Սյանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սյանյան
չինարեն՝ 咸阳市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումQindu District?, Yangling District?, Weicheng District?, Sanyuan County?, Jingyang County?, Qian County?, Liquan County?, Yongshou County?, Binzhou?, Changwu County?, Xunyi County?, Chunhua County?, Wugong County? և Xingping?
Հիմնադրված է1950 թ.
Մակերես10 323,99 կմ²
Բնակչություն3 959 842 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ29
Փոստային դասիչ712000
Ավտոմոբիլային կոդ陕D
Պաշտոնական կայքxianyang.gov.cn
Սյանյան (Չինաստան)##
Սյանյան (Չինաստան)

Սյանյան ( չինարեն հեշտ. 咸阳 , պինին: Xiányáng), քաղաքային համայնք Չինաստանի Շենսի նահանգում։ Չինաստանի նախկին մայրաքաղաք, որը հետագայում տեղափոխվել է հարևան Չանան։ Պատմական քաղաքը ներկայիս վարչական բաժանմամբ համապատասխանում է Վեիչեն շրջանին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․ թ․ ա․ 350 թվականին Լիյանայից այս տարածք է տեղափոխվել Ցին կայսրության մայրաքաղաքը[2]։ Այն բանից ի վեր, երբ քաղաքը Վեիհե գետի հյուսիսից տեղափոխվել է Ցզյուցզյունշան լեռան հարավ, համապատասխան հին բնափիլիսոփայության, բոլոր իմաստներով այն սկզբում համընկել է «Յան»–ին, ահա թե ինչու անվանվել է Սյանյան («ամբողջությամբ յան»)[2]։ Այն բանից հետո երբ Ցին կայսրությունը նվաճել է մյուս բոլոր կայսրությունները և ստեղծել Չինաստանի պատմության մեջ առաջին կենտրոնացած կայսրությունը, մերձակա վարչական հողերը միավորվել և կազմել են Սյանյան (咸阳县) գավառը։

Սյանյանի վարչական բաժանումը

Մ․ թ․ ա․ 206 թվականին Սյանյանը վերանվանվել է Սինչեն (新城县, «նոր քաղաք»), երբ Ցին կայսրության անկումից հետո Լյու Բանգը հաղթել է Սան Յուային՝ ոչնչացնելով մի քանի արգելված գրքերի միակ օրինակները, որոնք պահվում էին արքայական գրադարանում[3][4]։ Խան կայսրության հիմնադրումից հետո մայրաքաղաքը վերանվանվել է Չանան, սակայն Սյանյանը շարունակում էր պահպանել կարևոր դեր, քանի որ նրանից հյուսիս ընկած էին Խան կայսրերի գերեզմանները։ Մ․ թ․ ա․ 114 թվականին Սինչենը վերանվանվել է Վեիչեն (渭城县, «քաղաք Վեիհե գետի վրա»)։

1950 թվականին ստեղծվել է Սյանյանի հատուկ շրջանը (咸阳专区), որի կազմի մեջ են անցել 13 կոմսություններ։ 1952 թվականին Սյանյանի կոմսության ուրբանիզացված հատվածը առանձնացել–դարձել է նոր քաղաք՝ Սյանյան։ 1953 թվականին Սյանյան հատուկ շրջանը կազմալուծվել է, Սյանյան քաղաքը և երեք հարակից կոմսություններ անցել են Շենսի նահանգի իշխանության անմիջական ենթակայության տակ, 5 կոմսություններ անցել են Վաինան (渭南专区) Հատուկ շրջանի կազմի մեջ, և էլի 5 կոմսություններ՝ Բաոցզի (宝鸡专区) Հատուկ շրջանի կազմի մեջ։ 1958 թվականին Սյանյան կոմսությունը վերամիավորվել է Սյանյան քաղաքին։

1983 թվականի սեպտեմբերին ՉԺՀ Պետխորհրդի վճռով Սյանյան շրջանը և Սյանյան քաղաքը կազմացրվել են, և ստեղծվել է Սյանյան քաղաքային համայնքը, նախկին Սյանյան քաղաքը դարձել է Սյանյան քաղաքային համայնքի Ցինդու շրջանը, Գաոլին, Չժոուչժի և Խուսյան կոմսությունները անցել են Սիանի կազմի մեջ։ 1986 թվականին Ցինդու շրջանի արևելյան հատվածը բաժանվել–դարձել է նոր շրջան՝ Վեիչեն։

1993 թվականին Սինպին կոմսությունը վերափոխվել է Քաղաքային կոմսության։

2018 թվականին Բինսյան կոմսությունը վերափոխվել է Բինչժոու քաղաքային կոմսության։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյանյան քաղաքային համայնքը բաժանվում է 3 շրջանի, 2 քաղաքային կոմսության, 10 կոմսության․

Կարգավիճակ Անվանում Հիերոգլիֆ Փինյին Տարածք կմ² Բնակչությունը
(2009)
Շրջան Ցինդու 秦都区 Qíndū qū 259 490 000
Շրջան Յանլին 杨陵区 Yánglíng qū 114 190 000
Շրջան Վեիչեն 渭城区 Wèichéng qū 268 410 000
Քաղաքային կոմսություն Սինպին 兴平市 Xīngpíng shì 475 585 000
Քաղաքային կոմսություն Բինչժոու 彬州市 Bīnzhōu shì 1185 340 000
Կոմսություն Սանյուան 三原县 Sānyuán xiàn 569 420 000
Կոմսություն Ցզինյան 泾阳县 Jīngyáng xiàn 792 510 000
Կոմսություն Ցիանսիան 乾县 Qián xiàn 1002 590 000
Կոմսություն Լիցյուան 礼泉县 Lǐquán xiàn 1017 500 000
Կոմսություն Յունշոու 永寿县 Yǒngshòu xiàn 889 210 000
Կոմսություն Չանու 长武县 Chángwǔ xiàn 583 180 000
Կոմսություն Սյունի 旬邑县 Xúnyì xiàn 1697 280 000
Կոմսություն Չունխուա 淳化县 Chúnhuà xiàn 965 200 000
Կոմսություն Ուգուն 武功县 Wǔgōng xiàn 392 440 000

Ըստ Չինական բյուրոյի վիճակագրության Սյանյանի քաղաքային բնակչությունը 1990-ական թվականներին կազմել է 316 641 մարդ, 2000-ականներին ցուցանիշն աճել է մինչև 814,625, իսկ 2010 թվականին քաղաքային բնակչությունը կազմել է 835,648 մարդ[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  2. 2,0 2,1 中国古今地名大词典 [Չինական հին և ժամանակակից տեղանունների բառարան] (Chinese (China)). Շանհայի բառապաշարային հրատարակչություն (Shanghai Lexicographical Publishing House). էջ 2134. ISBN 9787532617432.
  3. Կոտտերելլ (Cotterell)։ Էջ 29։
  4. Մայեր, Միլթոն Վոլտեր (1997). Ասիա․ հակիրճ պատմություն. Rowman & Littlefield. էջ 92. ISBN 0847680681. OCLC 33276519.
  5. «Չինաստան. մարզեր և խոշոր քաղաքներ. Բնակչության վիճակագրություն, քարտեզներ, գծապատկերներ, եղանակ և ինտերնետային տեղեկատվություն». citypopulation.de.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սյանյան վարչատարածքային միավորի տարածքի, բնակչության և պատմության մասին տեղեկություններ կարող եք գտնել 行政区划网 կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյանյան» հոդվածին։