Թադաո Անդո
Թադաո Անդո ճապ.՝ 安藤忠雄 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1941[1][2][3][…] (81 տարեկան) |
Ծննդավայր | Minato-ku, Օսակա, Ճապոնիա |
Կրթություն | Osaka University of Arts? |
Աշխատավայր | Տոկիոյի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Honpukuji? և Row House in Sumiyoshi?[4] |
Պարգևներ | |
![]() |
Թադաո Անդո (ճապ.՝ 安藤 忠雄) (սեպտեմբերի 13, 1941[1][2][3][…], Minato-ku, Օսակա, Ճապոնիա), ժամանակակից ամենահայտնի [փա՞ստ] ճապոնացի ճարտարապետներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է իր երկվորյակ եղբորից մի քանի րոպե առաջ Օսաքայում 1941 թ.[5]։ Երկու տարեկանում ընտանիքը բաժանվում է նրանից և թողնում է, որ ապրի տատի հետ[5]։ Մինչև ճարտարապետ դառնալու որոշում ընդունելն աշխատել է որպես բեռնատարի վարորդ և եղել է բռնցքամարտիկ։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծել է բազմաթիվ ուշագրավ շենքեր, այդ թվում Գծային տունը (Row House) Օսակայում 1976 թվականին, որի համար արժանացել է Ճապոնայի Ճարտարապետական ինստիտուտի ամենամյա մրցանակին, Լուսեղեն տաճարը 1990 թվականին, Պուլիցերի արվեստի ֆոնդասյունը 1989 թվականին, Արմանիի Դահլիճ Միլանում 2001 թվականին, Ժամանակակից արվեստի թանգարան Ֆորտ Ուորտում, Դիզայն Սայթ Տոկիոյում 2007 թվականին։ Բազմաթիվ մրցանակներից առանձնանում են՝ ճարտարապետության ոսկե մեդալ Ֆրանսիայի Ակադեմիայի (Academie d’Architecture) կողմից, Պրիցկերի ճարտարապետական մրցանակ (Pritzker Architecture Prize) 1995 թվականին, ոսկե մեդալ միջազգային ճարտարապետների միությունից 2005 թվականին։ Անդոն հանդիսանում է Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի, Ամերիկայի արվեստի և գրականության ինստիտուտի, Լոնդոնում Անգլիայի արվեստի Ռոյալ ակադեմիայի պատվավոր անդամ։ Որպես պրոֆեսոր նա հրավիրված է եղել Հարվարդի համալսարան։
Անդոյի աշխատանքը բնութագրվում է ընդարձակ տարածություններով՝ առանց որևէ զարդարանքի ճարտարապետական բետոնե պատեր համատեղված քարե կամ փայտյա հատակով և լայն բացվածք ունեցող լուսամուտներ։ Ակտիվ բնական էլեմենտները՝ ինչպիսիք են արևը, քամին, անձրևը, գերազանցապես ընդգրկված են նրա ոճի մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ MODERNE ARCHITEKTUR A-Z (գերմ.) — Taschen, 2016. — S. 24. — 693 p.
- ↑ 5,0 5,1 «Tadao Ando»։ Encyclopedia of World Biography։ Advameg, Inc.։ Վերցված է 2014 թ. նոյեմբերի 18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թադաո Անդոյի պաշտոնական կայք Archived 2015-02-11 at the Wayback Machine.
- Ճարտարապետ Թադաո Անդոյի նախագծերը
|
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճապոնիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Ճապոնացի ճարտարապետներ
- Օսակա քաղաքում ծնվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Մոդեռնիստ ճարտարապետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