աշխատանքներՊոմպիդու կենտրոն-Մեծ և Շրջիկ թանգարան
ՊարգևներՊրիցկերի ճարտարապետական մրցանակ, Prix de l'Académie d'Architecture de France?, Ասահի մրցանակ, Օգյուստ Պերրեի մրցանակ, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
Shigeru Ban Վիքիպահեստում

Սիգերու Բան (ճապ.՝ 坂 茂, օգոստոսի 5, 1957(1957-08-05)[1][2][3][…], Տոկիո, Ճապոնիա[4]), ճապոնացի ճարտարապետ, 2014 թվականի Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր։ Իր աշխատանքներում օգտագործում է այնպիսի ոչ ավանդական նյութեր, ինչպիսին են բամբուկը, կտորը, թուղթն ու պլաստմասսան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիեգրու Բանը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 5-ին Տոկիոյում[5]։ Նրա հայրն աշխատել է Toyota ընկերությունում և եղել է բիզնեսմեն, իսկ մայրը՝ հագուստի մոդելավորող։ Իններորդ դասարանում նա հավաքել է իր առաջին տան մոդելը՝ որոշելով դառնալ ճարտարապետ։ Ավելի ուշ Սիեգրու Բանը սկսել է հաճախել Տոկիոյի արվեստի համալսարան ընդունվելու համար նախապատրաստական դասընթացների, որտեղ սովորեցրել են մոդաելավորել թղթով, բամբուկով և ծառերով։ հենց այդ ժամանակ էլ նա հանդիպել է ամերիկացի ճարտարապետ Ջոն Հեյդուկի մասին հոդվածին։ 1980 թվականին Լոս Անջելեսում ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Ճարտարապետական ինստիտուտը։ Հեյդուկի չիրականացված նախագծերն այնպես են ոգեշնչել Բանին, որ նա որոշել է գնալ և սովորել Նյու Յորքի Կուպեր Յունիոն ճարտարապետական դպրոցում։ Նրա ղեկավարն ու ոգեշնչողն է եղել Ջոն Հեյդուկը՝ ստեղծագործական «New York Five» խմբի ամենակրեատիվ անդամը[6]։ Ուսման ընթացքում Բանն աշխատել է Արատա Իսոձակիի արվեստանոցում[7]։ 1984 թվականին ստանալով ճարտարապետի դիպլոմ՝ Սիեգրուն վերադարձել է Տոկիո և կազմակերպել է «Shigeru Ban Architects» սեփական բյուրոն[8]։ 1993 թվականից սկսած դասավանդել է Տամայի, Իոկագամայի և Նիհոնայի ճարտարապետական համալսարաններում։ 1997 թվականին նրան Ճապոնիայում ճանաչել են որպես տարվա լավագույն երիտասարդ ճարտարապետ[9]։

Աշխատանքներ և ստեղծագործական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիեգրու Բանը հայտնի է դարձել ի շնորհիվ իր արագ առաջ քաշած էժան տների նախագծերի, որոնք նախատեսված էին անտուն մարդկաց համար և որոնց ստեղծման համար օգտագործվում էր թուղթ և ստվարաթուղթ։ Նման բնակարանի առաջին նախագիծը Բանը մշակել է Ռուանդայի ճամբարային փախստականների համար[10] սեփական տեխնոլոգիայով․ լինոլեումը, կտորը, փաթեթավորման տոպրակները մտցնում են ստվարաթղթե ամուր խողովակների մեջ, որոնք ունեն գերան հիշեցնող ձև, և ստեպլերի և սկոչի օգնությամբ նրանցով կառուցում են շենքեր։ Ռուանդա գնալուց հետո նա դիմել է ՄԱԿ-ի բարձրագույն կոմիսարին փախստականների գործով և առաջարկել նրան այդ նախագիծը[11]։ Ավելի ուշ Բանն օգտագործել է այդ փորձը 1995 թվականին Կոբայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին կացարաններ կառուցելու համար։ Այնտեղ նրա նախագծով կառուցվել է ստվարաթղթային կաթոլիկ եկեղեցի, որը կանգուն է մնացել տաս տարի, իսկ ավելի ուշ նավով բերվել Թայվանի Նանտոու շրջան, որտեղ դրաձել է երկրաշարժի զոհերի համար աղոթելու վայր[12]։ Բանի նախագծերը օգտագործվել են նաև Թուրքիայում, Հնդկաստանում և Հաիթիում տարերային աղետների շրջանում[13][14][15]։

Շրջիկ թանգարանը նախագծվել է ստվարաթղթե խողովակներից և 148 ստանդարտ կոնտեյներներից՝ Գրեգորի Կոլբերտի «Մոխիրն ու ձյունը» ճանապարհորդային ցուցահանդեսի համար։ Շենքը ոգեշնչված էր Վենետիկյան «Արսենալի» տարածությունից, որտեղ ցուցահանդեսն առաջին անգամ ցուցադրվել է 2002 թվականին: Նաև թանգարանը կանգ է առել Նյու Յորքում 2005 թվականին, Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա)՝ 2006 թվականին, Տոկիոյում՝ 2007 թվականին և Մեքսիկայում՝ 2008 թվականին[16]։

