Կիրառական արվեստի համալսարան (Վիեննա)
Կիրառական արվեստի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, համալսարանական կառույց, հասարակական համալսարան և school of arts and crafts? |
Հիմնադրված է | 1867[1] |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[2], ORCID[3] և ASEAN European Academic University Network?[4] |
Երկիր | Ավստրիա[5] |
Տեղագրություն | Վիեննա և Ներքին Քաղաք[5] |
Հասցե | Stubenring 3[5] |
Կայք | dieangewandte.at |
University of Applied Arts Vienna Վիքիպահեստում |
Կիրառական արվեստի համալսարան (գերմ.՝ Universität für angewandte Kunst Wien, ոչ պաշտոնական անվանումը՝ Die Angewandte), բարձրագույն ուսումնական հաստատություն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Համալսարանի կարգավիճակ ստացել է 1970 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Angewandte-ը հիմնադրվել է 1867 թվականին՝ որպես Vorgängerinstitution unserer heutigen Universität für angewandte Kunst, die k. k. Kunstgewerbeschule, gegründet, որի իրավահաջորդն է համարվում Կիրառական արվեստի համալսարանը[6]։ Այն սերտորեն կապված է եղել Ավստրիայի արվեստի և արդյունաբերության թագավորական թանգարանի հետ (Österreichischen Museums für Kunst und Industrie): Եղել է մայրցամաքի նմանօրինակ առաջին դպրոցը։ 1941 թվականին դարձել է բարձրագույն ուսումնական հաստատություն, 1970 թվականին ստացել է համալսարանի կարգավիճակ, 1998 թվականին վերանվանվել է Կիրառական արվեստի համալսարան։
Համալսարանի դասավանդող և ուսանողական անձնակազմը համալրված է եղել այնպիսի հայտնի արվեստագետներով, ինչպիսիք են Գուստավ Կլիմտ, Օսկար Կոկոշկա, Վիվիեն Վեսթվուդ, Կարլ Լագերֆելդ, Ջիլ Սանդեր, Պիպիլոտի Ռիստ, Ֆրանսուա Վալենտինի, Հյուգո Մարկլ, Ստեֆան Սագմեստեր, Զահա Հադիդ։ Այժմ դասավանդում են հայտնի նկարիչներ և մանկավարժներ Յուդիթ Էյզլերը, Էրվին Վուրմը, Գրեգ Լին, Բուրգար Շմիդտը։
Համալսարանն ունի շուրջ 1,800 ուսանող և 340 ֆակուլտետ։ 49 տարբեր երկրներից ժամանած ուսանողները սովորում են 29 առարկաներ։ Նրանք իրենց կրեատիվ մտքերը կազմում են 56 տարբեր լեզուներով, որոնք յուրաքանչյուր տարի հանրությանն են ներկայացվում շուրջ 200 հանրային ցուցահանդեսների ժամանակ։
Դասընթացներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրառական արվեստի կիրառում և տեխնոլոգիա՝ որպես սիմբիոզ
- Կիրառական արվեստի կիրառում և հասարակություն փոխգործակցում
- Կիրառական արվեստի կիրառում որպես գիտության փորձարարական մոտեցում
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դորիթ Դեկ (1917-2014), գրաֆիկական դիզայներ, նկարիչ[7]
- Մատիաս Լորենց Գրաֆ (born 1984), նկարիչ
- Հյուգո Մարկլ (1964), նկարիչ
- Պիպիլոտի Ռիստ (1962), վիզուալ նկարիչ
- Ֆոլիս Ռիքս-Ուենո (1893-1967), տեքստիլ նկարիչ
- Ստելյանոս Շիհյո (1977), նկարիչ
- Պոլա Ստաուտ (1902-1984), տեքտիլ դիզայներ[8]
- Լիզբեթ Զվերգեր (1954), իլյուստրատոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240430185709/https://asea-uninet.org/about-us/history/
- ↑ 5,0 5,1 5,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Angewandte website: http://www.dieangewandte.at/
- ↑ Games, Naomi (2015 թ․ հունվարի 7). «Dorrit Dekk obituary». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Pope, Virginia. «Blends Color Harmonies Into Fine Garment Fabric». The New York Times. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Համալսարանի թանգարանի կայք
- Ուսուցում Ավստրիայում։ Ուղեցույց Արխիվացված 2005-01-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրառական արվեստի համալսարան (Վիեննա)» հոդվածին։ |
|