Վան Շու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Շու
Ծնվել էնոյեմբերի 4, 1963(1963-11-04)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրՈւրումչի, Չինաստան[4][1][5][…]
ԿրթությունSoutheast University? (1985), Southeast University? (1988), Թոնծի համալսարան (2000) և China Academy of Art?
ԱշխատավայրChina Academy of Art?
Ուշագրավ աշխատանքներNingbo Museum?
Պարգևներ
 Wang Shu (architect) Վիքիպահեստում

Վան Շու (չինարեն՝ 王澍, նոյեմբերի 4, 1963(1963-11-04)[1][2][3][…], Ուրումչի, Չինաստան[4][1][5][…]), չինացի ճարտարապետ, Հանչժոում գտնվող Չինաստանի արվեստի ակադեմիայի ճարտարապետության ինստիտուտի դեկան։ 2012 թվականին դարձել է Չինաստանի առաջին քաղաքացին, որն ստացել է Պրիցկերի մրցանակ[6]։

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Շուն ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 4-ին Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինծիան-Ույգուրյան ինքնավար շրջանի վարչական կենտրոն Ուրումչի քաղաքում։ Վանը սկսել է նկարել մանկության տարիներին՝ առանց նկարչական կրթություն ստանալու։ Որպես փոխզիջում սեփական հոբբիների և ծնողների ցանկությունների միջև՝ Վան Շուն ընդունվել է Ցզյանսուի Նանկինի տեխնոլոգիական ինստիտուտ (այժմ՝ Հարավ-արևելյան համալսարան), որտեղ 1985 թվականին ստացել է բակալավրի, իսկ 1988 թվականին՝ մագիստրոսի աստիճան։

Ավարտելուց հետո Վան Շուն տեղափոխվել է Հանչժոու՝ քաղաքի բնական լանդշաֆտների և հին գեղարվեստական ավանդույթների պատճառով։ Այստեղ նա աշխատել է Չժեցզյանի գեղարվեստի ակադեմիայում (այժմ՝ Չինական արվեստի ակադեմիա), իսկ 1990 թվականին ավարտել է իր առաջին ճարտարապետական նախագիծը` երիտասարդական կենտրոն Հանչժոուի մոտ գտնվող Հայնին փոքր քաղաքում։

Վանը 1990-1998 թվականներին պատվերներ չի ունեցել, այնուամենայնիվ, շարունակել է ուսումը Թունցզիի համալսարանի ճարտարապետության դպրոցում, որտեղ 2000 թվականին ստացել է դոկտորի աստիճան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Շուի հայրը երաժիշտ և սիրողական ատաղձագործ էր, իսկ մայրը՝ ուսուցիչ և դպրոցական գրադարանավար Պեկինիում։ Քույրը նույնպես ուսուցիչ է։

Վանն ամուսնացած է Լյու Վենյույի հետ, որը նաև իր բիզնես գործընկերն է և Չինաստանի արվեստի ակադեմիայի ճարտարապետության պրոֆեսորի օգնականը։ «Los Angeles Times»-ին տված հարցազրույցում Վանը կարծիք է հայտնել, որ իր կինն արժանի է իր հետ կիսել Պրիցկերի մրցանակը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինբոյի արվեստի թանգարան (2005)
Նինբոյի թանգարան (2008)
Նինբո Տենտու տաղավար, Շանհայի ցուցահանդես (2010)

1997 թվականին Վան Շուն և նրա կինը՝ Լու Վենյույը, որը նույնպես ճարտարապետ է, Հանչժոուում հիմնել են «Amateur Architects» ստուդիան, թարգմանաբար՝ «սիրողական բյուրո»։ Նրանք ընտրել են այս անունը որպես կշտամբանք Չինաստանում գործող «պրոֆեսիոնալ, անհոգի ճարտարապետությանը», որը, ինչպես նրանք կարծում են, նպաստել է բազմաթիվ հին քաղաքային թաղամասերի լայնածավալ ոչնչացմանը։