Ճապոնիայի տաղավարը EXPO 2000-ում

Ճապոնական տաղավարը պատրաստված է վերամշակված ստվարաթղթից։ Հարյուրավոր թղթից սեղմված խողովակներ, որոնք կապված են ճոպանների հետ, ստեղծել են շենքի հիմնակմախք՝ երեք գմբեթներով, որոնք պատված են 72 մետր բարձրությամբ և 35 լայնությամբ հատուկ անջրանցիկ ճապոնական թղթով։ Թղթե թաղանթով տաղավարի տարածք էր թափանցում ցերեկային լույսը, կանաչապատ տաղավարներում տեղակայված էին էկոլոգիական նախագծերի մուլտիմեդիա շնորհանդեսներ[17]։ Շենքը փոխանցել է նրբագեղ ու ճգնավոր մթնոլորտ, որը բնորոշ է սինտոիստական պաշտամունքային շենքին[18]։ Փակվելուց հետո ամբողջ շինությունը ծրագրվում էր վերամշակել դպրոցական տետրերում։

2007 թվականին նրա նախագծով Ֆրանսիայի հարավում գտնվող Գարդոն գետի վրայով հետիոտնային կամուրջ է կառուցվել Պոն դյու Գարից 8 մետր հեռավորության վրա՝ ամենամեծ հռոմեական վիադուկից, որը պահպանվել է մինչև մեր օրերը[19]։ Կամուրջը պատրաստված է 281 ստվարաթղթե խողովակից՝ 11,5 սանտիմետր տրամագծով, յուրաքանչյուրը՝ 11,9 միլիմետր պատի հաստությամբ[20]։ Աստիճանները պատրաստված են վերամշակված թղթային և պլաստմասե երկրորդային հումքից, իսկ հիմք են ծառայել ավազով լցված փայտե տուփերը[21]։ Թղթե կամուրջի քաշը կազմում էր 7,5 տոննա[22], և այն կարող էր դիմանալ 20 մարդու միաժամանակ։ Կամուրջն աշխատել է վեց շաբաթ, որից հետո ապամոնտաժվել է[23]։

Ստվարաթղթե տաճար Քրայսթչերչում

2006-2009 թվականներին Սիգերու Բանն ընդգրկվել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի ժյուրիի կազմում[24]։ Չինաստանում 2008 թվականի երկրաշարժից հետո, Բանը կառուցել է Չենդու դպրոցը իր ստվարաթղթե խողովակներից[11]։ Նրա նախագծերով Նոր Զելանդիայում երկրաշարժից տուժած Քրայսթչերչում կառուցվել է ստվարաթղթե տաճար, իսկ երկրաշարժից հետո՝ Լ'Աքվիլայում, Իտալիայում՝ թղթե համերգային դահլիճ:

24-մետր բարձրությամբ Քրիստչուրչում գտնվող անգլիական նոր եկեղեցին կառուցված է երկաթբետոնե հիմքի վրա տեղադրված 60 սանտիմետր տրամագծով ստվարաթղթե խողովակներից: Ջրամեկուսացման և հրակայունության համար խողովակը պատված է պոլիուրեթանով, իսկ երկհարկանի տանիքը պատրաստված է պոլիկարբոնատից։ Տաճարի ճակատը զարդարված է մեծ եռանկյունաձև վիտրաժով[25]: Բանի խոսքով՝ տաճարը տեղավորել է մինչև 700 հավատացյալի և անգլիկան համայնքին սպասարկել է շուրջ 50 տարի: Տաճարը բացվել է 2013 թվականի օգոստոսին[26]:

Հրաժարվելով հոնորարից՝ Բանը նախագծել է Լ'Աքուիլի դահլիճը և մտածել է իրականացման գործընթացի մասին` առանց կառավարությունից լրացուցիչ ներդրումների (պետք է կառուցեին ճարտարապետ ուսանողները, ֆինանսավորումն ապահովել են բարերարները): Արդյունքում ստացվել է 700 քմ ուղղանկյուն շենք, որի տանիքը հենվում է պարագծով դասավորված 44 ստվարաթղթե հենասյուների վրա: Ներսում կա օվալաձև սրահ, 230 նստատեղով, բալաստի պայուսակներով պատերով: 2011 թվականի մայիսին "Թղթե համերգասրահը" բացվել էր տոնական համերգով, դիրիժորական սեղանի հետևում կանգնած էր Թոմոմ Նիսիմոտոն[27]:

Ճապոնիայում 2011 թվականի երկրաշարժից և ցունամիից հետո Բանը հոգացել է արդեն գոյություն ունեցող ժամանակավոր կացարաններում միջնապատերի ստեղծման մասին, որպեսզի անօթևան մնացած ընտանիքները կարողանան ունենալ անձնական տարածք[28]։

