Սաթթար Խան
Jump to navigation
Jump to search
Սաթթար Խան պարսկերեն՝ ستارخان | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1868 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | նոյեմբերի 15, 1914 (46 տարեկան) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | շիա իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
![]() |
Սաթթար Խան (պարսկերեն՝ ستارخان, հոկտեմբերի 20, 1868, Թավրիզ, Իրան - նոյեմբերի 15, 1914, Թեհրան, Իրան), Իրանի սահմանադրական հեղափոխության գործիչ, Իրանի ժողովրդական հերոս։ Երկար տարիներ ապրել է Անդրկովկասում, աշխատել Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու շինարարությունում, Բաքվի նավթահանքերում։ Որոշ ժամանակ ծառայել է Ատրպատականի փոխարքայի պահակախմբում։
Իրանական հեղափոխության ժամանակ ղեկավարել է պարտիզանական ջոկատներ և 1908-1909 թվականների Թավրիզի ապստամբությունը։ Սաթթար Խանը, և նրա օգնական Բաղիր խանը հենվել են հայկական կամավորական ջոկատների վրա։ Ռուսական մամուլը Սաթթար Խանին անվանել է «իրանական Պուգաչով»։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 113)։ ![]() |