2000 թվականին Վան Շուն ընդունվել է Չինաստանի արվեստի ակադեմիա` որպես պրոֆեսոր, 2003 թվականին դարձել է ճարտարապետության ամբիոնի վարիչ, իսկ 2007 թվականին՝ ճարտարապետության դպրոցի դեկան։ 2000 թվականին Վանը մշակել է Սուչժոու համալսարանի Վենչժեն քոլեջի գրադարանի նախագիծ, որը 2004 թվականին արժանացել է Չինաստանի ճարտարապետական արվեստի առաջին մրցանակի։ Նինբոյում նրա «Հինգ սփռված տները» 2005 թվականին արժանացել են Հոլչիմի մրցանակի` «Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն շինարարության համար»։ 2008 թվականին Հանչժոուում նրա ստեղծած «Ուղղահայաց բակերը» առաջադրվել են միջազգային «High Rise Award» մրցանակի։

2008 թվականին նա ավարտել է Նինբոյի թանգարանը, որի նախագծման իրավունքը շահել էր միջազգային մրցույթում։ Շինության ճակատը կառուցված է ամբողջովին վերամշակված աղյուսներից, իսկ ձևը նման է մոտակա լեռներին` արտացոլելով տարածքի բնական միջավայրը։ 2009 թվականին թանգարանն արժանացել է Չինաստանի բարձրագույն ճարտարապետական մրցանակի՝ Լու Բանի անվան մրցանակի։

Վանի մյուս խոշոր նախագծերից են Նինբոյի արվեստի թանգարանը (2005 թվական), Չինական արվեստի ակադեմիայի Սյանյանական կամպուսը (Հանչժուո, 2007) և Հին քաղաքը Չժունշան փողոցում (Սուն Յաթսենի փողոց), Հանչժոուն (2009)։

Նրա ճարտարապետությունը նկարագրվում է որպես «նոր հորիզոններ բացող՝ միաժամանակ անդրադարձնելով տեղը և հիշողությունները», փորձարարական և քննադատական տարածաշրջանայնության հազվագյուտ օրինակ Չինաստանում։ Վան Շուն ստեղծում է ժամանակակից շենքեր՝ օգտագործելով ավանդական նյութեր և հին տեխնոլոգիաներ։ Նինբոյի թանգարանը կառուցվել է քանդված շենքերի աղյուսներով։ Վանը ճարտարապետական ժառանգության կողմնակից է, նա կարծում է, որ գլոբալացումը քաղաքներին զրկում է իրենց հատուկ կերպարից։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Վանը և նրա կինը՝ Լյու Վենյույը, դարձել են գերմանական Շելլինգ մրցանակի դափնեկիրներ։ 2011 թվականին արժանացել է Ֆրանսիայի ճարտարապետության ակադեմիայի ոսկե մեդալի[7]։

2012 թվականին Վան Շուն արժանացել է Պրիցկերի անվան մրցանակի՝ դառնալով Չինաստանի առաջին քաղաքացին, որն ստացել է այդ մրցանակը (չինական ծագմամբ երկրորդ մրցանակակիրը Բեյ Յումինգից հետո)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.wantchinatimes.com/news-subclass-cnt.aspx?id=20120229000058&cid=1604
  2. 2,0 2,1 http://www.fotopedia.com/wiki/Wang_Shu
  3. 3,0 3,1 http://www.dezeen.com/2012/02/28/key-projects-by-wang-shu/
  4. 4,0 4,1 4,2 Pritzker Prize goes to Wang Shu, 48-year-old Chinese architectLos Angeles Times, 2012.
  5. 5,0 5,1 5,2 http://www.npr.org/2012/02/27/147507905/chinese-architect-wang-shu-wins-the-pritzker-prize
  6. Притцкеровскую премию получил китайский архитектор
  7. «Лауреат Притцкеровской премии по архитектуре рассказывает о своем понимании современных подходов к градостроению». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]