Ռիչարդ Մեյեր
Ռիչարդ Մեյեր անգլ.՝ Richard Meier | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1934[1][2][3][…] (88 տարեկան) |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարանի ճարտարապետության, արվեստի և պլանավորման քոլեջ և Columbia High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Գեթի կենտրոն և city hall of The Hague? |
Պարգևներ | |
![]() |
Ռիչարդ Մեյեր (անգլ.՝ Richard Meier, հոկտեմբերի 12, 1934[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ, նյույորքյան ավանգարդի ներկայացուցի։ Պրիցկերի ճարտարապետական մրցանակի մրցանակակիր է։
Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյերը ծնվել է ամերիկյան հրեաների ընտանիքում[4][5]։ Հայրը` Ջերոմ Մեյերը, զբաղվել է գինու և ոգելից խմիչքների վաճառքով։ Ռիչարդ Մեյերը եղել է ընտանիքի երեք զավակներից ավագը։ Ճարտարապետական կրթություն է ստացել Կոռնելի համալսարանում։ Ուսումնառությունից հետո եղել է Իսրայելում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Ֆինլանդիայում[6]։
Մտել է պուրիստ ճարտարապետների «նյույորքյան հնգյակի» մեջ` ամենից ավելի մոտենալով պուրիստական իդեալներին։ 1956-1963 թվականներին աշխատել է «Սկիդմոր, Օուինգս և Մերիլ», «Մարսել Բրյոեր և ընկերություն», «Դևիս, Բրոդի և Վիշնևսկի» ընկերություններում։ 1963 թվականին Նյու Յորքում բացել է սեփական ընկերությունը։
Նրա գաղափարներն արտահայտող լավագույն դրսևորում է Կիրառական արվեստի թանգարանը Մայնի Ֆրանկֆուրտում (1985 թ.), որում աբստրակտ ոճը առավել հասուն տեսք է ձեռք բերել։ Այս կառույցը զգալի նշանակություն է ունեցել 1990-ական թվականների ճարտարապետության մեջ։ Մեյերի` ուշ շրջանի նշանակալի նախագծերից են Գեթի կենտրոնը Լոս Անջելեսում (1997 թ.) և Խաղաղության խորանը Հռոմում (2006 թ.):
Մեյերի կառույցներում վառ դրսևորում են գտել կանոնավորությունն ու հստակությունը, ինչը հակադրվում է շրջապատի արհեստական քաոսին։ Նա շարունակել է ռոմանտիկ մոդեռնիզմի ուղղությունը, որի հիմնադիրը եղել է Լե Կորբյուզիեն։
Նշանակալից գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տուն Բոդրումում, Բոդրում, Թուրքիա, 2010-2014
- Մեծ բանակի հրապարակ, Բրուքլին, Նյու Յորք, 2003-2008
- ECM City Tower, Պրահա, Չեխիա, 2004-2007
- Սան Խոսեի համերգասրահ, Սան Խոսե, Կալիֆոռնիա, 2004-2007
- Գիտական տեխնոլոգիաների ինստիտուտի շենք, Իթաքա, Նյու Յորք, 2007
- Ֆրյոդեր Բուրգի թանգարան, Բադեն-Բադեն, Գերմանիա, 2004
- Սկրենթոնի համալսարանի շենք, 2007
- Բարեգութ Հայր Աստծո եկեղեցի, Հռոմ, Իտալիա 2003
- Սենդրա Օկոնորի նստավայր, Արիզոնա, 2000
- Կամդենի բժշկական կենտրոն, Սինգապուր, 1998
- Գեթի կենտրոն, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, 1997
- Ռահովսկի հաուս, Դալլաս, Տեխաս, 1996
- Հեռուստատեսության և ռադիոյի թանգարան, Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, 1996
- Էդինբուրգի այգու նախագիծ, 1995
- Ժամանակակից արվեստի թանգարան, Բարսելոն, Իսպանիա, 1995
- Սիթի հոլլ և Կենտրոնական գրադարան, Հաագա, Հոլանդիա, 1995
- Շտադտհաուս, Ուլմ, Գերմանիա, 1994
- Դայմլեր Կրայսլերի կենտրոն, Ուլմ, Գերմանիա, 1992
- Բարձր արվեստի թանգարան, Ատլանտա, Ջորջիա, 1983
- Հարթֆորդի սեմինարիա, Հարթֆորդ, կոնեկտիկուտ, 1981
- Հետազոտական կենտրոն, Բրոնքս, Նյու Յորք, 1976
- Դուգլաս հաուս, Հարբոր Սպրինգս, Միչիգան, 1973
- Սմիթս հաուս, Դարիեն, Կոնեկտիկուտ, 1965-1967
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ Jewish Daily Forward: "Architect Richard Meier’s Jewish Inspirations" By Benjamin Ivry October 2, 2009
- ↑ Architectural Digest: "Q+A: ARCHITECT RICHARD MEIER" Interview by Henry Urbach - May 2013
- ↑ Pranay Gupte (November 17, 2005), Lunch at The Four Seasons with: Richard Meier New York Sun.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռիչարդ Մեյեր և ընկերներ» ընկերության պաշտոնական կայք
- «Meier Tower» ընկերության պաշտոնական կայք Archived 2014-12-24 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիչարդ Մեյեր կատեգորիայում։ |
|