Զահա Հադիդ
Զահա Մոհամադ Հադիդ` (արաբ․՝ زها حديد ; անգլ.՝ Zaha Mohammad Hadid հոկտեմբերի 31, 1950[6][7][8][…], Բաղդադ, Իրաքի թագավորություն[9] - մարտի 31, 2016[4][1][5][…], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[10][1][5]), ծնունդով իրաքցի բրիտանացի ճարտարապետ և դիզայներ։ 2004 թ. դարձել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին արժանացած առաջին կին ճարտարապետը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1950 թ. Բաղդադում, Իրաք: Մաթեմատիկական կրթություն է ստացել Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ 1972 թվականից 1977 թվականը սովորել է Լոնդոնի ճարտարապետական ասոցիացիայում։ Գործունեությունն սկսելով նշանավոր հոլանդացի ճարտարապետ Րիմ Քոոլհաասի ստուդիայում, 1980 թվականին Զահա Հադիդը հիմնում է իր սեփական ճարտարապետական Zaha Hadid Architects ֆիրման։
Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ասելով, Զահա Հադիդի ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունն սկսվել է 1997 թ. Ֆրենք Գերիի նախագծով Բիլբաո քաղաքում Գուգենհայմի թանգարանի շենքի կառուցումից հետո։ Իսկ ահա, ԱՄՆ Սինսինաթի քաղաքում Րոզենթալի ժամանակակից արվեստի կենտրոնի շինարարությանը մասնակցելուց հետո նրա գաղափարները դառնում են իսկապես պահանջված։
Իր ստեղծագործություններին բնորոշ են սովորական տարածության ընդարձակված շրջանակները, աղավաղված հեռանկարները և կորագծերը։
Հեղինակած շինությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994` Դիզայներական կահույք արտադրող «Վիթրա» ընկերության հրշեջ մասը, Հռենոսի Վայլ, Գերմանիա
- 1998` Րոզենթալի ժամանակակից արվեստի կենտրոնը Սինսինաթիում, Օհայո, ԱՄՆ
- 2001` Hoenheim-North կայարան և ավտոկայանատեղի, Սթրասբուր, Ֆրանսիա
- 2002` Bergisel ցատկահարթակ, Ինսբրուք, Ավստրիա
- 2005`
- 2006` «Պուերտա Ամերիկա» հյուրանոց, Մադրիդ, Իսպանիա
- 2008` Կամրջի տաղավար, Սարագոսա, Իսպանիա
- 2010`
- 2012` Հեյդար Ալիևի կենտրոն, Բաքու, Ադրբեջան
- 2014` Dominion Tower բիզնես կենտրոն, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://nyti.ms/22S2VgZ
- ↑ http://www.zaha-hadid.com/architecture/lilium-tower/
- ↑ https://www.dezeen.com/2018/04/12/zaha-hadid-architecture-vladislav-doronin-capital-hill-residence-moscow-russia/
- ↑ 4,0 4,1 http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-35936768
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 建築家ザハ・ハディドさん死去 新国立の旧計画デザイン (яп.) — 朝日新聞社, 2017.
- ↑ RKDartists
- ↑ Zaha Hadid — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Discogs — 2000.
- ↑ 9,0 9,1 http://www.nytimes.com/2016/04/01/arts/design/zaha-hadid-architect-dies.html
- ↑ 10,0 10,1 http://www.bbc.com/news/entertainment-arts-35936768
|