Jump to content

Կաձույո Սեձիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաձույո Սեձիմա
ճապ.՝ 妹島和世
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 29, 1956(1956-10-29)[1] (68 տարեկան)
ԾննդավայրHitachi, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունJapan Women's University?, Ibaraki Prefectural Mito First High School? և Sukegawa Junior High School?
ԵրկերInstitut Valencià d'Art Modern?
Մասնագիտությունճարտարապետ
ԱշխատավայրԹամայի արվեստի համալսարան, Japan Women's University? և Կիրառական արվեստի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSejima & Associates, Kazuyo?
Կայքsanaa.co.jp
 Kazuyo Sejima Վիքիպահեստում

Կաձույո Սեձիմա(|妹島 和世|, հոկտեմբերի 29, 1956(1956-10-29)[1], Hitachi, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի ճարտարապետ

Կյանք և արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաձույո Սեձիման ճարտարապետություն է ուսումնասիրել Նիհոն Ձենսի Դայգակուի օրիորդաց մասնավոր համալսարանում և ավարտել է դասընթացը 1981 թվականին։ Նույն տարվանից նա սկսել է աշխատել ճարտարապետ Տոյոո Իտոյի գրասենյակում։ 1987 թվականին Կաձույոն սկսել է անկախ գործունեություն և բացել Kazuyo Sejima & Partner բյուրոն։ Ռյուե Նիշիզավայի հետ, ով ի սկզբանե իր աշխատակիցներից մեկն էր, Կաձույոն 1995 թվականից ղեկավարում է Տոկիոյում գործող SANAA ճարտարապետական ընկերությունը։ Նույն 1995 թվականին նա սկսել է դասավանդել Նիհոն Դզենսի Դայգակուի համալսարանում։

Այժմ նա Կեյոյի համալսարանի պրոֆեսոր է և Ճապոնիայի կանանց համալսարանում հրավիրված պրոֆեսոր։

Կաձույո Սեձիմայի կողմից մշակված ճարտարապետական նախագծերը, համատեղում են ամենաարդիական ոճային լուծումները և ազատ տարածության զգացումը։ Նրա մյուս ստեղծագործությունների թվում պետք է նշել Նյու Յորքի ժամանակակից արվեստի նոր թանգարանի շենքը։

Կաձույո Սեձիման դարձել է առաջին կինը, ով ղեկավարել է Վենետիկի ճարտարապետության բիենալեն 2010 թվականին։

Ամերիկյան արվեստների և գրականության ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ։

Նա մի շարք միջազգային ճարտարապետական մրցանակների դափնեկիր է, այդ թվում ՝ Թոմաս Ջեֆերսոնի անվան հիմնադրամի մեդալ (2019)[4], Պրիցկերի մրցանակ (2010) և Շվեդիայի Արվեստի թագավորական ակադեմիայի Ռոլֆ Շոկ մրցանակ (2005 ) (բոլոր երեքը ՝ Ռյո Նիշիզավայի հետ)։ Օքսֆորդի պատվավոր դոկտոր (2016)։

  • N թանգարան, Վակայամա 1997
  • O-թանգարան, Նագանո 1999
  • Պլամգրոուվ հյուրանոց, Տոկիո 2003
  • Քրիստիան Դիոր Բիլդինգ, Մինատո (Տոկիո) 2004
  • 21-րդ դարի ժամանակակից արվեստի թանգարան, Կանաձավա
  • Տոլեդոյի արվեստի թանգարան, Օհայո (ԱՄՆ) 2005
  • Ցոլֆերայն-կուբուս, Էսսեն 2005
  • Նոր ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք
  • «Ռոլեքս» ուսումնական կենտրոն, Լոզան 2010
Տյոֆու քաղաքի ոստիկանության բաժանմունք, Տոկիոյի պրիֆիկտուրա
Ցոլլֆերայն-Կուբուս
21-րդ դարի ժամանակակից արվեստի թանգարան, Կանաձավա, 2004
«Սերպետայն» պատկերասրահի տաղավար, Լոնդոն 2009

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
  2. https://jp.ambafrance.org/Remise-de-l-Ordre-des-Arts-et-des
  3. https://www.dezeen.com/2023/01/30/kazuyo-sejima-2023-jane-drew-prize/
  4. Makar, A. B.; McMartin, K. E.; Palese, M.; Tephly, T. R. (1975-06). «Formate assay in body fluids: application in methanol poisoning». Biochemical Medicine. 13 (2): 117–126. doi:10.1016/0006-2944(75)90147-7. ISSN 0006-2944. PMID 1.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Walter Niedermayr: Kazuyo Sejima + Ryue Nishizawa/Sanaa, Verlag Hatje Cantz, Ostfildern 2007, ISBN 978-3-7757-1890-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաձույո Սեձիմա» հոդվածին։