Հեյդար Ալիևի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեյդար Ալիևի կենտրոն
ադրբ.՝ Heydər Əliyev Mərkəzi
Տեղագրություն Ադրբեջան Բաքու, Ադրբեջան, Հեյդար Ալիևի պողոտա 1
Կառուցման ժամանակ սեպտեմբերի 10, 2007 - մայիսի 10, 2012
Բարձրություն
Ծայրաձող 74 մ
Տեխնիկական պարամետրներ
Տարածքը շինության մեջ 57,519 մ2
Ճարտարապետ Մեծ Բրիտանիա Զահա Հադիդ
Կառուցող Թուրքիա DIA Holding[1]
##Հեյդար Ալիևի կենտրոն (Ադրբեջան)
Red pog.png
##Հեյդար Ալիևի կենտրոն (Բաքու)
Red pog.png

Տեղեկություններ Emporis կայքում

Տեղեկություններ SkyscraperPage կայքում
Commons-logo.svg Վիքիպահեստում

Հեյդար Ալիևի կենտրոն (ադրբ.՝ Heydər Əliyev Mərkəzi), մշակութային կենտրոն, որը գտնվում է Հեյդար Ալիևի պողոտայի վրա, Բաքու, Ադրբեջան։ Այն իրենից ներկայացնում է մի կառույց, որն ունի կոնգրես կենտրոն, թանգարան, ցուցասրահներ, վարչական կենտրոններ։ Այն կրում է Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի անունը։ Կենտրոնի նախագիծն առաջարկել է Զահա Հադիդը 2007 թվականին։ Կենտրոնի տնօրենն է Անար Ալեկպերովը[2]։ Հեյդար Ալիևի մշակույթի կենտրոնը համարվում է ժամանակակից Բաքվի խորհրդանիշերից մեկը։

2014 թվականին այն ստացել է 2014 Design of the Year մրցանակը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնի ներկայիս վայրում գտնվում էր Սաթթար Խանի անվան գործարանը։ Գործարանի տարածքը կազմում էր 16 հա։ Գործարանը տեղափոխվել է այլ վայր, տարածքը մաքրվել է և սկսվել է կենտրոնի շինարարությունը[4]։

2007 թվականի սեպտեմբերի 10-ին դրվել են շինության հիմքերը[5]։ Շինարարությունը ընթացել է 101,801 մ² տարածքի վրա[6][7][8]։

Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 10-ին՝ ի նշան Հեյդար Ալիևի ծննդյան 89-րդ ամյակի։ Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, և ընտանիքի այլ անդամներ[4].

2013 թվականին Իլհամ Ալիևի կենտրոնը ներկայացվել է Համաշխարհային ճարտարապետության փառատոնին (անգլ.՝ World Architecture Festival), որն անցկացվել է 2013 թվականին Սինգապուրում[9][10]։

Ցուցասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ադրբեջանի գլուխգործոցներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյդար Ալիևի մշակութային կենտրոնի առաջին հարկում տեղակայված է «Ադրբեջանի գլուխգործոցներ» ցուցասրահը։ Այստեղ ցուցադրված են երկրի պատմությունը և մշակույթն արտացոլող եզակի նմուշներ։ Ցուցահանդեսում ներկայացված է Ադրբեջանի պատմության ամբողջ շրջանը[11]։

Azerbaijan national costume from Karabakh in Heydar Aliyev Center.jpg
Azerbaijan national costume from Ganja in Heydar Aliyev Center.jpg
Carpet of Tabriz group of Azerbaijan carpets in Heydar Aliyev Center.jpg
Carpet of Guba group of Azerbaijan carpets in Heydar Aliyev Center.jpg
Carpet of Karabakh group of Azerbaijan carpets in Heydar Aliyev Center.jpg
Զգեստներ և խալիներ. Ձախից աջ` Ղարաբաղի զգեստներ, Գանձակի զգեստներ, թավրիզական ոճի խալի (1850), կուբական ոճի խալի (1900), ղարաբաղյան ոճի խալի (1850)
«Ադրբեջանի գլուխգործոցներ» ցուցասրահ
Azerbaijani musical instrument tar in Heydar Aliyev Center.jpg
Azerbaijani musical instrument kamancha in Heydar Aliyev Center.jpg
Azerbaijani musical instrument naghara in Heydar Aliyev Center.jpg
Сopper vessel of middle ages in Heydar Aliyev Center.jpg
Сopper vessels of middle ages in Heydar Aliyev Center.jpg
Երաժշտական գործիքներ և պղնձե սպասքի օրինակներ. Ձախից աջ` թառ, քամանչա, նագարա, պղնձե կաթսա (14-րդ դար), միջնադարյան պղնձե սպասք

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Groundbreaking ceremony for the Heydar Aliyev Center held in Baku(անգլ.) // Մշակութային կենտրոնի պաշտոնական կայք.
  2. About Us — Structure // Մշակութային կենտրոնի պաշտոնական կայք.
  3. Հեյդար Ալիևի կենտրոն` լավագույն շինությունն աշխարհում
  4. 4,0 4,1 Իլհամ Ալիևը մասնակցել է կենտրոնի բացման արարողությանը // Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք. — 10 մայիսի, 2012.
  5. Հեյդար Ալիևի կենտրոն // Հեյդար Ալիևի հիմնադրամի պաշտոնական կայք.
  6. Heydar Aliyev Centre // Զահա Հադիդի պաշտոնական կայք.
  7. Architectural symbol // Կենտրոնի պաշտոնական կայք.
  8. «Build It Bigger: Azerbaijan's Amazing Transformation» (անգլերեն)։ YouTube։ Վերցված է 2013-08-15 
  9. «In pictures: World Architecture Festival 2013 Awards» (անգլերեն)։ BBC։ 2013-07-03։ Արխիվացված օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2013-08-15 
  10. «Shortlist 2013. WAF Completed Buildings » Culture» (անգլերեն)։ World Architecture Festival։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2013-08-15 
  11. Իլհամ Ալիևը այցելում է կենտրոնը // Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք. — 9 մայիսի, 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]