Հին թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին թանգարան
Տեսակպատմության թանգարան և պատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՄիտտե
ՎայրՄիտտե
Մասն էԲեռլինի պետական թանգարաներ
ՀասցեAm Lustgarten 10178 BerlinԱմ Լուսգարտեն
Հիմնադրվել է1830
ՀիմնադիրՖրիդրիխ Վիհելմ III
ՊատվիրողՖրիդրիխ Վիհելմ III
Այցելուներ1 080 000 մարդ (2008), 531 000 մարդ (2009), 362 000 մարդ (2010), 330 000 մարդ (2011), 162 000 մարդ (2012), 165 000 մարդ (2013), 206 000 մարդ (2014), 252 000 մարդ (2015), 271 000 մարդ (2016) և 253 000 մարդ (2017)
Կայքsmb.museum/museums-institutions/altes-museum/home.html
Քարտեզ
Քարտեզ

Հին թանգարան (գերմ.՝ Altes Museum), գեղարվեստի թանգարան Բեռլինում` Թանգարանային կղզում։ Մինչև 1845 թվականը կոչվել է Արքայական։ Թանգարանի շենքը կառուցվել է 1822-1830 թվականներին ճարտարապետ Կարլ Ֆրիդրիխ Շինկելի նախագծով նեոկլասիկ ոճով։ Թանգարանը նախատեսված է եղել պրուսական արքայական ընտանիքի գեղարվեստական հավաքածուն պահելու համար։ 1966 թվականի վերանորոգումից հետո թանգարանում ցուցադրվում են անտիկ շրջանի արվեստի առարկաներ։

Ի թիվս Թանգարանային կղզու այլ թանգարանների և պատմական շենքերի` Հին թանգարանը 1999 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքի կառուցման նախօրինակ է եղել Աթենքի Ստոյան։ Գլխավոր ճակատային մասում Հոնիական օրդերով զարդարված սյունաշարն է։ Ճակատային մյուս երեք մասերը շարված են աղյուսով ու քարով։ Շենքը շրջապատից առանձնանում է մեծ հենամասով, որ նրան հաղորդում է շքեղ տեսք։ Հենամասը պաշտպանել է թանգարանը հեղեղումներից, որոնք հաճախ էին լինում կղզում։ Շպրեե գետի հունը, որ ողողում է Թանգարանային կղզին, փոխվել է ճարտարապետների կողմից՝ կառուցվելիք թանգարանի տարածքը ընդարձակելու նպատակով։ Շենքի կառուցման ժամանակ վերափոխվել են ճանապարհները, կամուրջներն ու ջրանցքները։ Սկզբնական շրջանում շենքի գմբեթը կառուցվել է կիսագնդի տեսքով՝ հռոմեական Պանթեոնի նախատիպով։

Գլխավոր մուտք տանող աստիճանների երկու կողմերով տեղադրված են ձիերի քանդակներ, որոնց հեղինակն է Ալբերտ Վոլֆը (Albert Wolff, 1814—1892)։ Աստիճանի աջ կողմում տեղադրված է «Կռվող ամազոնուհին» (Kämpfende Amazone) քանդակը, իսկ ձախ կողմում՝ «Առյուծով մարտիկը»(Löwenkämpfer)։ Աստիճանների առջև՝ կենտրոնում, «գրանիտե բաժակն» է։ Թանգարանի պատին կա գրություն. «FRIDERICVS GVILHELMVS III. STVDIO ANTIQVITATIS OMNIGENAE ET ARTIVM LIBERALIVM MVSEVM CONSTITVIT MDCCCXXVIII:»

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի համար հիմք է ծառայել պրուսացի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ Երրորդի հավաքածուն։ 1830 թվականին թանգարանը բացվել է հանրային այցելությունների համար։ Հավաքածուն հետզհետե համալրվել է արվեստի այլ արժեքավոր գործերով, իսկ 19-20-րդ դարերում նրան են փոխանցվել գերմանացի գիտնականների՝ գիտարշավների ընթացքում հայտնաբերված գտածոներ՝ հնագիտական արժեք ներկայացնող։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թանգարանը խիստ տուժել է։ 1966 թվականին իրականացվել են վերականգնման աշխատանքներ, որի ընթացքում վերականգնվել է գմբեթի կիսագնդաձև տեսքը։ Թանգարանը վերաբացվում է այցելուների համար։

Թանգարանի ցուցադրության մեջ ընդգրկված են Հին Հունաստանի և Հին Հռոմի անտիկ արվեստի նմուշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Museumsinsel (Museum Island), Berlin - UNESCO World Heritage Centre». Whc.unesco.org. 1999 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michael S. Cullen, Tilmann von Stockhausen: Das Alte Museum. Berlin-Edition, Berlin 1998, ISBN 3-8148-0002-8.
  • Wolf-Dieter Heilmeyer, Huberta Heres, Wolfgang Maßmann: Schinkels Pantheon. Die Statuen der Rotunde im Alten Museum. Von Zabern, Mainz 2004, ISBN 3-8053-3255-6.
  • Andreas Scholl, Gertrud Platz-Horster (Hrsg.)։ Altes Museum. Pergamonmuseum. Antikensammlung Staatlichen Museen zu Berlin. 3., vollständig überarbeitete und erweiterte Auflage. Von Zabern, Mainz 2007, ISBN 978-3-8053-2449-6.
  • Jörg Trempler: Das Wandbildprogramm von Karl Friedrich Schinkel, Altes Museum Berlin. Gebr. Mann, Berlin 2001, ISBN 3-7861-2333-0.
  • Elsa van Wezel: Die Konzeptionen des Alten und Neuen Museums zu Berlin und das sich wandelnde historische Bewusstsein. Gebr. Mann, Berlin 2003, ISBN 3-7861-2443-4 (=Jahrbuch der Berlin Museen N.F. Bd. 43, 2001, Beiheft)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին թանգարան» հոդվածին։