Ալվարու Սիզա Վիեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալվարու Սիզա Վիեյրա
Siza Vieira na Exponor.JPG
Ծնվել էհունիսի 25, 1933(1933-06-25)[1][2] (86 տարեկան)
ԾննդավայրՄատոզիիուշ, Porto District, Պորտուգալիա
ՔաղաքացիությունFlag of Portugal.svg Պորտուգալիա
ԿրթությունՊորտուի համալսարան
ԵրկերPorto School of Architecture?
Մասնագիտությունճարտարապետ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրÉcole polytechnique fédérale de Lausanne?
Պարգևներ և
մրցանակներ
European Union Prize for Contemporary Architecture? Թագավորական ոսկե մեդալ Պրիցկերի ճարտարապետական մրցանակ Alvar Aalto Medal? Q18655555? Կայսերական մրցանակ Q9031018? Վոլֆի մրցանակ արվեստի բնագավառում Grand Officer of the Order of Santiago de la Espada? Դոմ Հենրի մանկան մեծ խաչ Order of Public Instruction? Golden Lion? Ordem do Mérito Cultural? honorary doctorate of the University of Granada?[3] honorary doctorate of Seville University?[4] և honorary doctor of the École polytechnique fédérale de Lausanne?
ԱնդամությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Royal Galician Academy of Fine Arts?
Álvaro Siza Vieira Վիքիպահեստում

Ալվարու Սիզա Վիեյրա (պորտ.՝ Álvaro Siza Vieira, հունիսի 25, 1933(1933-06-25)[1][2], Մատոզիիուշ, Porto District, Պորտուգալիա), պորտուգալացի հայտնի ճարտարապետ։

Aquote1.png Ես կասեի, որ ճարտարապետությունը արվեստ է: Ճարտարապետությունը շատ դժվար է տրվում, այն այնքան խնդիրներ ունի: Դրա մասին որպես արվեստ խոսելը գրեթե արգելված է դարձել: Այսօր ճարտարապետության որակը բացասական ռեակցիա է արթնացնում, և ես զգում եմ պարզապես կանգ առնելու և նկարելու անհրաժեշտությունը: Ես նույնքան վտանգավոր կերպով հետաքրքրված եմ քանդակագործությամբ: Ես գիտեմ, որ Ռիչարդ Մայերը ճարտարապետությունից բացի զբաղվում է քանդակագործությամբ, և այլ ճարտարապետներ ևս: Հնարավոր է, որ քանդակագործության մեջ նրանք ավելի ազատ են արտահայտվում, քան ճարտարապետության մեջ:
- Ալվարու Սիզա
Aquote2.png


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականին Մաոզինյուշ քաղաքում՝ Պորտուից ոչ հեռու։ 1955 թվականին ավարտել է Պորտուի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը։

Աշխատանքային տարիների ընթացքում ավելի քան 140 նախագծեր է կազմել (այդ թվում Պորտուգալիայից դուրս՝ Հոլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բրազիլիայում), ինչպիսիք են Էվորայի բնակելի թաղամասերը (1977—1995), Պորտուի ճարտարապետության ֆակուլտետը (1987—1993), Լիսաբոնում գտնվող Շիադու բնակելի թաղամասը (1988 թվականից սկսած), Սերալվեսի ժամանակակից արվեստի թանգարանը, Ամստերդամի թանգարանի նոր մասնաշենքը, Լոնդոնում Սերպանտինի թանգարանը, Սանտիագո դե Կոմպոստելայի ինֆորմատիկայի ֆակուլտետը, Նեապոլի մետրոյի կայարաններից մեկը, Մադրիդի զբոսաշրջիկների տեղեկատվության կենտրոններից մեկը, ինչպես նաև Լիսաբոնի էքսպո-98 միջազգային ցուցահանդեսում Պորտուգալիայի տաղավարը։ Միջազգային ճանաչում են ստացել Նիդերլանդներում Հաագայի Սխիլդերսվիկ թաղամասի (1989—1993), Բեռլինում «Bonjour Tristesse» բնակելի տան (1980-1984), Գերմանիայի Վիտրա կազմակերպության գրասենյակի (1991—1994) նախագծերը։

Աշխատում է նաև քանդակագործության, գրաֆիկայի և կահույքի դիզայնի ժանրերում։ Հանդիսանում է Պորտուի համալսարանի պրոֆեսոր։ Ալվարու Սիզային բնորոշ է զուսպ, խորամիտ ճարտարապետությունը, շրջապատող լանդշաֆտը։

Ալվարու Սիզան հանդիսանում է Մոսկվայում գտնվող «Մելնիկովի տան» հոգաբարձուների միջազգային խորհրդի անդամ[5]:

Որդին՝ Ալվարու Լեյտ Սիզա Վիեյրան, նույնպես ճարտարապետ է, 1994 թվականին ավարտել է Պորտուի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միս վան դեր Ռոեի մրցանակի դափնեկիր, 1988 թվական
  • Պրիզկերովսկի մրցանակի դափնեկիր, 1992 թվական
  • Ճապոնիայի թագավորական մրցանակի դափնեկիր, 1998 թվական
  • Վոլֆի մրցանակի դափնեկիր, 2001 թվական
  • «Ոսկե առյուծ»-ի մրցանակակիր
  • Բրիտանացի ճարտարապետների ինստիտուտի ոսկե մեդալի դափնեկիր, 2009 թվական

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]