Սիգերու Բանի նախագծով կառուցվել է նաև Մոսկվայի «Գարաժ» ժամանակակից մշակույթի կենտրոնի ժամանակավոր տաղավարը, որը բացվել է Գորկու այգում 2013 թվականի հոկտեմբերի 19-ին՝ «Գորկու այգու ժամանակավոր ճարտարապետությունը. Մելնիկովից մինչև Բան» ցուցահանդեսի շրջանակներում[29]:

Սիգերու Բանն աչքի է ընկել նաև ինտերիերի և կահույքի նախագծմամբ: Նա մշակել է ոչ միայն աթոռներ և բազկաթոռներ, այլև Furniture House-ի հավաքովի կիսաֆաբրիկատների մի շարք շենքեր, որոնք ճանաչում են ստացել Ճապոնիայում, Չինաստանում և ԱՄՆ-ում[30]:

Պրիտցկերյան մրցանակի դափնեկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 24-ին Սիգերու Բանը դարձել է Պրիտցկերյան մրցանակի դափնեկիր[31]։ Պիտեր Պալումբոն, Պրիտցկերյան ժյուրիի նախագահը, մեկնաբանելով ընտրությունը, ասել է, որ «Սիգերու Բանն տարերք է: Նման համեմատությունը միանգամայն տեղին է նրա կամավոր աշխատանքի լույսի ներքո՝ տարերային աղետներից տուժած շրջաններում անօթևանների և աղքատ մարդկանց համար»[32]։ Իմանալով մրցանակի շնորհման մասին, Բանն ասել է. «Ինձ համար մրցանակը մոտիվացիա է շարունակել անել այն, ինչ ես անում եմ, և անընդհատ աճել: Երբ ես սկսեցի զբաղվել ճարտարապետությամբ, մոտ 30 տարի առաջ, ոչ ոք չէր խոսում շրջակա միջավայրի մասին։ Ինձ համար նման ընտրությունը դարձել է բնական: Ես միշտ հետաքրքրվել եմ էժան վերամշակված նյութերով»[33]։ Բրոնզե մեդալով պարգևատրման պաշտոնական արարողությունը և 100 հազար ԱՄՆ դոլարի կտրոնի հանձնումը տեղի է ունեցել 2014 թվականի հունիսին Ամստերդամում[34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Берлинская академия художеств — 1696.
  3. 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #120455455 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. Новости NEWSru.com :: Притцкеровскую премию получил японский архитектор Шигеру Бан, автор картонных домов для беженцев
  6. Архитектор Сигеру Бан | Урбанистика с японским лицом — строительный портал Sibdom.ru
  7. Шигеру Бан
  8. Ъ — Картонный архитектор
  9. Architime.Ru — Шигеру Бан
  10. Лауреатом Притцкеровской премии стал японский архитектор Шигеру Бан — ИнтерНовости. Ру
  11. 11,0 11,1 Ъ-Газета — Огонь, вода и картонные трубы
  12. «Бумажный собор | GEO»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-26-ին։ Վերցված է 2014-03-26 
  13. Притцкеровскую премию получил японский архитектор — Новые Известия
  14. Объявлен лауреат Притцкеровской премии — Александр Бакланов — Новости — Материалы сайта — Сноб
  15. Архитектор московского «Гаража» получил Притцкеровскую премию — Проекты — Строительство. RU
  16. Кочевой музей
  17. Художественный журнал N 36
  18. Современная Архитектура — Всемирная архитектура в Ганновере
  19. MONDE - 24/7, retrouvez les dernières informations qui font l'actualité internationale dans le monde. | France 24
  20. Картонный мост
  21. Во Франции построили мост из картона | Новости | Вокруг Света
  22. Во Франции возвели первый в мире бумажный мост — Известия
  23. Во Франции открыт бумажный мост
  24. Японец Шигеру Хан стал «архитектором-нобелиатом» за проекты дешевого жилья — Новости Общество — Курс Archived 2014-03-25 at the Wayback Machine.
  25. Новости NEWSru.com :: Картонный храм в Новой Зеландии заменит собор, разрушенный землетрясением
  26. Храм из картона построен в пострадавшем от землетрясения Крайстчёрче | РИА Новости
  27. Картонный футляр для музыки
  28. Архитектурного «Нобеля» получил японец Шигеру Бан — Интерфакс
  29. Павильоны Парка Горького: история и современность :: Архплатформа
  30. Архитектор Сигеру Бан | Урбанистика с японским лицом — строительный портал Sibdom.ru
  31. BBC Russian — Архитектор домов из картона и бумаги получил премию
  32. Притцкеровскую премию получил японский архитектор Шигеру Бан — Газета. Ru | Новости
  33. Архитектурного «Нобеля» получил японец Шигеру Бан — Интерфакс
  34. Lenta.ru: Культура: Архитектура: Лауреатом Притцкеровской премии стал японский архитектор Шигеру Бан


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]