Քրիստիան դե Պորտզամպարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստիան դե Պորտզամպարկ
ֆր.՝ Christian de Portzamparc
Ի ծնեֆր.՝ Christian Urvoy de Portzamparc
Ծնվել էմայիսի 9, 1944(1944-05-09)[1][2] (77 տարեկան)
ԾննդավայրԿասաբլանկա, Մարոկկո[3][4][5][…]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1969)
ԱշխատավայրԿոլեժ դե Ֆրանս
Ուշագրավ աշխատանքներLes Champs Libres?[6], One57?[7], Բուրդելի թանգարան[8], Paris La Défense Arena?[9], Cidade das Artes?[10], Գերմանիայի Ֆրանսիայի դեսպանություն[11], LVMH Tower?[12], Tour Granite?[13], Philharmonie Luxembourg?[14] և Musée Hergé?[15]
ՊարգևներԱրծաթե քառակուսի մրցանակ, Պրիցկերի ճարտարապետական մրցանակ, Պատվո ազգային շքանշանի ասպետ, Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա, Grand Prix de l'urbanisme?, Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Կայսերական մրցանակ, Grand prix national de l'architecture?, Արծաթե քառակուսի մրցանակ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Christian de Portzamparc Վիքիպահեստում

Քրիստիան դե Պորտզամպարկ (ֆր.՝ Christian Urvoy de Portzamparc, մայիսի 9, 1944(1944-05-09)[1][2], Կասաբլանկա, Մարոկկո[3][4][5][…]), ֆրանսիացի ճարտարապետ և քաղաքաշինարար։ 1994 թվականին արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի[16]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտզամպարկը ծնվել է 1944 թվականին Աֆրիկայում, ռազմական ինժեների ընտանիքում[17]։ 1960-ական թվականներին Փարիզում գեղանկարչություն և ճարտարապետություն է ուսումնասիրել։ 1970 թվականին մասնակցել է նոր քաղաքների բնակիչների հոգեբանության ու սոցիոլոգիայի ուսումնասիրմանը։ Պորտզամպարկի առաջին նշանավոր աշխատանքը եղել է Մարն լա Վալեի և նրա ջրային աշտարակի նախագծման աշխատանքների մասնակցությունը։ Տասնամյակի վերջին նա աշխատել է Փարիզի 13-րդ շրջանի նախագծման աշխատանքներին։ Ի հակակշիռ ստանդարտացված բարձրահարկերի, որոնք գերիշխում էին փարիզյան նորակառույցների մեջ դեռևս Շառլ դը Գոլի և Ժորժ Պոմպիդուի ժամանակներից` Պորտզամպարկը ժխտում է միասնական պլանը` ստեղծելով տների մի քանի մոդելներ` հարկաբաժինների տարբեր դասավորություններով։

1980-ական թվականներին ճարտարպետն առաջ է քաշում «բաց թաղամասի» գաղափարը։ Բաց թաղամասը հիշեցնում է ֆրանսիացի քաղաքաշինարար Ժորժ Էժեն Օսմանի հռչակած սկզբունքը, որի համաձայն շենքերի ճակատամասերը պետք է զուգահեռ լինեն փողոցին, սակայն այս սկզբունքից տարբերվում է նրանով, որ դրանց անցումը մեկը մյուսին սահուն չի լինում։ Այս հատկությունը թույլ է տալիս բազմատեսակ շենքեր կառուցել, որոնք իրարից տարբերվում են բարձրությամբ, արտաքին տեսքով և գործառույթով։

Պորտզամպարկը ֆրանսիացի առաջին ճարտարապետն է, որ արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտզամպարկի ոճը կարելի է բնորոշել որպես պոստմոդեռնիզմի դրսևորում։ Ճարտարապետը պայքարում է հաստատված ավանդույթների դեմ այնտեղ, որտեղ հարկ է համարում` միաժամանակ օգտագործելով վերածննդի և մոդեռնիզմի ճարտարապետական փորձը։ Այդ պատճառով New York Times ամսագիրը Պորտզամպարկին անվանել է «ար-դեկո ոճի նախահայր», իսկ Կոմերսանտ թերթի մեկնաբանը` «չափավոր պոստմոդեռնական»։

Պորտզամպարկն աշխատել է տարբեր աշխարհամասերում` ամենուր կիրառելով իր գաղափարներն արդեն եղած ճարտարապետական համատեքստում։ Իր իսկ բառերով` Պորտզամպարկը մեծ տպավորություն է ստացել Ճապոնիայից։

Հաճախ ընդգծվում են Պորտզամպարկի նախագծած շինությունների հարմարավետությունն ու բնապահպանական առանձնահատկությունները։

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971—1974 — Մարն լա Վալեի ջրմուղ աշտարակ
  • 1984—1995 — Երաժշտաքաղաք, Փարիզ
  • 1985—1987 — «Բոբուր» սրճարան, Փարիզ
  • 1989—1991 — Nexus II, Ֆուկուոկա
  • 1995—1999 — LVMH աշտարակ, Նյու Յորք
  • 1995—2009 — Մասեն շրջան, Փարիզ
  • 1997—2005 — Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիա, Լյուքսեմբուրգ
  • 2006 — «Բեյրութի դարպասներ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.liberation.fr/portrait/2001/04/05/il-ne-reste-pas-en-plans_360383
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119022141 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://phaidonatlas.com/architect/atelier-christian-portzamparc/1140
  5. 5,0 5,1 5,2 http://www.world-architects.com/en/portzamparc
  6. https://www.lemoniteur.fr/article/rennes-s-offre-un-centre-culturel-signe-portzamparc.863919
  7. https://www.lepoint.fr/architecture/new-york-nouveau-totem-de-portzamparc-03-02-2017-2102185_3383.php
  8. http://www.bourdelle.paris.fr/fr/musee/le-musee-des-espaces-dexposition-singuliers/lextension-loeuvre-monumentale
  9. https://parisladefense.com/fr/projet/paris-la-defense-arena
  10. https://www.dezeen.com/2014/05/20/cidade-das-artes-christian-de-portzamparc-rio-de-janeiro/
  11. https://www.lemoniteur.fr/article/renaissance-de-l-ambassade-de-france-a-berlin.327559
  12. https://www.lexpress.fr/styles/familles-royales/christian-de-portzamparc-dior-sans-avoir-besoin-de-l-ecrire_1694769.html
  13. https://parisladefense.com/fr/decouvrir/tours/granite
  14. https://www.lecourrierdelarchitecte.com/article_930
  15. https://chroniques-architecture.com/musee-herge-de-portzamparc/
  16. The Pritzker Architecture Prize 1994 Sponsored by the Hyatt Foundation
  17. de Séréville Étienne, de Saint Simon Fernand (1975)։ Dictionnaire de la noblesse française։ էջ 969